ԱՐԴԻ գրադարանավարի աշխատանքային գործիքները…

Ժամանակակից գրադարանավարի կարևոր աշխատանքային գործիքը գրադարանավարի օրացույցն է: Այն կազմվում է տարեկան, ամսական օրացույցներով՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համաձայն: Որպես հիմք են վերցվում տվյալ հաստատությության կողմից կարևորված միջոցառումները և պետականորեն հաստատված տոնացույցն ու տաղավար տոների ժամանակացույցը:Օրացույցում դրվում են տոներ, որոնք կարևորվում են տվյալ հաստատության տնօրենի, գրադարանավարի կողմից: Նախատեսվում է տվյալ ուսումնական տարվա ընթացքում ինչ-որ ձևով անդրադառնալ օրացույցում նշված տոներին, հիշատակի օրերին:

*Գրադարանավարի օրացույցի նմուշ

Հուվար 1-2-ը հունվարի՝ Ամանոր
6-ը հունվարի՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն
11-ը հունվարի՝ Շնորհակալության միջազգային օր
20-ը հունվարի՝ Սիլվա Կապուտիկյան, հայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ (1919-2006)
26-ը հունվարի՝ Պարույր Սևակ  հայ բանաստեղծ (1924-1971)
28-ը հունվարի՝ Հայոց բանակի օր  (1992)

Փետրվար
14-ը փետրվարի՝ Տեառնընդառաջ
19-ը փետրվարի՝ Գրքի նվիրատվության օր, իրականացված նախագիծ
և Հովհաննես Թումանյան-150, հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ (1869-1923)
21-ը փետրվարի՝ Մայրենի լեզվի միջազգային օր (1992), իրականացրած նախագիծ

Մարտ
3-ը մարտի՝ Գրողի միջազգային օր
Մատենադարան (1959)
5-ը մարտի՝ Վազգեն Սարգսյան, հայ պետական և ռազմական գործիչ (1959-1999)
8-ը մարտի՝ Կանանց միջազգային օր
14- մարտի՝ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան 140-ամյակ
20-ը մարտի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օր
21-ը մարտի՝ Պոեզիայի համաշխարհային օր
27-ը մարտի՝ Թատրոնի միջազգային օր

Ապրիլ
1-ը ապրիլի՝ Կատակի օր
2-ը ապրիլի՝ Մանկական գրքի միջազգային օր
6-ը ապրիլի՝ Հայաստանի ժուռնալիստների միություն (1959)
Լևոն Շանթ, հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ (1869-1951)
7-ը ապրիլի՝ Մայրության, գեղեցկության և սիրո օր
12-ը ապրիլի՝ Վրթանես Փափազյան,հայ գրող (1864-1920)
18-ը ապրիլի՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր (1983)
20-ը ապրիլի՝ Դանիել Վարուժան, արևմտահայ բանաստեղծ, հասարակական գործիչ (1884-1915)
23-ը ապրիլի՝ Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր Վիլյամ Շեքսպիր, անգլիացի գրող, դերասան (1564-1876)
24-ը ապրիլի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր
26-ը ապրիլի՝ Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան)-105, հայ բանաստեղծ (1914(1915)-1984)

Մայիս
1-ը մայիսի՝ Աշխատանքի օր (Համերաշխության միջազգային օր)
3-ը մայիսի՝ Մամուլի ազատության համաշխարհային օր
8-ը մայիսի՝ Շուշիի ազատագրման օր
9-ը մայիսի՝ Հաղթանակի և խաղաղության օր
15-ը մայիսի՝ Ընտանիքի օր
18-ը մայիսի՝ Թանգարանների միջազգային օր
20-ը մայիսի՝ Օնորե դը Բալզակ, ֆրանսիացի գրող (1799-1850)
22-ը մայիսի՝ Շառլ Ազնավուր (Վաղինակ Ազնավուրյան), ֆրանսահայ երգիչ,
բանաստեղծ, դերասան(1924-2018)
22-28-ը մայիսի՝ Սարդարապատի ճակատամարտ (1918)
28-ը մայիսի՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր (1918)

Հունիս
1-ը հունիսի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր,
6-ը հունիսի՝ Ալեքսանդր Պուշկին , ռուս գրող (1799-1837)
15-ը հունիսի՝ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օր
25-ը հունիսի՝ Ակսել Բակունց հայ արձակագիր (1899-1937)

Հուլիս
4-ը հուլիսի՝ Հայաստանի ազգային գրադարանի օր
5-ը հուլիսի՝ Սահմանադրության օր
14-ը հուլիսի՝ Ժիրայր Անանյան, հայ գրող (1934-2004)
18-ը հուլիսի՝ Վահան Թոթովենց, հայ գրող(1894-1938)
21-ը հուլիսի՝ Էռնեստ Հեմինգուեյ, ամերիկացի գրող (1899-1961)
28-ը հուլիսի՝ Ալեքսանդր Դյումա (Դյումա-որդի), ֆրանսիացի գրող (1824-1895)

Oգոստոս
1-ը օգոստոսի՝ Հայաստանի գրողների միության առաջին համագումար, (1934)
9-ը օգոստոսի՝ Համերաշխության միջազգային օր
10-ը օգոստոսի՝ Մկրտիչ Խերանյան , հայ գրող (1899-1970)
11-ը օգոստոսի՝ Հայկական տոմարով հնագույն Ամանորի սկիզբն է, Նավասարդի 1-ը Արեգ օրը
12-ը օգոստոսի՝ Երիտասարդների միջազգային օր
28-ը օգոստոսի՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթե, գերմանացի գրող (1749-1832)

Սեպտեմբեր
1-ը սեպտեմբերի՝ Գիտելիքի, գրքի և դպրության օր
8-ը սեպտեմբերի՝ Գրագիտության միջազգային օր
Լրագրողների միջազգային օր
15-ը սեպտեմբերի՝ Հրանտ Դինք, պոլսահայ լրագրող, հրատարակիչ, Թուրքիայում «Ակոս» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր (1954-2007)
Ստեփան Զորյան, հայ գրող (1889-1967)
18-ը սեպտեմբերի՝ Մուսա լեռան հերոսական պաշտպանության օր (1915)
19-ը սեպտեմբերի՝ Խաղաղության միջազգային օր (նշվում է ամեն տարի սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը)
Երվանդ Օտյան , հայ գրող, երգիծաբան (1869-1926)
21-ը սեպտեմբերի՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն (1991) Անկախության օր
27-ը սեպտեմբերի՝ Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Արարատի գագաթը (1829)
30-ը սեպտեմբերի՝ Գևորգ Էմին , հայ գրող (1919-1998)

Հոկտեմբեր
1-ը հոկտեմբերի՝ Երաժշտության օր
Շահեն Թաթիկյան  հայ գրող (1924-1992)
5-ը հոկտեմբերի՝ Ուսուցչի օր
6-ը հոկտեմբերի՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի օր
7-ը հոկտեմբերի՝ Գրադարանավարի օր
8-ը հոկտեմբերի՝ Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր (1869-1935)
12-ը հոկտեմբերի՝ Թարգմանչաց տոն
15-ը հոկտեմբերի՝ Խաչատուր Աբովյան , հայ գրող, մանկավարժ, լուսավորիչ, հայ նոր գրականության հիմնադիր (1809-1848)
Միխայիլ Լերմոնտով, ռուս բանաստեղծ (1814-1841)
16-ը հոկտեմբերի՝ Մամուլի աշխատողի օր
22-ը հոկտեմբերի՝ Սպիտակի քաղաքային գրադարան, Լոռու մարզ (1939)
24-ը հոկտեմբերի՝ Սոս Սարգսյան, հայ դերասան (1929-2013)
31-ը հոկտեմբերի՝ Դպրոցական գրադարանների միջազգային օր (տոնվում է հոկտեմբերի վերջին շաբաթվա երկուշաբթի օրը, և հոկտեմբերը համարվում է դպրոցական գրադարանների միջազգային ամիս)
Նոյեմբեր
4-ը նոկեմբերի՝ Ստեղծվեց ՄԱԿ-ի կրթության և մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ 1946)
6-ը նոյեմբերի՝ Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային օր
10-ը նոյեմբերի՝ Երիտասարդության համաշխարհային օր
14-ը նոյեմբերի՝ Միքայել Նալբանդյան , հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, գրաքննադատ (1829 – 1866)
17-ը նոյեմբերի՝ Ուսանողների միջազգային օր
29-ը նոյեմբերի՝ Երվանդ Թաղիանոսյան, գրադարանային հայ գործիչ, թարգմանիչ, հասարակական գործիչ (1864 -1948)
Դեկտեմբեր
7-ը դեկտեմբերի՝ Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
31-ը դեկտեմբերի՝ Ամանորի տոնական օր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։