ԲԱԿՈՒՆՑԸ եվ ԺՊՏԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԸ…
Ճարտարապետների հավաքույթ էր hրավիրված էին նաև գրողներ: Դահլիճը լեփ-լեցուն էր : Ասեղ գցելու տեղ չկար:Խոսքը վերաբերում էր ժամանակակից ճարտարապետության հարցերին: Շատերը խոսեցին: Հետևեց Բակունցի ելույթը ,ավելի ճիշտ ՝ նրա մի խոսքը: Սկզբում նա իր տրտունջը հայտնեց,թե քաղաքը լցվել է մեկը մյուսից գորշ,անարտահայտիչ շենքերով: Մեկն էլ հենց այն շենքը,որտեղ մենք հավաքվել ենք: Իսկ հավաքույթը տեղի էր ունենում Կառուցողների ակումբում : Դահլիճը ծիծաղեց :
Հետո ասաց .
–Կառուցեք այնպես, որ ՇԵՆՔԸ ԺՊՏԱ, փողոցով անցնողի հետ խոսի , մի բան ասի: Դահլիճում բուռն ծափահարություն բարձրացավ :Եվ մի քանի օր մարդիկ միմյանց հանդիպելիս ելույթից էին խոսում: