📚✨ Հանդիպում, որը երկար կմնա երեխաների հիշողություններում ✨
Այսօր Արարատի մարզային գրադարանում «Ամառը գրադարանում» կրթական ծրագրի շրջանակում երեխաները հանդիպեցին ժամանակակից գրող, շախմատի միջազգային կարգի վարպետ և ուսուցիչ Էդգար Մեջինյանի հետ։
♔ ♕ ♖ ♗ ♘ ♙«Միքայելը» գրքի քննարկման ընթացքում երեխաները հեղինակին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, կիսվեցին ընթերցողական տպավորություններով և ստացան անկեղծ ու հետաքրքիր պատասխաններ։ Նրանք նաև իրենց կատարմամբ երգ նվիրեցին հեղինակին՝ ջերմացնելով հանդիպման մթնոլորտը։ 
Շնորհակալություն Էդգար Մեջինյանին՝ անմոռանալի հանդիպման, ջերմ զրույցի և երեխաներին փոխանցած արժեքավոր մտքերի համար։ 
