Թեոդոր Դրայզեր -150

Գրող, հասարակական գործիչ Թեոդոր Դրայզերն ամերիկյան 
քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է:

Թեոդոր Դրայզերը 14 տարեկանից սկսել է աշխատել: 1889–90 թթ-ին սովորել է Բլումինգտոնի համալսարանում: 1892 թ-ից աշխատել է Սենտ Լյուիսում, Չիկագոյում, Պիտսբուրգում, Նյու Յորքում լույս տեսնող մի շարք պարբերականներում: 1900 թ-ին հրատարակվել է Դրայզերի առաջին՝ «Քույր Քերրի» վեպը, որը մեծ հռչակ է բերել գրողին: Վեպի գլխավոր հերոսուհին մեծ ողբերգություն է ապրում. փլուզվում են նրա՝ ազնիվ ճանապարհով փող վաստակելու, հասարակության մեջ արժանավայել ապրելու պատրանքները, որովհետև նյութապաշտ աշխարհի օրենքներն ու բարքերն այլ էին: 

Դրայզերի երկրորդ վեպը՝ «Ջեննի Գերհարդը», լույս է տեսել 1911 թ-ին: Այստեղ նույնպես սյուժետային հիմնական գիծն աշխատավոր ընտանիքից սերած աղջկա տառապանքների պատմությունն է: Ի հակադրություն Քերրիի՝ Ջեննին կարողանում է պահպանել հոգու մաքրությունն ու վեհությունը: Դառնալով նյութապաշտ աշխարհի զոհերից մեկը, կրելով անարգանք ու նվաստացում՝ նա չի վհատվում և հավատում է արդարության հաղթանակին: 
Դրայզերի ռեալիստական արվեստի հետագա վերելքը պայմանավորված է «Ցանկության եռերգություն» գրքով, որը ներառում է «Ֆինանսիստը» (1912 թ.), «Տիտան» (1913 թ.) և «Ստոիկ» (1925 թ.) վեպերը: Եռերգության հիմքում նյութապաշտ, գիշատիչ իրականությունն է, կապիտալի կուտակման անհատակ ծարավը, մոլի մրցավազքն ու մեքենայությունները: 
1915 թ-ին լույս է տեսել Դրայզերի «Հանճարը» վեպը, որի գլխավոր թեման արվեստագետի ճակատագիրն է ամերիկյան իրականության մեջ: Հանճարը Յուջին Վիտլան է՝ վեպի գլխավոր հերոսը` աստվածատուր շռայլ պարգևով օժտված նկարիչը: Յուջինի կերպարով Դրայզերը պատկերել է արվեստագետի ողբերգությունը կապիտալի տիրապետության պայմաններում:
Ինքնակենսագրական «Լրագրային օրեր» (1922 թ., հայտնի է նաև «Գիրք իմ մասին» վերնագրով) գրքում Դրայզերը պատմում է իր ուսումնառության տարիների մասին, ըստ իր պատկերացումների` սահմանում է ռեալիզմի տեսությունը: Նրա ռեալիստական ստեղծագործության բարձրակետը «Ամերիկյան ողբերգություն» (1925 թ.) վեպն է, որի հիմքում միսիոներական կազմակերպություններից մեկի ղեկավարի որդու՝ Քլայդ Գրիֆիտսի՝ գլխավոր հերոսի ողբերգական ճակատագիրն է: Դրայզերն առանց գունազարդումների պատկերել է իսկական Ամերիկան՝ իր հակասություններով, բարոյականությամբ, մարդկային սովորական հարաբերությունների բացակայությամբ, սոցիալական հակառակ բևեռներով: Ըստ Դրայզերի՝ Քլայդն ամերիկյան հասարակության զոհերից է:
Դրայզերի ռեալիստական մեթոդին բնորոշ է հերոսների կյանքի ու գործունեության պատկերումը սոցիալական լայն հենքի վրա` պատմական որոշակի միջավայրում: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945 թթ.) ժամանակ նա հանդես է եկել ֆաշիզմի դեմ, պաշտպանել ժողովուրդների հերոսական պայքարը: 
Դրայզերը գրել է նաև «Շղթաներ» (1927 թ.) և «Կանանց պատկերասրահ» (1929 թ.) պատմվածքների ժողովածուները, «Պատվար» (հրատարակվել է 1946 թ-ին) վեպը:
Դրայզերի գործերից հայերեն են թարգմանել Օլգա Սանահյանը, Վահե Միքայելյանը, Հարություն Հարությունյանը և ուրիշներ: Հայ թատրոնում բեմադրվել է նրա «Ամերիկյան ողբերգություն» վեպը (1950 թ., Լենինականի դրամատիկական թատրոն):

Թեոդոր Դրայզեր «Հանճարը»-Բեռնել

Գիրքը լուսապատճենեց և էլեկտրոնային տարբերակով մեզ տրամադրեց Մարիամ Մարտիրոսյանը: Թեոդոր Դրայզեր «Հանճարը» 1960թ., 1070 էջ (2 հատորը միասին է)

Բեռնել DJVU ֆորմատով

Բեռնել PDF ֆորմատով (Խորհուրդ է տրվում հեռախոսներով, Kindle-ներով և այլ պլանշետներով ընթերցելու համար)

Բեռնել Docx ֆորմատով (Microsoft Office 2007 և բարձր)

Բեռնելուց դժվարություններ առաջանալու դեպքում գրեք grqamol@gmail.com էլ. հասցեին :

* * * Եթե համակարգչի մեջ չունեք DJVU Reader ծրագիրը, ապա կարող եք բեռնել այստեղից: Եթե համակարգչի մեջ չունեք PDF Reader ծրագիրը, ապա կարող եք բեռնել այստեղից: * * *

«Հանճարը» Թեոդոր Դրայզերի կիսակենսագրական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1915 թ.։ Այն պատմում է նկարիչ Յուջին Վիտլայի կյանքի մասին, ում կրքերը թույլ են տալիս գրքին բացահայտել արվեստի, բիզնեսի, սիրո, սեքսի և բարոյականության հիմնահարցերը։ Դրայզերի այս գործն անմիջապես արգելվեց սեքսի նկատմամբ այդպիսի վերաբերմունքի պատճառով և չստացավ լայն տարածում մինչև 1923 թ.։ Գիրքը բաղկացած է 3 մասից, առաջին մասը կոչվում է «Երիտասարդություն», երկրորդ մասը՝ «Պայքար», երրորդ մասը՝ «Ապստամբություն»։

Ժանր: ՌեալիզմՌոմանԴասական Գրականություն

Գիրքը լուսապատճենվել և համացանցում է տեղադրվել  Գրքամոլ Նախաձեռնության կողմից:

Թեոդոր Դրայզեր «Պատվար»-Բեռնել

Գիրքը լուսապատճենեց Նելլի Մնոյանը, էլեկտորնային տարբերակով պատրաստեց և մեզ տրամադրեց Արսեն Ավետյանը: Թեոդոր Դրայզեր «Պատվար» 1973թ., 396 էջ

Բեռնել DJVU ֆորմատով

Բեռնել PDF ֆորմատով (Խորհուրդ է տրվում հեռախոսներով, Kindle-ներով և այլ պլանշետներով ընթերցելու համար)

Բեռնել Docx ֆորմատով (Microsoft Office 2007 և բարձր)

Բեռնելուց դժվարություններ առաջանալու դեպքում գրեք grqamol@gmail.com էլ. հասցեին:

* * * Եթե համակարգչի մեջ չունեք DJVU Reader ծրագիրը, ապա կարող եք բեռնել այստեղից: Եթե համակարգչի մեջ չունեք PDF Reader ծրագիրը, ապա կարող եք բեռնել այստեղից: * * *

«Պատվար»-ը Դրայզերի 10-րդ հատորն է, որտեղ հեղինակին հատուկ գրչով պատմվում է Բառնսների ընտանիքի անկումը՝ ծնողների կողմից իրենց երեխաների սխալ դաստիարակման հետևանքով: Գիրքը խորհուրդ է տրվում կարդալ բոլոր ծնողներին և երեխաներին:

Ժանր: Ռեալիզմ

Գիրքը լուսապատճենվել և համացանցում է տեղադրվել  Գրքամոլ Նախաձեռնության կողմից:

Նյութի աղբյուրը ՝  https://grqamol.am/article/theodore-dreiser-hanchary-bernel/:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով