ՇԻՐԱԶԸ և ՆՈՒՆԻԿԸ…
Պատմում էր Հրաչյա Քոչարը.
Մի անգամ մեր տանը խոսում էինք դեսից-դենից,հետո խոսք գնաց Շիրազի որբ ու դժվար մանկությունից,ես դրվագներ պատմեցի նրա քաղցած և թափառիկ կյանքից,ջուր վաճառելուց, գողություն անելուց և այլն:Իմ պատմությունը պատճառ դարձավ կրտսեր աղջկաս ՝ Նունիկի արտասվելուն:Հաջորդ օրը հանդիպեցի Շիրազին և պատմեցի Նունիկի լացի մասին.
— Դու պատճառ դարձար Հովհաննես,որ Նունիկը ամբողջ օրը արտասվեր և գիշերը վատ քներ…
— Հա’,Քոչա’ր ,Նունիկը լավ սիրտ ունի ,երևում է մորն է քաշել…
Երեկոյան Շիրազը եկավ մեր տուն: Առանց բարևելու ներս մտավ.
— ՈՒ՞ր է Նունիկը,ու՞ր է…
— Քնած է,Շիրազ,հրեն դիվանի վրա…
Շիրազը թեքվեց դիվանին. -Ել,արթնացիր,Նունիկ ջան,արթնացիր,-իսկ երբ երեխան աչքերը բացեց ,-Նունիկ ջան,դու որ իմ փոքր տարիքիս համարկուլաս,ընչի հասոըն տարիքիս համար չես լա,որ քո պաշտոնյա հերդ ,գրողների միության քարտուղար հերդ,ընձի Քրիստոսի մես կչարչարե,կճնշե ու կհալածե…
Այդքանն ասաց ու գնաց: ,