ԹԻԹԵՌԸ …

Շատ վաղուց ,երբ դեռ թիթեռը մարդ էր ,այլ ոչ թե թիթեռ ,նա նրբագեղ ,ուրախ ,ժպտերես, մի աղջիկ էր `գրելու սիրահար: Հորինում էր հետաքրքիր կերպարներ ,որոնք մինչ այդ գոյություն չունեին , բայց գրելուց հետո գոյանում էին ու պատմում էր նրանց մասին մանրամասներ ` բավական հաջող: Նրա հորինվածքների մեջ այնպիսի եթերային զգացողություններ կային ,որ լսողը շունչը պահած էր լսում, ,կարդացողը ` աչքերը լայն բացած:
Մի օր տխուր էր աղջիկն ` առանց որևէ պատճառի:Ավալի ճիշտ,նա ոչ թե տխուր այլ մտազբաղ: Մտքին նոր գաղափար կար ` միանգամայն նոր զգացողություններով: Դուրս եկավ տանից ու գնաց իր արարման վայրը: Նստարանին ` ծառերի հովի տակ նստեց ,բացեց գրատետրն ու մաքուր էջին նախևառաջ ամիս ամսաթիվը գրեց ,ապա նոր միայն անցավ բուն մտքին: << Ինձ համար կա մի վայր,որտեղ ես առանձնանում եմ աշխարհից ու ամեն տեսակ աղմուկից ,իսկ թիթեռների համար լուռ տեղ չկա , նրանց ականջներում միշտ աղմուկ է ,չէ որ նրանք լսում են բնության ամենչլսվող ձայները. Ծաղիկների շշուկով զրույցը,համեստ ծիծաղը , զուսպ լացը, արևի լույսի ,շողերի ընկնելու ձայնն անգամ ,ամպերի խտանալու,,մեղուների` ծաղիկներից նեկտար քաշելու , հողի ծարավելու ձայնը նույնպես լսում են : Նրանք զգում են փոշու հատիկի ծանրությունն ու ամենանուրբ հոտերը : Օրինակ երկնքի երեք հոտ են տարբերում ` կապույտ երկնքի հոտ, մոխրագույն երկնքի հոտ , իսկ սև երկնքի հոտին արդեն չկան: Չկան որպես թիթեռ ,բայց կան ` կերպարանափոխված : Թիթեռները յուրովի են զգում սիրո բույրը ,որը շատ նրբաթև ու կանչող է : Նրանք նաև սիրահարվում են : Առանց որևէ պահանջի,առանց ինչ-որ մեկից կախված լինելու ` թիթեռները մեկ օրում հասցնում են վայելել անհոգ ու ու երջանիկ կյանք, ինչը մարդիկ չեն հասցնում ամբողջ կյանքի ընթացքում : Երանի` մի օր թռնեմ թիթեռի թևերով ,տեսնեմ թիթեռի աչքերով ,լսեմ ու զգամ `ինչպես թիթեռը ,սիրահարվեմ թիթեռի նման ու հասկանամ ` նրանց սիրո բույրը>>: Վերջակետ դրեց ու աչքերը հանգիստ փակեց: Երբ բացեց նկատեց,նստարանի եզրին նստած բարեկազմ ու գրավիչ արտաքինով երիտասարդին ,ով ծխախոտի ծուխն էր փչում վերև ու այնպես նայում,զննում իրեն ,ասես ` չտեսնված ,գեղեցիկ ,գունային համադրությամբ մի թիթեռ է գտել ու չի համբերում նրան բռնելու,իր աշխատասենյակում պահելու ցանկությանը: ՈՒ երբ աղջիկն այլևս աղջիկ չէր ,այլ ` թիթեռ, նրան թվաց թե անցյալը պարզապես սովորական երազ է եղել ու թռավ երիտասարդի ձեռքի ափի մեջ գտնվող ծաղկի անուշահոտության ուղղությամբ:

Հ.գ. Հեքիաթը  վերցված է Արևիկ Քալոյանի  << Հեքիաթներ >> գրքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով