ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ. «ԱՍՏԾՈ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ՄԻԱԿ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է»

Հայոց լեզուն հնչեղ և գեղեցիկ լինելուց բացի  առանձնանում է իր՝ օտարների համար սերտելու բարդությամբ: Այդուհանդերձ նրանք, ովքեր կարողացել են հաղթահարել այդ բարդությունը հպարտությամբ և հիացմունքով են խոսում մեր մայրենի լեզվի մասին, եթե անգամ խոսքը անգլիացի մեծագույն գրողներից մեկի մասին է:

19-րդ դաի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի վառ ներկայացուցիչ, և առհասարակ, եվրապական գրականության մեծագույն գրողներից մեկը՝ Ջորջ Բայրոնը, շատերիս հայտնի է իր «Դոն Ժուան» պոեմով: Անգլիացի գրողը նաև համարվում է առաջին հայագետներից մեկը, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք ձեռագրեր, Բայրոնը նաև ստեղծել է անգլերեն-հայերեն բառարան:

1816թ.-ի դեկտեմբերի 2-ին Ջորջ Բայրոնը ժամանում է Վենետիկի Մխիթարյան միաբանություն հայոց լեզուն սերտելու նպատակով: Պոետը սկսում է ծանոթանալ հին հայկական ձեռագրերի հետ, ուսումնասիրում է մշակույթն ու հիանում նրանով: 

«1816թ. այցելելով Վենետիկ` ինչպես ինձ, այնպես էլ մնացած ճանապարհորդների վրա մեծ տպավորություն թողեց Սբ. Ղազարի համայնքը, որն ասես իր մեջ միավորում է վանքային հաստատության բոլոր առավելությունները` մաքրություն, հարմարավետություն, հեզություն, անկեղծ աստվածասիրություն:

Միության եղբայրների տաղանդն ու բարեգործությունը ունակ են աշխարհիկ մարդուն համոզել, որ գոյություն ունի մեկ ուրիշ աշխարհ, մեկ ուրիշ կյանք հենց այս կյանքում, հենց այս աշխարհում: Այս մարդիկ ստրկացված, բայց ազնվական մնացած ազգի հոգևոր դեմքերն են, ազգ, ով հրեաների և հույների նման ենթարկվել է աքսորի ու հալածանքի, սակայն չի չարացել առաջինների և չի դարձել ստորաքարշ երկրորդների պես:


Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության:


Դժվար է գտնել մի այնպիսի ազգի նկարագիր, որն այսքան տառապանքների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ: Բայց ինչպիսին էլ որ լինի նրանց ճակատագիրը, ինչ էլ որ նրանց սպասի ապագայում` նրանց երկիրը միշտ կլինի ամենահետաքրքիրներից մեկն աշխարհում, իսկ նրանց լեզուն` ամենագրավիչներից մեկը:


Եթե Գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, և հայերը վճարել են նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այստեղ ջրերը հետ քաշվեցին ջրհեղեղից հետո, և այստեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ էլ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Ժամանակին այս երկիրը հզոր թագավորություն էր, բայց միշտ չէ, որ նրան հաջողվել է պահպանել իր անկախությունը: Պարսիկ սպարապետն ու թուրք փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և Իր նմանությամբ»:

«Ինձ զբաղեցնելու համար ես ամեն օր հայկական միաբանությունում ուսումնասիրում եմ հայոց լեզուն: Ես հասկացա, որ պետք է ուղեղս մի որևէ դժվար բանով զբաղեցնեմ, ահա և ընտրեցի ամենաբարդն ու ստիպեցի ինձ կենտրոնանալ: Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում»

6 ամսվա գրաբարի ուսումնասիրությունների ընթացքում միաբանության հոգևոր հայրերի մեկի՝ Հարությունի հետ Բայրոնը ստեղծում է «Անգլերենի և հայերենի քերականությունը» :

«Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է… Եվ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են»:

Մեջբերումներ Ջորջ Բայրոնի ստեղծագործություններից:

«Դոն Ժուան».

► …ինչպիսի փայլուն անճաշակություն…

► Դու ինձ հարցնում ես` կարո՞ղ եմ սիրել, Կարող եմ, սակայն, ես քեզ չեմ սիրում…

► Տղամարդուն միտքն է առաջնորդում, Կնոջը` սիրտը, հազար տենչ սրտում…

► Գլուխ չի հանի սատանան անգամ, Քանզի փոխվում է կինն հազար անգամ:

► Չի կարող գայլի ոռնոցն ահավոր, Լուսնյակին շեղել իր ճամփից երբեք:

► Փոփոխական են ողջ մտքերը մեր, Եվ կասկածելիս, կասկածում ենք դեռ…

► Ամոթ է հարվածն ուղղել այն պահին, Երբ արդեն թույլ է քո հին թշնամին:

► Պետք է պայքարել մինչև վերջ մարտում, Վերջին խոսքով են պարտության մատնում:

► «Ասում էի, չէ՞…» խոսքն հանդիսավոր Որ բվի ահեղ կռինչ է կարծես:

► Կիրքն է միշտ արգելք բարեկամության…

Հ.Գ. Եթե դուք ունեք մեջբերումներ` դուրս բերված այս գրքից, ապա կարող եք ուղարկել մեզ հետադարձ կապով:

«Կայեն».

► Ոչինչ չի կարող հանգցնել միտքը, եթե համառի ինքն անկախ մնալ: Միտքն ստեղծված է իշխելու համար:

► Չարիքն ուղի է միշտ դեպի բարին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով