Հայաստանը ՝ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ պետություն…

Քրիստոնեության և հայ իրականության առաջին առնչությունները վերաբերում են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ժամանակներին:Հայկական ավանդության համաձայն Եդեսիայում իշխող հայոց Աբգար թագավորը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և,իմանալով Քրիստոսի հրաշագործությունների մասին,հրավիրում է նրան իր մոտ: Սակայն Հիսուսը շնորհակալությամբ հրաժարվում է ՝ տեղեկացնելով,որ իր առաքելությունը պետք է իրականանա Հրեաստանում և խոստանում է Հայաստան ուղարկել իր աշակերտին; Այդ խոստման համաձայն ՝ Հայաստան եկան և այստեղ քարոզեցին Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները:

Քրիստոնեությունն Հայաստան է ներթափանցել դեռևս  Ι դարում  Թադեոս ու Բարդուղեմիոս առաքյալներըի քարոզչության շնորհիվ: Այդ պատճառով էլ հայոց եկեղեցին  պաշտոնապես կրում է  ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻանվանումը :Թադեոս առաքյալը Հայաստանում քարոզեց 43-66,իսկ Բարդուղիմեոսը ՝ 60-68 թվականներին:Թադեոս առաքյալը Վասպուրականի Արտազ դավառում հիմնեց եպիսկոպոսական աթոռ,ոչը գոյություն ունեցավ  մւնչև 170-180-ական թվականները:                           

Պատմության մեջ առաջին անգամ քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել Հայաստանում:Տրդատ Գ Մեծ  արքան 301թ. քրիստոնեությունը հայտարարեց պետական կրոն  Մեծ Հայքի թագավորությունում: Հայոց եկեղեցու առաջին կաթողիկոսը դարձավ Գրիգոր Պարթևը ,որին տրվեց ԼՈՒՍԱՎՈՐԻՉ պատվանունը: /301-325թթ /:Քրիստոնեության տարածումը Հայաստանում  ուղեկցվեց նախորդ կրոնի կողմնակիցների դիմադրությամբ: Այդ ընթացքում զոհվեց նաև հայոց վերջին քրմապետ Արձանը: Ի վերջո, ժողովրդի մեջ հեշտությամբ ընկալվելու համար հայոց եկեղեցին որդեգրեց նախաքրիստոնեական ժամանակներից եկող մի շարք ծեսեր ու սովորույթներ:

Ո՞վ է առաջին քրիստոնյա արքան աշխարհում

Correct! Wrong!

Ո՞րտեղ էր իշխում Աբգար արքան:

Correct! Wrong!

Ո՞ր առաքյալներն են արոզել Հայաստանում:

Correct! Wrong!

Ե՞րբ է իշխել Տրդատ Գ Մեծ արքան:

Correct! Wrong!

Ի՞նչ էր հայոց եկեղեցու պաշտոնական անվանումը:

Correct! Wrong!

Ո՞վ էր հայոց վերջին քրմապետը:

Correct! Wrong!

ՀԱՐՑԱԽԱՂ...
Լավ է
Հիանալի է

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով