Հետաքրքիր ՄՏՔԵՐ ` ԿԱՐԼՍՈՆԻՑ…
Կարլսոնը շվեդ գրական հայտնի հերոս է, ով ապրում է Ստոկհոլմում՝ բազմաբնակարան շենքի տանիքում, որտեղ ապրել է հեղինակը՝ Աստրիդ Լինդգրենը։ Առաջարկում ենք հիշել Կարլսոնի մտքերը, որոնք այնքան դիպուկ են ու նույնիսկ խորիմաստ։
- Եթե մարդիկ իմանային, թե որքան հաճելի է տանիքների վրայով քայլելը, նրանք վաղուց կդադարեին քայլել փողոցներով։
- Ընկերներին պետք է ասել հաճելի ու ոգևորող խոսքեր յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ։
- Քեզ ոչինչ չեն կարող անել միայն նրա համար, որ դու՝ դու ես։
- Պետք է կարողանալ պաշտպանել ինքնդ քեզ․ ես սիրում եմ կարգապահություն, այն ինչ իմն է, ուրեմն իմն է։
- Այն մարդիկ, ովքեր գոնե մի կաթիլ խիղճ ունեն, միշտ նստում են բանալու կողպեքի անցքի կամ դռան դիտանցքի մոտ, որպեսզի լավ երևան։
- Ինձ ոչինչ պետք չէ, բացի հսկայական տորթից, մի քանի արկղ թխվածքաբլիթներից, շոկոլադե սարերից ու կոնֆետներից։
- Ուժերի ծաղկում լինում է յուրաքանչյուր տարիքում։
- Ես վաղուց եմ նկատել․ որքան կերակուրը համեղ չէ, այնքան օգտակար է։
- Ինչո՞ւ են բոլոր վիտամինները պարունակվում միայն այն կերակուրների մեջ, որոնք համեղ չեն։
- Տանիքից աստղերն ավելի լավ են երևում, քան պատուհանից։ Զարմանալի է, թե ինչու է այդքան քիչ մարդ ապրում տանիքում։
- Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան։