Ֆեոդոր Դոստոևսկի…

Նոյեմբերի 11-ին ծնվել է ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկին:

Նա մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային գրականության վրա: Նրա հայացքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն:

Առավել հայտնի են նրա «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Կարամազով եղբայրներ», «Խաղամոլը» վեպերը:

Մտքեր Դոստոևսկուց

►Ես ուզում եմ, որ այն ամենը, ինչ տեսնում եմ, լինի այլ կերպ: Ձեր մեջ սիրտ չկա, ճշմարտություն է, ուրեմն՝ ճշմարիտ չէ:

► Ամեն ինչ մարդու ձեռքումն է ու ամեն ինչ նա աչքաթող է անում հենց միայն վախկոտության պատճառով…այդ արդեն աքսիոմա է…հետաքրքիր է, թե մարդիկ ինչի՞ց են ամենից շատ վախենում. նրանք ամենից շատ վախենում են նոր քայլից, սեփական նոր խոսքից…Բայց ես չափազանց շատ եմ շաղակրատում: Ոչինչ չեմ անում հենց այդ պատճառով, որ շաղակրատում եմ:

►Մանրուքը, մանրուքն է գլխավորը…Ահա այդ մանրուքն էլ միշտ կործանում է ամեն ինչ…

►Մարդուն ճանաչելու համար նրան պետք է մոտենալ աստիճանաբար ու զգուշությամբ:

►Ճշմարտությունից ձեռք են քաշում այնքան ժամանակ, մինչև որ գունազարդված մարդը իրենց հիմար դրության մեջ է գցում:

►Իսկ եթե սիրուց բացի հարգանք էլ չկա, այլ ընդհակառակը, արդեն կա զզվանք, արհամարհանք, նողկանք, այդ դեպքում ի՞նչ կլինի: Այդ դեպքում դուրս է գալիս, որ ուրեմն դարձյալ հարկ կլինի մաքրություն պահպանել:

►«Հարկավոր է, որ մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ…Իսկ ես ուր եմ գնում,-հանկարծ մտածեց նա»:

►Վանելով չես ուղղի մարդուն, առավել ևս երեխային: Երեխայի նկատմամբ կրկնակի զգուշություն է հարկավոր: Էհ, դուք, առաջադեմ բթամիտներ, ոչնչից ոչինչ չեք հասկանում: Մարդուն չեք հարգում, ձեզ եք վիրավորում:

►Բանն այն չէ, որ նրանք ստում են. ստելը միշտ էլ կարելի է ներել, ստելը վտանգավոր չէ, որովհետև դեպի ճշմարտություն է տանում: Ոչ, ցավալին այն է, որ ստում են ու հավատում իրենց ստին:

►Գործիմացությունը դժվարությամբ է ձեռք բերվում, երկնքից ձրի չի իջնում:

►Օգնելու համար պետք է նախ այդպիսի իրավունք ունենալ:

►Բնությունը հայելի է, ամենաթափանցիկ հայելի, նայիր դրան և հիացիր:

► Իշխանությունը տրվում է միայն նրան, ով համարձակվում է կռանալ և վերցնել այն:

►Ի՞նչ ասել է ավելի ազնիվ: Ես այդպիսի արտահայտությունները չեմ հասկանում մարդկային գործունեությունը որոշելու իմաստով: «Ավելի ազնիվ », «ավելի մեծահոգի» այդ ամենը դատարկ բան է, անհեթեթություն, հին, նախապաշարմունքային խոսքեր, որոնք ես բացասում եմ: Ազնիվ է այն ամենը, ինչ որ օգտակար է մարդկությունը: Ինչքան կուզեք քրքջացեք, դա այդպես է:

►Ընկերս, մինչև այժմ ես միայն սիրում էի քեզ, իսկ հիմա հարգում եմ, որովհետև դու կարողացար բողոքել:

►Աշխարհում շիտակությունից ավելի դժվար և շողոքորթությունից ավելի դյուրին բան չկա: Եթե շիտակությունը միայն մեկ հարյուրերորդական մասը կեղծ է, ապա իսկույն դիսոնանս է տեղի ունենում, և դրան հետևում է սկանդալը: Իսկ եթե շողոքորթությունը նույնիսկ ամբողջովին կեղծ է, այդ դեպքում էլ դուրեկան է և հաճույքով է լսվում, թեկուզև կոպիտ հաճույքով: Ով որքան էլ կոպիտ լինի շողոքորթությունը, գոնե կիսով չափ ճշմարտություն է թվում:

►Տանջանքն ու ցավը միշտ էլ պարտադիր են լայն գիտակցության և խոր սրտի համար: Ինձ թվում է, որ իրոք մեծ մարդիկ աշխարհում պետք է մեծ տխրություն զգան: Տառապանքը մարդկության գոյության կարևորագույն և, գուցե միակ օրենքն է:

►Ազատությունն ինքդ քեզ չզսպելու մեջ չէ, այլ ինքդ քեզ կառավարելու:

►Լռելը մեծ տաղանդ է:

►Մարդը գաղտնիք է: Պետք է հասկանալ այդ գաղտնիքը, և եթե ամբողջ կյանքդ հատկացնես հասկանալուն, մի ասա, թե ժամանակ ես կորցրել: Ես զբաղվում եմ այդ գաղտնիքով, որովհետև ուզում եմ մարդ լինել: Աստված, բնությունը, հոգին, սերը… սրտով պետք է ճանաչել ու վերապրել, ոչ թե մտքով: Միտքը հոգում է ծնվում: Միտքը զենք է, հոգևոր ուժով ու նրա դրդմամբ գործող մեքենա:

Աղբյուրը՝ Ֆեոդոր Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ»

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով