Փաստեր,փաստեր,փաստեր….

Գրքասերների համար չկա ավելի լավ բան. քան նոր ու լավ գրքեր «բացահայտելը»: Շատերս մեր ամենասիրելի գիրքը/գրքերն անգիր ենք հիշում և գիտենք դրանց հետ կապված ամեն բան, սակայն ոչ բոլորը գիտեն գրքաշխարհի մասին հետևյալ փաստերրը՝

  • Աշխարհում գոյություն ունի 129մլն-ից ավելի գիրք: 2010թ.-ին Google-ը հաշվարկեց ու ներկայացրեց ողջ աշխարհում գոյություն ունեցող գրքերը: Ըստ նրանց տվյալների այդ թվականին կար հրատարակված 129.864.880 գիրք: Արդեն 2018թ.-ին, հիմնվելով այդ տվյալների վրա, շատ աղբյուրներ հաշվարկեցին ավելի քան 145մլն գիրք: 
  • Աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը 5 մետր է, իսկ լայնությունը` 4 մետր: «Սա Մուհամեդն է» անվանումով գիրքը հրատարակվել է
  • Դուբայում և արժե 2.7 միլիոն ԱՄՆ դոլար: Գիրքը գրանցաված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
  • Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`«Պատերա՞զմ: Ոչ» Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում:
  • Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է, որն ունի 853450 էջ:
  • Ամենափոքր գրքի էջերի երկարությունն ու լայնությունը կազմում է 0,77մմ, իսկ տառերի լայնությունը` 0,001մմ: «Սեզոնային ծաղիկներ» անվանումով 22 էջանոց միկրոգիրքը հնարավոր է ձեռք բերել 230 դոլարով:
  • Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում պահվող «Ապոկալիպսիս» գիրքը համարվում է ամենաթանգն աշխարհում: Գրքի քաշը 120 կիլոգրամ է, իսկ գինը 100 միլիոն դոլար:
  • Հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանը 1200–02 թթ-ին գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է, կշիռը՝ 28 կգ, իսկ ամենափոքր ձեռագիրը 1434 թ-ի «Տոնացույցն» է, կշիռը՝ 19գ:
  • «Պաշտոնական» անուն կա գրքի հոտի հանդեպ ունեցած սիրո համար՝ «Բիբլիոզմիա»: 
  • Նախկինում գրքի հեղինակի անունը չէին գրում շապիկի վրա: Գրքերի շապիկներն արվեստի գործեր էին համարվում, որոնք զարդանախշերով, նկարներով, կաշվից ու երբեմն էլ ոսկուց էին լինում, և այնտեղ հեղինակի անվան համար տեղ չկար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով