Հետաքրքիր հարցեր ու պատասխաններ…

Հավանաբար բոլորիս մոտ էլ ինչ-որ չափով կան չբացահայտված  հարցեր ,որոնց պատասխանները չգիտենք և պատկերացում էլ չունենք թե ինչպիսին կլինեն:

Դե ինչ, մի քանի ինչուների  պատասխաններ գտնենք միասին:

Ծագումով  որտեղից է Շերլոկ Հոլմսը .                                                                                                                 Մեզանից շատերին հայտնի  դետեկտիվ Շերլոկ Հոլմսը ,ով հեշտությամբ բացահայտում էր  ամենխճճված  և առեղծվածայինհանցագործությունները: Նրա արկածների մասին բազմաթիվ պատմվածքներ ու վեպեր են  գրվել և ֆիլմեր նկարահանվել: Շերլեկ Հոլմսն ապրում  և  աշխատում էր  Լոնդոնում Բեյքեր -Սթրիթ   կոչվող  փողոցում: Իրականում այդպիսի  մարդ գոյություն չի  ունեցել: Նրան հորինել է   անգլիացի  հայտնի գրող Արթուր Կոնան Դոյլը և դարձրել իր ստեղծագործությունների  հերոսը:

Որտեղ են կառուցում թղթե տներ.                                                                                                                             Որտեղ էլ դու ապրես խոշոր քաղաքներում թե ոչ մեծ ավանում ,ամենուր տներ էն կառուցում:Որոշնորը աղյուսից են կառուցված ,մյուսներն ավելի  էժան նյութից ` փրփրաբետոնից:Ռուսաստանում շատ են փայտե տները  .Ռուսիայում առաջ այդպիսի տներ էին կառուցում:Իսկ ահա Ճապոնիայի որոշ շրջաններում կառուցում են տներ,որոնց պատերը պատրաստված են բարակ փայտե միջնորմներից և յուղապատ թափանցիկ …թղթից: Դրանում ոչ մի զարմանալի բան չկա ,չէ որ Ծագող արևի երկրում  հաճախ  են երկրաշարժեր լինում ,որոնք տեղի բնակիչներին մեծ  անախորժություններ են  են պատճառում : Թղթե տները վտանգից խուսափելու հիանալի միջոց են ,նույնիսկ եթե երկրաշարժի ժամանակ թղթե բնակարանը քանդվի ,ոչ ոք չի տուժի:Այն ուղղակի կքանդվի խաղաթղթե տնակի սկզբունքով:

Ինչու են մարդիկ հնարել կողմնացույցը.                                                                                                  Կողմնացույցը սարք է ,որն օգնում է կողմնորոշվել տեղանքում: Այն թույլ է տալիս անսխալ կերպով որոշել աշխարհի կողմերը` հյուսիսը,հարավը,արևելքն ու արևմուտքը: Կողմնացույցը շատ պարզ կառուցվածք  ունի  .ներսում մագնիսական սլաքն է ,որը միշտ ուղղված  է  դեպի հյուսիս: Իսկ պարզելով,թե որտեղ է հյուսիսը  կարելի է հեշտությամբ որոշել  նաև աշխարհի մյուս կողմերը: Կողմնացույցը ստեղծել են 4-6-րդ դարերում Չինաստանում: Այս շատ օգտակար գյուտը դարձավ ծովագնացների հավատարիմ օգնականը,որոնք մինչ  դրա հայտնվելը ստիպված էին կողմնորոշվել միայն աստղերի ու արեգակի դիրքով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով