Զորավարական արվեստի հանճարը ՝ ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ

1796թ. մարտի 2-ին Բոնապարտը նշանակվեց Իտալիա արշավող բանակի հրամանատար: Մարտի 8-ին նա գրանցեց իր ամուսնությունը Ժոզեֆինա  Բոհարնեի հետ,իսկ  երեք օր հետո արդեն սլանում էր դեպի հարավ` դեպի Իտալիա: Իր տարած բազում հաղթանակներից և Եվրոպայի մեծ  մասը նվաճելուց հետո ` 1804թ. Նապոլեոնը հռչակվեց Ֆրանսիայի կայսր: Նրա գրաված տարածքներն այնքան շատ էին, որ դրանք ղեկավարելը և հնազանդության մեջ պահելը  գրեթե անհնարին էր :

1812թ. հունիսի 24-ի առավոտյան  Նապոլեոնի բանակը մտավ Ռուսական կայսրության տարածք: Հունիսի 23-ին Նապոլեոնի հետ  պատահեց մի դեպք  ,որն ինքնին աննշան էր , հետևանքներ չունեցավ,բայց ուշադրություն գրավեց: Կեսօրին կայսրը ձիով անցնում էր գետից ոչ հեռու ընկած  գոտին: Նա ուշադրությամբ զննում էր գետի հոսանքը ,դիմացի ափը ` կարծես աչքաչափով որոշելով գետի  լայնությունը: Շքախումբը,որը գնում էր զգալի հեռավորության վրա,հանկարծ  նկատեց ,որ կայսրը,որը վստահորեն նստած  էր թամբին,վայր ընկավ: Բոլորը վազեցին նրա մոտ :Ամբողջ մարմնով Նապոլեոնը փռված  էր  խոտի վրա: Ինչ էր պատահել ?: Ավելի ուշ  պարզվեց,որ ձիու առջևից նապաստակ էր դուրս թռել ,ձին վախից ծառս էր եղել,և ձիավորը ,որը չէր  սպասում ձիու այդ անսպասելի ցատկին ,թամբից ընկել էր ցած: Այդ աննշան դեպքը նույնիսկ արժանի չէր  լինի ուշադրության ,եթե Նապոլեոնի  ու  նրա բարձրաստիճան հրամանատարների  կողմից չընկալվեր որպես վատ նախանշան: Սնահավատ կորսիկացու տրամադրությունն ընկավ :Հետագա ժամերի ընթացում նա լուռ էր ,մռայլ,հարցերին գրեթե չէր  պատասխանում :Այդ դեպքը նրան հոգեկան հավասարակշռությունից դուրս բերեց: Բայց շուտով անհետաձգելի հոգսերը ցրեցին նրա մռայլ մտորումները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով