Նորարար_գրադարաններ_2021 -ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ…

Հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2021» աշխատաժողովը: Արարատի մարզային գրադարանը ևս մասնակցում էր ամենամյա դարձած աշխատաժողովին: Այս ամենամյա գրադարանային ֆորումները անցկացվում են սկսած 2017թ., որոնց նպատակն է աջակցել Հայաստանի հանրային և համալսարանական գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների ներդրմանը, գրադարանային պաշարների թվայնացմանը, գրադարանային մարքետինգի, գրադարանների հանրության հետ կապերի և սոցիալական հարթակներում գրադարանների դրական իմիջի ձևավորմանը և բազմաթիվ այլ հարցերի: Եռօրյա աշխատաժողովն հագեցած էր բազմաբովանդակ և արդյունավետ դասախոսություններով: Օրակարգում ընդգրկված հարցերից մասնակիցները լսեցին և քննարկեցին եռաչափ տպագրության և մոդելավորման,գրադարաններում ստեղծարար տեխնոլոգիաների օգտագործման,թվայնացման և էլեկտրոնային ընթերցող սարքերի ,գրադարանում հեղինակային իրավունքի պահպանման և բազմաթիվ այլ կարևոր թեմաներ: Աշխատաժողովի ընթացքում գրադարանը ստացավ նոր և հետաքրքիր գրքեր, ինչպես նաև ընթերցանության համար նախատեսված kindle սարքեր, որոնք թողարկվել են Amazon-ի կողմից։ Արարատի մարզային գրադարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր կազմակերպիչներին և նախաձեռնողներին ,հանձինս ` ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանին:
Просмотрено Qristine в 2 июня 2021 г., 12:40

One thought on “Նորարար_գրադարաններ_2021 -ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով