Մեդիա դասընթաց
Այս անգամ դասընթացը կազմակերպվել էր Արտաշատ քաղաքի թիվ 2 դպրոցի 3-րդ «Ա» դասարանի աշակերտների համար։ Դասընթացի թեման էր՝ «Թվային պոչ»։
Հանդիպման ընթացքում երեխաները սովորեցին, թե ինչ է «թվային պոչը», ինչպես ճիշտ և անվտանգ օգտվել համացանցից, ինչպես պահպանել անձնական տվյալների անվտանգությունը և չտրամադրել իրենց մասին տեղեկություններ անծանոթներին։
Դասընթացն անցավ հետաքրքիր ու ակտիվ մթնոլորտում, իսկ փոքրիկները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին քննարկումներին և առաջադրանքներին։ 

