Գրքեր որոնք փոխել են ՇԱՏԵՐԻՆ…
Ներկայացնում ենք ձեզ այս հրաշալի գրքերը, որոնք ընթերցելով՝ դուք միանշանակ կորոշեք սկսել ձեր կյանքը նոր էջից՝ ավելի համարձակ, ավելի ազատ ու անկաշկանդ մտքերով և շատ ավելի մեծ ձգտումներով ու նպատակներով:
- Ռոբին Շարմա `<<Առաջնորդ առանց պաշտոնի>>- Եթե Դուք իսկապես ցանկանում եք բարելավել կյանքի որակը, սահմանել հստակ նպատակներ և հասնել դրանց, ապա պարզապես պետք է հետևել նրան, թե ինչ է գրված այս գրքի էջերում:
Մի վախեցեք, ռիսկի դիմեք և դուք կվերածվեք բոլորովին այլ մարդու: - Քեյթ Ֆերացի Թալ Ռեզ ` <<Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ>>- Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ: Բավական է ձևացնենք, թե մենք անկախ արարածներ ենք՝ ունակ ինքնաբավ կյանք վարելու:
- Դեյվիդ Բորնսթայն ` <<«Ինչպես փոխել աշխարհը. սոցիալ-ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը>> — Հնարավո՞ր է արդյոք վերացնել աղքատությունը, բուժօգնություն հասցնել աշխարհի չորս ծագերը, երաշխավորել, որ ամեն մի երեխա յուրաքանչյուր երկրում լիարժեք կրթություն ստանա։ Այս, նորարարական այլ մտահղացումների ու գաղափարների մասին է Դեյվիդ Բորնսթայնի «Ինչպես փոխել աշխարհը. Սոցիալ-ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը» գիրքը։