Ծովի և արևի առասպել: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Այվազովսկի Հովհաննես Կոնստանդինի ,աշխարհահռչակ ծովանկարիչ: Պետերբուրգի, Հռոմի , Ֆլորենցիայի,Շտուրգարդի,Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ,Ռուսական աշխարհագրական  ընկերության անդամ:Ստեղծել է շուրջ 6000 կտավ Թեոդոսիայում բացել է պատկերասրահ 1880 այժմ իր անունով :Խոշոր են Այվազովսկու ծառայությունները հայ մշակութային կյանքում: Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում: Հովհաննես Այվազովսկի այն եզակիներից է , որոնց բախտ է վիճակվել գնհատավել,,ճանաչման ու փառքի  արժանանալ դեռևս կենդանության օրոք: Հայ մեծանուն նկարիչը եղել է նաև ջերմ հայրենասեր,հայացքը երբեք չկտրելով Արարատից ,հպարտ,որ հայ է ,որ հայ մարդու խղճով  ու հավատով է նայում աշխարհին ու մարդկանց,որոնց համար նա թողեց ծովի և  արևի  առասպելը:

Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ

Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։                                                                                                                                                                   Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին.
Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,

Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։                                                                                                                                                                                                                                        Հովհաննես Թումանյան

 

Վերջապես տանս օդը մաքրվեց…

…Մի առավոտ ,երբ բազմությունը սովորականի նման հավաքվել էր  նկարչի տան առաջ և անհամբեր սպասում էր Այվազովսկու երևալուն ` թարմ ստացված թերթերը ձեոքին,փողոց դուրս եկավ նրա սպասավոր Դորմենկոն  անասելի հուզված:                                                                                                                                                                                 -Օհ,բարի մարդիկ,- ասաց նա,-եթե միայն իմանաք ,թե ինչ է կատարվում այսօր մեզ մոտ :Իվան Կոստանդինովիչը դուրս բերեց Սուլթան Աբդուլ Ազիզի նվիրած շքանշանները և կախեց իր Ռեքս շան վզից:Բոլորի հայացքներն ուղղվեցին շանը: Շատերը նույնիսկ ցնցված հետ-հետ էին գնում:Ռեքսի լայն վզակոթից կախված էին թուրքական սուլթանի ադամադազօծ շքանշանները և թանկարժեք այն ծխախոտատուփը ,որ դարձյալ սուլթանի նվերն էր:…Նրանց հայտնի էր ,որ մի քառասուն տարի առաջ սուկթան Աբդուլ Ազիզը  նրանցով պարգևատրել էր նկարչին այն նկարների համար,որոնցով ցանկություն էր հայտնել զարդարել Ստամբուլի իր մարմարե պալատը: Իսկ Այվազովսկին ժամ առ ժամ աճող թափորի հետ ուղևորվեց դեպի ծովափ և իր շան հետ միասին նստեց ծերունի Նազարեթի նավակը:Երբ արդեն բավականին խորացել էին ծովում ,նկարիչը Ռեքսի վզից հանեց վզափոկը ,մի մեծ քար կախեց ծայրից ,որ պատրաստ դրել էին նավակի հատակին,և շպրտեց ջուրը…                                                                                                                                                                                                           -Այս ամբողջ ընթացքում ,մեր ընդհանուր տառապանքներին զուգընթաց  մի բան խեղդում ,տանջում էր ինձև չէր թողնում աշխատել :Այս  գիշեր ես զարթնեցի և հանկարծ հիշեցի սուլթանի տված այս քորմնելի նվերի մասին: Հիծեցի և հասկացա ,որ դրանք ապականում են իմ տան օդը: Այժմ ես ազատվեցի նրանցից և դարձյալ ի վիճակի կլինեմ աշխատել:Վերջապես տանս օդը մաքրվեց:          Նվեր Վիրաբյան 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով