ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ և ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՍ…
Մի առիթով մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը գտնվում էին Հայաստանում: Զորավարները շրջեցին հանրապետությունում,հանդիպումներ ունեցան աշխատավորության հետ,եղան պատմա-մշակութային վայրերում,բնության անկրկնելի գեղեցկություններին գերված շրջեցին լեռնաշխարհում: Մի հանդիպման ժամանակ ,որ տեղի էր ունենում Համ.Բաբաջանյանի բարեկամներից մեկի հարկի տակ,զրույցի ընթացքում ,մարշալը հարցրեց սեղանի մասնակիցներին.
-Կցանկանայի իմանալ,հայ զորավարներից ո՞վ է ձեր ընտրյալը,ձեր կուռքը…
-Անդրանիկը ,-անվարան պատասխանեցին հյուրերը:
Մարշալի հարցմանը նման պատասխան տալը այնքան էլ հեշտ չէր թե հյուրերի և ոչ էլ այնքան հաճելի մարշալի համար:Այդպես էին մտածում նրանք ,սակայն այդպես չէր խորհում Բաբաջանյանը : Մի քիչ մտորելուց հետո նա պատասխանեց.
-Պատկերացրեք,զորավարի իմ իդեալը ևս Անդրանիկն է ,նա խելահեղորեն քաջ էր ,իսկական ռազմիկ և կարողացավ այնքան դժվարին ժամանակներում անմնացորդ կերպով ծառայել իր ժողովրդին:Սա ինքնին երջանկությունն էր ,սակայն հայկական չլուծվող հարցը դարձավ նրա դժբախտությունը:Ես պետք է անկեղծորեն խոստովանեմ,որ մի տեսակ մեղավորության զգացում ունեմ իմ ժողովրդի առջև,եթե կուզեք դժբախտության զգացում,որ չկարողացա ծառայել նրան ,միաժամանակ ,երջանիկ եմ ,որ առիթ չեղավ ծառայելու…