«Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ…»-Չարլի Չապլին
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ ցավն ու տառապանքը միայն նախազգուշական նշաններն են այն բանի, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտության դեմ: Այսօր ես գիտեմ, որ դա ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ է:
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, թե որքան մեծ վնաս կարող եմ հասցնել մարդուն` ստիպելով նրան կատարել իմ ցանկությունները, նույնիսկ, երբ գիտակցում էի, որ դեռ դրա ժամանակը չէ, և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը ես ինքս էի: Այսօր ես դա անվանում եմ ՀԱՐԳԱՆՔ:
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ուրիշ կյանքի մասին երազել և հասկացա, որ այն ամենն, ինչն ինձ շրջապատում է, դրդում է ինձ աճել: Այսօր ես դա անվանում եմ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում, ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ պահին և ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Եվ ուրեմն ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Այսօր ես դա անվանում եմ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի վատնել սեփական ժամանակս և ապագայի համար մեծ ծրագրեր կազմել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախացնում է, այն, ինչը ես սիրում եմ անել և ինչը ստիպում է իմ սրտին ուրախ երգել: Ես անում եմ դա իմ սեփական ձևով ու ռիթմով: Այսօր ես դա անվանում եմ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես ազատեցի ինձ այն ամենից, ինչը վատ էր ազդում իմ առողջության վրա՝ ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ և այն ամենն, ինչ ինձ տանում էր անդունդ ու հեռու ինքս ինձանից: Սկզբում ես դա անվանեցի առողջ էգոիզմ, բայց այսօր ես գիտեմ, որ դա ՍԵՐ Է ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՆԴԵՊ:
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի փորձել միշտ ճիշտ լինել և այդ օրվանից սկսած ես հազվադեպ եմ սխալվում: Այսօր ես պարզեցի, որ դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես միայն ապրում եմ ներկա պահով, որտեղ տեղի է ունենում ԱՄԵՆ ԻՆՉ: Ես դա անվանում եմ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես գիտակցեցի, որ միտքս կարող է անհանգստացնել ու խելագարության հասցնել ինձ: Բայց երբ ես այն կապեցի իմ սրտին, իմ միտքը դարձավ արժեքավոր արահետ: Այսօր ես այդ կապն անվանում եմ ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:
Այլևս կարիք չկա վախենալ վեճերից, հակամարտություններից կամ այլ խնդիրներից, որ կունենանք ինքներս մեզ կամ ուրիշների հետ: Նույնիսկ աստղերն են բախվում, և այդ բախումից նոր աշխարհներ են ծնվում: Այսօր ես գիտեմ, որ ԴԱ ԿՅԱՆՔՆ Է: