Գրադարանը ՀԱՄԱԼՐՎԵԼ է.

Սարգիս Ստեփանյան և Դավիթ Դավթյան

Բազկամարդը

«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ։

Հեղինակներ Սարգիս Ստեփանյան, Դավիթ Դավթյան
Հրատարակչություն    Newmag
Կազմ                                 Կոշտ
Տարեթիվ                           2022
Էջեր                                     204
Քաշ                                      250 գ
Ֆորմատ                            145×223 մմ
ISBN                                   978-9939-884-43-1
Լեզու                                   Հայերեն

Մտքի ուժը | Ջոն Քեհո

«Մտքի ուժը. Առաջ դեպի 21-րդ դար». Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:

Հեղինակ Վարդան Պետրոսյան
Հրատարակչություն Զանգակ
Կազմ Կոշտ (սուպեր շապիկ)
Տարեթիվ 2021
Էջեր 248
Ֆորմատ 155×215 մմ
Քաշ 730 գ
ISBN 978-9939-68-945-6
Լեզու Հայերեն

Սկիզբ | Վարդան Պետրոսյան

«Սկիզբ» գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը ։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն… ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, դառնալով նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո…

Հայտնի ժամանակակից հայ դերասաններից մեկն է, որ իր ներկայացումներում անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի քաղաքականությունը և արտաքին քաղաքական հարցերը։

Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 27-ին Երևանում, գիտնականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, ապա Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Երկու տարի Խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել է Երևան 1985 թվականին։

988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ ոզնիներ թատերախումբը, որը, հետագայում վերանվանվելով «Ոզնիներ», եղել է առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնը։

2000 թվականից Վարդան Պետրոսյանն սկսել է բեմադրել հիմնականում հեղինակային ներկայացումներ՝ նվիրված քաղաքական ու հասարակական տարբեր հարցերի։ Հայաստանից բացի նա իր ներկայացումներով հանդես է գալիս Հայկական Սփյուռքում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր:

2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին երթևեկելիս Վարդան Պետրոսյանը տրանսպորտային վթարի է ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են, իսկ չորս անձ ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ է ստացել և մի քանի անգամ վիրահատվել։ Նոյեմբերի 8-ին կալանավորվել է մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Դատարանը մերժել է նրան գրավով ազատելու դիմումը, չնայած այն ստորագրել էր 11,000 մարդ։Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել 2015 թվականի հունվարի 26-ին։ Նույն թվականի հունվարի 29-ին նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից[11][12]։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է բաց բանտ։ 2017 թվականի մարտին նա ժամկետից շուտ ազատվել է բանտից, ինչից հետո մեկնել է Ֆրանսիա։ 2018 թվականին նա բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում, որ նվիրված է բանտում անցկացրած տարիներին։

Հեղինակ Վարդան Պետրոսյան
Հրատարակչություն Զանգակ
Կազմ  Կոշտ (սուպեր շապիկ)
Տարեթիվ 2021
Էջեր 248
Ֆորմատ 155×215 մմ
Քաշ 730 գ
ISBN 978-9939-68-945-6
Լեզու Հայերեն

Սերը երբեք չի անհետանում. 15 քայլ հանուն ամուր ընտանիքի

«Սերը երբեք չի անհետանում» գրքում ազատ զրույցի ոճով ներկայացվում են ժամանակակից հայ ընտանիքների առջև ծառացած մարտահրավերների հոգևոր պատճառները, դրանցից հաղթանակած դուրս գալու և ամուսնական հարաբերությունները ջերմացնելու հոգևոր ճանապարհները:

Պողոս Առաքյալի «Սիրո օրհներգի» (Ա Կորնթ. 13:4–8) տասնհինգ մտքերի վրա հիմնվելով՝ գիրքն առաջարկում է 15 գործնական քայլեր, որոնք անփոխարինելի են ընտանիքը և սերը ամուր պահելու համար: Նախատեսված է ընտանիքների, երիտասարդների և ընթերցողների լայն շրջանակի համար:
Հեղինակ Հուսիկ քահանա Սարգսյան
Հրատարակչություն Էդիթ Պրինտ
Կազմ Կոշտ
Տարեթիվ 2022
Էջեր 312
Ֆորմատ 145×200 մմ
Քաշ 315 գ
ISBN 978-9939-75-775-9
Լեզու Հայերեն

Իլիոն Մասկ / Երբ բոլորը քո դեմ են

Իլոն Մասկի հարցազրույցներից ու հանրային ելույթներից ընտրված հատվածներ, որոնք կօգնեն հասկանալ ժամանակակից ամենահեռատես ու խորաթափանց ինժեների ու գործարարի գաղափարներն ու ճանապարհը՝ կյանքի առաջին հաջողություններից ու ձախողումներից, մինչև Forbes-ի ցուցակներ ու տիեզերք:

•«Երբ պատկերացնում եմ, որ կյանքի մեծ մասը կարող է անցնել լողափին պառկած, դա ինձ մղձավանջ է թվում: Ես երևի կգժվեի ու կսկսեի ծանր հոգեմետ միջոցներ ընդունել: Ձանձրույթից կմեռնեի: Ես սիրում եմ, երբ ամեն ինչ եռում է:»

•«Ֆորդի ստեղծած առաջին հուսալի ու մատչելի մեքենաները մարդիկ չէին ընդունում՝ ասելով, որ ձիերն էլ են բավարար: Բայց նա ռիսկի դիմեց ու արդյունքում՝ հաջողեց:»

•«Ես ցանկանում եմ մեռնել Մարսում, բայց ոչ մակերևույթին բախվելով ջարդուխուրդ լինելուց։»

DaVinci
ISBN          9789939114187
00053934
2022
Հայերեն
Փափուկ
212
120×190
200 գրամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով