Հասնենք ԵՐԿՆՔԻՆ…

Գիտեք,որ աշխարհի ամենաբարձր աշտարակները երկվորյակ են:Կուալա Լումպուրում Մալազիայի պետական նավթային ընկերության վեր խոյացած  Պետրոնասի աշտարակները 452մ.բարձրություն ունեն և աշխարհի ամենաբարձր կառույցներին են: Նրանցից յուրաքանչյուրում կա 88 հարկ գրասենյակների համար:Աշտարակներից ամեն մեկը պահող երկաթբետոնե սյուների թիվը 16 է:

ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ…

Հնարավոր է երկնաքերի վերին հարկերը ամպերից վեր լինեն :Մարդիկ ստիպված զանգահարում են ցած ,որ իմանան, թե  առաջին հարկում ինչ եղանակ է:

Ժողովուրդ կա,որ միշտ էլ երկնքում է տուն կառուցել:Ինդոնեզիայի կորովայ անունով ժողովուրդը ծառերի վրա է տներ կառուցել : Նրանց ,այս ծառատները ` դոբոսները,ապրողներին  հեռու են պահել գետնի խոնավությունից  ու այն վտանգներից,որ գուցե հասցնեին անբարյացակամ հարևանները:Տուն բարձրանալու պարանե սանդուղքները գիշերները բարձրացնում էին վեր,որ թշնամիներից ապահով մնային:

ԱՄՆ-ի հարավարևմտյան մասի Նևադայի անապատի ուղիղ կենտրոնում Լաս Վեգաս քաղաքն է,որը դարձել է Ամերիկայի զվարճանքների գլխավոր քաղաքը: Ստրատոսֆերայի Աշտարակի շուրջը ծվարել են վիթխարի հյուրանոցներն ու զվարճանքների շենքերը: Աշտարակի գագաթին  գետնից  300 մետր բարձր,կան կարուսելային բլրակներ:

Երկնաքերերից մի քանիսը պարում են  քամու տակ: Շատ բարձր երկնաքերներին քամին քշում է ու ստիպում,որ նրանց վերին հարկերը ճոճվեն:Չի բացառվում ,որ այն առաջացնի գլխապտույտ ,սրտխառնոց: Այս պատճառով էլ երկնաքերներից մի քանիսը իրենց գագաթին ունեն քամու ճոճքը չեզոքացնող մի ծանրություն,որը միշտ շարժվում է քամուն ընդառաջ `ճոճքը հակակշռելու համար:

Առաջին երկնաքերը կառուցվել է մոտ 120  տարի առաջ: ԱՄՆ-ի կենտրոնական արևմուտքի Չիկագո քաղաքը մի ժամանակ կառուցված էր փայտից,բայց 1871 թվականին նրա մեծ մասը վառվեց: Հին քաղաքի շենքը փոխարինվեցին ավելի ժամանակակից կառույցներով: Դրանցից էր տասը հարկանի ապահովագրական գործակալության շենքը  ,որը կառուցելիս առաջին անգամ գործածեցին  մետաղե հենք / կարկաս /:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով