Վարդգես Պետրոսյանի _ՌԵՊԼԻԿԱՆԵՐԸ…
Վարդգես Պետրոսյան. լայն իմաստով գրական, հասարակական, քաղաքական մտածողության մեջ իր ժամանակներում չգերազանցված տիպար է : Իսկ ավելի մասնակի իմաստով՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս. բոլոր իմաստներով և յուրաքանչյուր գործունեությամբ՝ նվիրյալ:
Ստորև ձեզ ենք ներկայացնում հռետորների որոշ մտքերի և Պետրոսյանի որոշ ռեպլիկաներԵ:Առաջին հայացքից դրանք թվում են թեթև և անմեղ,բայց ուշադիր ընթերցելու դեպքում կարելի է փակագծերը բացել:
- — Ամեն մարդ ունի սխալվելու իրավունք ,ուստի ուզում եմ օգտվել սխալվելու իմ իրավունքից և մի քանի սխալ բան ասել ,-այսպես սկսեց թատերագետ Լ.Հախվերդյանը: -Նախ մի ճիշտ բան ասա ,հետո,- հետևեց ռեպլիկը:
- -Քանաքեռում այգիների կեսը փչացել է :Ինչպե՞ս է պետք է հարցը լուծել ,-հուզված ասաց մի նկարիչ: -Կե’սն էլ փչացնել ,-հետևեց պատասխանը:
- —Արվեստագետներն իրար լավ չգիտեն ,-նկատեց Ռ.Զարյանը: -Ոմանց կարդացած վերջին գիրքը << Այբբենարանն>> է եղել…
- —Երեկ գնացի Երևանի հրաշալի օպերան,-ասաց մեկը : -Շե՞նքը…
- —Մի անգլիացի քննադատ ինձ զարմացած հարցրեց,թե ինչու՞ անգլերեն չգիտեմ,-պատմեց Մհեր Մկրտչյան: -Իսկ դու հարցնեիր ,թե ինչու՞ ինքը հայերեն չգիտի,-վրա բերեց Պետրոսյանը:
- —Վարդգես Պետրոսյանը տաղանդավոր վիպակ է գրել գյուղի մասին,-նշեց մի հռետոր -Այո ,ես միա’կ տաղանդն եմ Հայաստանում,-համեստորեն ասաց Պետրոսյանը, -որովհետև մյուսները…հանճար են:
- -Լավ է ,կավարտվի << Անավարտ մենախոսությունը>> …
- -Լավ կլինի ,եթե արվեստագետներն ամեն օր որևէ տեղ հանդիպման և իրար գոնե բարևեն:-Առաջարկում եմ ստեղծել <<Անվտանգ բարևելու միամսյակ>>…