ՆՈՐ_ԳՐՔԵՐ ` Օտարագիր գրողներից…

Արարատի մարզային գրադարանը ներկայացնում է նոր ստացված գրականություն ` օտարագիր գրողներ մատենաշարից:

  • Բենիտո Պերես Գալդոս  `Ալմա-XIX դարի իսպանացի մեծագույն գրող Բենիտո Պերես Գալդոսի այս վեպը (1895) «հոգևոր վեպեր» կոչվող շարքից է: Բարեպաշտության, գթասրտության, առաքինության և հնազանդության տիպար Ալմա-Լոտեմբերգի կոմսուհի Կատալինա դե Արտալը, կորցնելով սիրելի ամուսնուն, որոշում է բարեգործությանը նվիրվել: Դժգոհ լինելով ժամանակի հասարակական կարգից և ազնվական դասից, որին պատկանում է և ինքը, նա միտք է հղանում յուրահատուկ կրոնական-գյուղատնտեսական համայնք ստեղծել և իր նպատակին հասնելու համար համառ պայքարի մեջ է մտնում ազնվական դասի դեմ:ISBN: 978-9939-76-632-4
    Էջեր` 320
    Կազմը` կոշտ
    Չափսը` 12.5×20
    Թիվ՝ 2020
  • Աննա Պրեդայ ` Անրի Թրուայա —Անրի Թրուայայի «Աննա Պրեդայ» վեպը անանձնականության պատմություն է, որ կամա թե ակամա՝ վերածվում է յուրօրինակ բռնակալության: Աննայի կյանքի կարևոր մարդիկ թույլ են ու խոցելի, և նա համառ ջանքեր է գործադրում նրանց իրենց սովորականությունից դուրս բերելու համար: Բայց արդյոք ճի՞շտ է պարտադրել գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրանց կարողություններին:ISBN: 978-9939-76-598-3
    Էջեր` 280
    Կազմը` կոշտ
    Չափսը` 12.5×20
    Թիվ՝ 2020
  • Ժերար դը Ներվալ ` Հոկտեմբերյան գիշերներ: Զբոսանքներ և հիշողություններ-Գրքում զետեղված են ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժերար դը Ներվալի «Հոկտեմբերյան
    գիշերներ» և «Զբոսանքներ և հիշողություններ» երկերը: «Հոկտեմբերյան գիշերներ» արձակ պատումների
    շարքը, որ առաջին անգամ լույս է տեսել 1852 թվականին, յուրօրինակ մի խորհրդածություն է ներքին եզերքի որոնման, բանաստեղծական սխրանքիև հասարակականպահանջարկի բազմաբարդ փոխհարաբերությունների մասին: Իրեն հատուկ նուրբ հեգնանքով փորձելով հետևել ռեալիզմի՝ «ճշմարտության դպրոցի» ջատագովներին՝ Ժերարդը Ներվալն ամեն անգամ ստիպված է արձանագրել իր պարտությունը՝ պարբերաբար հայտնվելով ներաշխարհի կախարդված պարտեզներում: Մինչ ընթերցողի առջև էջ առ էջ ամբողջանում է քաղաքային բարքերի ու զվարճալիքների նկարագրությունը՝ իրական, գունեղ մանրամասնություններով, ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Աստվածային կատակերգության» հետագիծը՝ հիշեցնելու, որ բանաստեղծի իրապատում դեգերումները
    նաև ներքին ուղևորություն են իրական և մտացածին քաղաքի խառնարաններով: «Զբոսանքներ և հիշողություններում», որ Ներվալի վերջին երկերից է, շարունակվում է ներքին եզերքի համառող որոնումը:

    ISBN: 978-9939-76-649-2
    Էջեր` 232
    Կազմը` կոշտ
    Չափսը` 11×16.5
    Թիվ՝ 2020

     

  • Սթիվեն Քինգ `Միզերի-«Միզերին» Սթիվեն Քինգի լավագույն հոգեբանական սարսափ վեպերից է, որի հերոս Փոլ Շելդոնը ճանաչում վայելող վիպասան է։ Փոլի խանդավառ երկրպագու Էննի Ուիլքսը ավտովթարից հետո նրան դուրս է բերում ջախջախված մեքենայից և տանում մեկուսի վայրում գտնվող իր առանձնատուն։ Այնտեղ
    հավատարիմ ընթերցողը դառնում է ոչ միայն Փոլի փրկիչը, այլև բանտապահն ու խոշտանգողը։ISBN: 978-9939-76-578-5
    Էջեր`452
    Կազմը` կոշտ
    Չափսը` 12.5×20
    Թիվ՝ 2020

     

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով