Մոռացկոտ Նյուտոնը:

Մի անգամ Իսահակ Նյուտոնը հյուրեր էր ընդունել և, ցանկանալով նրանց գինի հյուրասիրել, գնում է իր աշխատասենյակը գինի բերելու: Հյուրերն սպասում են, իսկ տանտերը չի վերադառնում: Պարզվել է, որ, մտնելով իր աշխատասենյակ, Նյուտոնն այնպես է խորասուզվել իր նոր աշխատության մեջ, որ մոռացել է հյուրերի  մասին:
Հայտնի է նաև մի դեպք, երբ Նյուտոնը, որոշելով հավկիթ խաշել, ժամանակին հետևելու համար վերցրել է ժամացույցը և երկու րոպե անց հայտնաբերել, որ ձեռքում պահում է հավկիթը, իսկ խաշում է ժամացույցը: 
 
Մի անգամ էլ Նյուտոնը նախաճաշեց, սակայն մոռացավ և երբ երկրորդ անգամ մտավ սենյակ նախաճաշելու, խիստ զարմացավ, որ ուտելիքն ինչ-որ մեկը կերել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով