<<Իշխանաձորի վերջին մայրամուտը>> հանդիպում հեղինակի հետ

Օգոստոսի 12- ին Արարատի մարզային գրադարանում տեղի ունեցավ  հանդիպում բժշկական գումարտակի հրամանատարի համագործակցության գծով ավագ սպա ,<<Իշխանաձորի վերջին մայրամուտը>> գրքի հեղինակ Հասմիկ Բաբաջանյանի հետ, ով պատերազմի օրերին եղել է Իշխանաձորում, գիրքը գրել է պատերազմի ավարտից հետո՝ 2 ու կես ամսում։ Անակնկալ այցով ներկա էին նաև գրքի հերոսուհիներից Մելանյա Մելքումյանը և Արուսիկ Բաբասիեվան: Հանդիպումն անցավ անչափ հուզիչ և ջերմ մթնոլորտում: Մասնակիցներին ներկայացվեց գրքի բովանդակությունը, պատմվեցին պատերազմի օրերից հատվածներ, որենք տեղ են գտել գրքի էջերում:Բուժակները բանակում անփոխարինելի և կարևոր դեր ունեն, իսկ պատերազմի ժամանակ ` առաջնագծում իրենց օգնության կանչող զինվորի կյանքը վեր դասելով իր կյանքից ,մեկնում են սուրբ առաքելության:Գիրքը Պատերազմի ընթացքում Իշխանաձորում և Ջրականում տեղակայված ռազմաբժշկական հոսպիտալի բուժանձնակազմի կատարած սխրանքների մասին է:

Պետք է մեր սերունդները, մեր երեխաները կրթվեն և դաստիարակվեն հայրենասիրությամբ, անձնատուր և ուրիշի կյանքը իր կյանքից վեր դասող անհատների օրինակը աչքի առաջ ունենալով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով