Մի ՕՊԵՐԱՅԻ պատմություն…
Այս տարին սպենդիարյանական է, քանի որ Ալեքսանդր Սպենդիարյանի 150 տարին է լրանում: Ալեքսանդր Սպենդիարյանը համարվում է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը:
Հայտնի է, որ «Ալմաստ» օպերան Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից մեկն է: Այն հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարն արտացոլող երաժշտական դրամա է: Բաղկացած է 4 գործողությունից: Առաջին անգամ բեմադրվել է Մոսկվայում՝ 1930 թվականին, հայտնի Մեծ թատրոնի մասնաճյուղում:
Իսկ ինչպե՞ս այն ստեղծվեց: Ի՞նչ նախապատմություն ունի հայկական ամենահայտնի օպերաներից մեկը:
1933թ. Դեկտեմբերի 20-ին Ալմաստ օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939թ.-ին անվանակոչվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունով:Օպերայի շենքի դիմաց Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններն են, քանի որ Ալմաստի հեղինակներն են: Ալմաստը գրվել է Թումանյանի Թմբկաբերդի առումը պոեմի հիման վրա:
Թումանյանի և Սպենդիարյանի հանդիպումը Դսեղում…
Սպենդիարյան—Ինչ սիրուն է այստեղ, բնությունն ինքն է տրամադրում գրել: Հիմա հասկանում եմ, ոնց է բնությունը ապրում քո ստեղծագործություններում, ոնց է եռում արյանդ մեջ:Դու ինքդ դարձել ես այս բնության մի մասը:
Թումանյան—Տարօրինակ ու զարմանահրաշ է այստեղ, գիտես չե, մեր Դսեղը միակ գետն է աշխարհում, որ հակառակ է հոսում:
Սպենդիարյան — Օնիկ ուզում եմ օպերա գրել, Անուշդ շատ լավն է, բայց մի բան կա, որ խանգարում է: Չեմ հասկանում ինչը:
Թումանյանը Սկսում է կարդալ Փարվանան
Սպենդիարյան— հրաշք է, հենց սա է ինձ պետք: Արդեն գլխումս պտտվում է մեղեդին: Քայլում է , քթի տակ մեղեդի է երգում ու կտրուկ կանգնում:
Սպենդիարյան- Կարճ է: Երկար գրի, փոխի:
Թումանյանը լուռ նայում է, դարակից հանում է ձեռագիր գրված տետրը ու կարդոմ`
Թմբկաբերդի առումը
Սպենդիարյան— Վերջ, իմ ուզածն է, գրում եմ:
Հայտարարում է ու դուրս գալիս: Թումանյանը լուռ շարունակում է նստած մնալ:
Մի քանի օրից Սպենդիարյանը վերադառնում է
Սպենդիարյան-Օնիկ գրում եմ, հրաշք է գործդ: Անունը պիտի որոշենք:
Թումանյան-Գոհար կուզեմ որ լինի, իշխանուհու անունը:
Սպենդիարյան- Ախր երկու ձայնավոր, ո ա երաժշտական չի, չի լինի: Իսկ ինչ կասես Ալմաստի մասին, Գոհար անվան հոմանիշն է:
Թումանյան- Դե թող լինի Ալմաստ…
Յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով՝ Սպենդիարյանն ընդարձակեց ազգային երաժշտության ժանրային շրջանակները, դրեց հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմքը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան: Սերտորեն կապված լինելով իր ժամանակաշրջանի հետ` Սպենդիարյանը միշտ ձգտել է կյանքը պատկերել բազմակողմանիորեն: Լայն մտահորիզոնի տեր կոմպոզիտորը հարստացրեց հայ երաժշտությունը նոր գաղափարներով, թեմաներով և կերպարներով, նոր արտահայտչամիջոցներով: Քնարականին ու կենցաղայինին զուգահեռ, որոնք, ի դեպ, նրա ստեղծագործություններում ներկայացված են բազմազան ձևերով, կոմպոզիտորն արծարծեց նաև քաղաքացիական թեմաներ: Սպենդիարյանի երաժշտության մեջ քնարական էջերի կողքին, հանդիպում ենք առնականության, հերոսականության, բուռն ցասում ու բողոք արտահայտող էջերի: