Մկրտիչ Արմեն 115
Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։
- 1921 թվականին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ
- 1922-1923 թվականներին՝ սկաուտ՝ Կազաչի պոստի սկաուտանոցում
- 1923-1925 թվականներին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ
- 1925 թվականին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար։ Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Անդրկովկաս», տպագրվել է 1923 թվականին, «Բանվոր» թերթում
- 1934 թվականին ընդունվել է ԽՍՀՄ Գրողների միության շարքերը
- 1937 թվականին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ տարի
- 1945 թվականին արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի
- 1971 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ 1967 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1971 թվականին նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Հեղնար աղբյուրը։ Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Նա ինքն էլ ճանաչված թարգմանիչ է և հայերեն է թարգմանել ռուս և այլազգի շատ գրողների, այդ թվում՝ Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Միխայիլ Շոլոխովի, Ֆրիտյոֆ Նանսենի, Յուրի Օլեշայի և ուրիշների հանրաճանաչ երկերը։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։
Երկեր
- Պատմվածքներ, Երեւան, 1928, 273 էջ։
- Զուբեյիդա (վիպակ), Երեւան, «Յերիտասարդ բայլշևիկ», 1928, 36 էջ։
- Քաղաքը բլուրի վրա (վիպակ), Երեւան, 1930, 162 էջ։
- Երեւան (էպոպեա), Մոսկվա, 1931, 270 էջ։
- Սկաուտ թիվ 89, Երեւան, 1933, 229 էջ։
- Գագաթների երգը (պատմվածքներ եւ ակնարկներ), Երեւան, 1933, 299 էջ։
- Առաջին պատկոմներ, Երեւան, 1935, 172 էջ։
- Հեղնար աղբյուր (վիպակ), Երեւան, 1935, 206 էջ։
- Հեղնար աղբյուր (վիպակ), Երեւան, 1936, 202 էջ։
- Երեք սիրավեպ (պատմվածքներ), Երեւան, 1936, 151 էջ։
- Սկաուտ թիվ 89, Երեւան, 1937, 311 էջ։
- Հեղնար աղբիւր, Գահիրէ, 1948, 191 էջ։
- Յասվա, Երևան, 1953, 316 էջ։
- Կարմիր և կապույտ փողկապներ, Երևան, 1954, 498 էջ։
- Հեղնար աղբյուր, Երևան, 1955, 147 էջ։
- Պատմվածքներ, Երևան, 1957, 736 էջ։
- Գույնզգույն թագավորություն, Երևան, 1959, 202 էջ։
- Հեղնար աղբյուր, Երևան, 1959, 206 էջ։
- Ոսկե հնձան (վիպակներ), Երևան, 1959, 464 էջ։
- Հեղնար աղբյուր, Երևան, 1961, 124 էջ։
- Վարդավան (վիպակներ), Երևան, 1962, 532 էջ։
- Պատուիրեցին հանձնել Ձեզ, Երևան, 1964, 444 էջ։
- Պատուիրեցին յանձնել Ձեզ, Պէյրութ, 1965, 457 էջ։
- Երկեր, հատ. 1–5, Երևան, 1966–1967, 1971, 1973:
- Ժիրայր Գլենց, Երևան, 1967, 470 էջ։
- Գոյնզգոյն թագաւորութիւնը, Անթիլիաս, 1988, 202 էջ։
- Պատվիրեցին հանձնել Ձեզ, Երևան, 2004։
- Երևան, Երևան, 2016, 320 էջ։
- Գույնզգույն թագավորություն, Երևան, 2016, 204 էջ։
- Հեղնար աղբյուր (վեպ), «Բաբելոնյան գրադարան» մատենաշար, Երևան «Անտարես», 2018
Մ. Արմենի կատարած թարգմանությունները
- Վ. Մակավեև, Պիոներական կենդանի լրագրեր, Երևան, Պետհրատ, 1927, 68 էջ։
- Ֆրիտյոֆ Նանսեն, Գիշերվա խավարի և սառույցների մեջ, հատոր 1 (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1927, 99 էջ։
- Թարգմանական պատմվածքներ, պրակ առաջին, Երևան, Պետհրատ, 1929, 37 էջ։
- Թարգմանական պատմվածքներ, պրակ երկրորդ, Երևան, Պետհրատ, 1929, 31 էջ։
- Ալեքսանդր Յակովլև, Հոկտեմբերը Մոսկվայում (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1929, 58 էջ։
- Վ. Միսլավսկի, Դնեպրոստրոյ, Մոսկվա, 1931, 32 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան, Երևան, Պետհրատ, 1933, 518 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1934, 219 էջ։
- Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 257 էջ։
- Գուստավ Էրիկսոն, Ջազ (վիպակ), Երևան, Պետհրատ, 1935, 240 էջ։
- Գուստավ Էրիկսոն, Շրջմոլիկների Ամերիկան (վիպակ), Երևան, Պետհրատ, 1936, 322 էջ։
- Ա. Ռազումովսկի, Անապատի հեղկոմը (վեպ), Երևան, Պետհրատ, 1936, 156 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ (թարգմանության հեղինակակից Ա. Դեբենց, Մուշե), Երևան, Պետհրատ, 1947, 175 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 812 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 175 էջ։
- Վ. Նեկրասով, Ստալինգրադի խրամատներում, Երևան, Հայպետհրատ, 1948, 358 էջ։
- Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1948, 513 էջ։
- Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1948, 418 էջ։
- Սեմյոն Բաբաևսկի, Ոստղե աստղի կավալերը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1948, 703 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
- Ն. Միխայլով, Մեր երկրի տարածություններն ու հարստությունները, Երևան, Հայպետհրատ, 1950, 64 էջ։
- Դահուկային սպորտ, Երևան, Հայպետհրատ, 1950, 47 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (գրքի վրա որպես թարգմանչի սխալմամբ գրված է Ղևոնդ Կոմունու անունը, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 447 էջ։
- Իոսիֆ Լիկստանով, Պստիկը (վիպակ, գրքի վրա որպես թարգմանիչ սխալմամբ գրված է Ղ. Մելքոնյան, այսինքն՝ Ղևոնդ Կոմունի, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 364 էջ։
- Վ. Օխոտնիկով, Որոնումների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1950, 250 էջ։
- Ա. Յակովլև, Երկրի կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1950, 324 էջ։
- Սեմյոն Բաբաևսկի, Լույսը երկրի վրա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 594 էջ։
- Յա. Տայց, Գեդեմնիա սարի ստորոտում (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 162 էջ։
- Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
- Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1952, 152 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
- Լուսավոր ուղի (բելառուս մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 715 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Մարդու ճակատագիրը, Երևան, Հայպետհրատ, 1957, 66 էջ։
- ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 769 էջ։
- Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1961, 207 էջ։
- Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1962, 435 էջ։
- Յուրի Օլեշա, երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 202 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
- Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 83 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Երկեր, 2 հատորով, գիրք 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1973, 592 էջ։
- Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պառավ Իզերգիլը, Երևան, «Սովետական գրող», 1983, 37 էջ։
Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մկրտիչ Արմեն» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Մելքոնյան Մ., Մկրտիչ Արմեն, Ե., 1981։