Ջեկ Լոնդոն. ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ

Ջեկ Լոնդոնը (իսկական անուն-ազգանունը` Ջոն Գրիֆիթ) ծանր մանկություն է ունեցել. ստիպված թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան: Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում նրան օգնել է ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ:
1897 թ-ին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը: Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, բայց փոխարենը ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել: 1899 թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900 թ.), «Նրա նախնիների աստվածը» (1901 թ.), «Սառնամանիքի զավակները» (1902 թ.) և այլ ժողովածուներում: Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902 թ.) վեպը, «Նախնիների կանչը» (1903 թ.) և «Սպիտակ ժանիք» (1906 թ.) վիպակները: Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները՝ սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները: Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում: Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը:
Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, որտեղ պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ:
Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի: Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում է՜լ ավելի հարըստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ: Այդ թեման արծարծել է նաև  «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում:
Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել է: Գրողի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն՝ 1965–75 թթ-ին:

Վեպեր և վիպակներ

  • Ձյուների դուստրը (1902)
  • Ճանապարհորդություն Շլացուցիչով (The Cruise of the Dazzler, 1902)
  • Նախնիների կանչը (The Call of the Wild, 1903)
  • Կեմփթոն Ուեյսի նամակը (The Kempton-Wace Letters, 1903)
  • Ծովագայլը (The Sea-Wolf, 1904)
  • Խաղը (The Game, 1905)
  • Սպիտակ Ժանիքը (White Fang, 1906)
  • Ադամից առաջ (Before Adam, 1907)
  • Երկաթե կրունկ (The Iron Heel, 1908)
  • Մարտին Իդեն (1909)
  • Ժամանակը չի սպասում (Burning Daylight, 1910)
  • Արկած (Adventure, 1911)
  • Կարմիր համաճարակ (The Scarlet Plague, 1912)
  • Արևի որդին (A Son of the Sun, 1912)
  • Վայրագ գազանը (The Abysmal Brute, 1913)
  • Լուսնի հովիտը (The Valley of the Moon, 1913)
  • Ապստամբություն Էլսինորում (The Mutiny of the Elsinore, 1914)
  • Միջաստղային թափառականը (The Star Rover, 1915)
  • Մեծ տան փոքրիկ տիրուհին (1916)
  • Կղզիաբնակ Ջերրին (Jerry of the Islands, 1917)
  • Ջերիի եղբայր Մայքլը (Michael, Brother of Jerry, 1917)
  • Երեքի սիրտը (Hearts of Three, 1920)

Պատմվածքների ժողովածուներ

Ջեկ Լոնդոնը գրել է ավելի քան 200 պատմվածքներ, որոնք ընդգրկված են 16 ժողովածուներում.

  • Գայլի որդին (Son of the Wolf, 1900)
  • Նրա հայրերի փախուստը (The God of His Fathers, 1901)
  • Սառնամանիքի զավակները (1902)
  • Տղամարդկային հավատարմություն (The Faith of Men, 1904)
  • Լուսնադեմը (Moon-face, 1906)
  • Կյանքի սերը (Love of Life, 1907)
  • Ծովային պահեկի պատմածները (Tales of the Fish Patrol, 1906)
  • Դեմքը կորցրած մարդը (Lost Face, 1910)
  • Հարավային ծովերի պատմվածքները (South Sea Tales, 1911)
  • Երբ աստվածները ծիծաղում են (When God Laughs, 1911)
  • Հպարտության տաճարը (The House of Pride, 1912)
  • Սմոք Բելյու (Smoke Bellew, 1912)
  • Արևի որդին (A Son of the Sun, 1912)
  • Գիշերվա ծնունդը (The Night Born, 1913)
  • Ուժեղների ուժը (The Strength of the Strong, 1914)
  • Թասմանի կրիաները (The Turtles of Tasman, 1916)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով