ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ
Անիտա Կոնտի
Անիտա Կոնտի, ի ծնե՝ Քարաքոչյան (ֆր.՝ Anita Caracotchian Conti, մայիսի 17, 1899, Էրմոն, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա — դեկտեմբերի 25, 1997, Դուարնենե, Ֆինիստեր, Ֆրանսիա), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ։
Անիտա Քարաքոչյանը ծնվել է 1899 թվականի մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Քարաքոչյանի և Ալիս Լըբոնի դուստրն էր։
Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով։ Բրետանում և Վանդեայում նա հաճախ է նավով ճանապարհորդել ձկնորսների հետ, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվել է սեր՝ ծովի և գրքերի հանդեպ։
1914 թվականին՝ պատերազմի սկզբին, ընտանիքն ապաստանել է Օլերոն կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրել է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917 թվականին կատարել է իր առաջին՝ լուսանկարները՝ Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։
Անիտա Կոնտին լուսանկարչական սարքը ձեռքին ճանապարհորդել է ամբողջ աշխարհով: Յուրահատուկ ալբոմներ է ստեղծել Շոտլանդիայի, Իսլանդիայի և Գրենլանդիայի մասին: Ժամանակակից աշխարհում նրան «Շրջազգեստով Մագելան» են անվանում: Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։ Ֆրանսիայում Անիտա Կոնտիի անվան լուսանկարների գրադարան է բացվել: Նրա հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է «ANITA CONTI» ձկնորսական նավը: Ֆրանսիայում նրա անունով փողոց, զբոսայգի և վարժարան կա:
Երբ Անիտային հարցնում են, թե ինչպես է կարողանում այդպիսի գեղեցիկ կազմեր պատրաստել իր գրքի համար, նա պատասխանում է. <<Գրականության արվեստը ժառանգել եմ սիրելի Ոսկան պապիցս: Թերթեք հիասքանչ հայակական մագաղաթները, դիտեք դրանց ոսկեզօծ ու արծաթապատ, թանկարժեք քարերով ագուցված զարդարուն կազմերը և ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա>>:
Գործունեության սկիզբ
Պատերազմից հետո Անիտա Քարաքոչյանը բնակություն է հաստատել Փարիզում։ Մասնագիտացել է որպես գեղարվեստական կազմարար և հաջողության է հասել։
1927 թվականին նա ամուսնացելմ է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ։
Ամուսնությունից հետո Անիտան սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացրել ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկա ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակել է ձկնորսության գիտական մեթոդիկա՝ կիրառելով նավիգացիոն քարտեր։ Հրատարակել է շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ՝ արդյունաբերական ձկնորսության նեգատիվ հետևանքների և ձկնորսության հետ կապված տարբեր խնդիրների մասին։ Հայտնի լինելով կանանց ամսագրերում ծովային հարստության մասին իր հոդվածներով՝ նա աշխատանքի է ընդունվել 1934 թվականին Էդուարդ Լե Դանոիսի կողմից Ծովային ձկնորսության գիտական և տեխնիկական գրասենյակում (OSTPM) որպես «քարոզչության պատասխանատու»:
Մահ
Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին, Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնենե քաղաքում[10]։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։
2019 թվականի մայիսի 17-ին Google Doodle -ը նշել է Անիտա Կոնտիի ծննդյան 120-ամյակը։