Նոբելյան գրական մրցանակ ստացած հեղնակների ԲԱՑԱՌԻԿ գրքեր…

Գրականության Նոբելյան մրցանակը Ալֆրեդ Նոբելի կողմից 1895 թ. հաստատած 5 մրցանակներից մեկն է: Այն տրվում է 1901 թվականից մինչ այսօր, ամեն տարի: Ձեզ ենք ներկայացնում Նոբելյան գրական մրցանակ ստացած հեղնակների գրքեր, որոնք կան հայերեն թարգմանությամբ և կարող եք ձեռքբերել ՄԵՐ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ:                                                                     

 Օլգա Տոկարչուկ «Հնադարը և այլ ժամանակներ»  Վեպը (1996) լեհուհի Օլգա Տոկարչուկին մեծ համբավ բերած առաջին գործն է: Գիրքը, որ «մինի էպոս» են կոչել, երեք ընտանիքի երեք սերնդի պատմությունն է 1914-ից մինչև 90-ականները: «Ժամանակ» բառը ներկա է ոչ միայն վեպի, այլև դրա 84 գլուխներից յուրաքանչյուրի վերնագրում: Հենց ժամանակն է գրքի իսկական հերոսը: Եվ այս ժամանակ ուռկանի մեջ ձկների պես խլպլտացող մարդկանց ճակատագրերի թելերն է հյուսում հեղինակը դիցական մոյրայի նման, որի շունչն անընդհատ զգում ես, բայց ներկայությունը երբեք չես տեսնում:

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ — «Դոկտոր Ժիվագո»  Վեպն  արտացոլում է գաղափարական հիասթափությունների այն մտայնությունը, որն իշխում էր հետհեղափոխական շրջանում, հատկապես մտավորականության մոտ: Այս առումով՝ վեպը նաև ռուս մտավորականության ճակատագրի յուրօրինակ պատմություն է՝ XX դարի սկզբից մինչև 1918–20 թթ. քաղաքացիական պատերազմը:1958 թվականին Պաստեռնակն այս վեպի համար արժանացել է Նոբելյան մրցանակի:                                                                                                             

 ԱԼԲԵՐՏ ԿԱՄՅՈՒ- «Անկումը» Գիշերային Ամստերդամի աղմկոտ գինետներից մեկում մի անծանոթ ՝ բաժակը ձեռքին ,անանուն զրուցակցին է ներկայացնում իր վերելքների ու վայրէջքների պատմությունը:Մտացածին երկխոսություն որտեղ ընթերցողին է վիճակվաճ գուշակել պատասխանները:Այս վիպակի առանցքում իրական անկման մի պատմություն է:

                                                                                                                             

                                                                                                                                                                                                                  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով