ՄԵԾԵՐԻ ԿՌԻՎԸ…
Ամեն ինչ սկսվեց նրանից,որ մեր մեծերը ՝ Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը ,փնտրում էին որևէ միջոց անքնության դեմ,բացի բժշկական հաբերից,որ ծերուկներն այնքան էին խմել ,որ զզվել էին:Եվ մի անգամ Դեմիրճյանը պարզորոշ կերպով ասաց Իսահակյանին .
— Ավո,ես արդեն քնում եմ,քնելու ժամնակավոր դարմանը գտել եմ :
-Յա՜,ինչ ես ասում.-վառվեց Վարպետի հետքրքրությունը.-ինչո՞վ,ինչպե՞ս…
-Մեր արձակագիր Ս..ն մի ծավալուն վեպ է գրել ,ամեն երեկո գալիս է ընթերցելու,որպեսզի իմանա իմ կարծիքն ու դիտողությունները:Շնորհակալ եմ ,կարդում է միալար,քնեցնող ձայնով:Նա կարդում է , ես քնում եմ: Եվ այնքան խոր ,որ նույնիսկ գնալը չեմ զգում:Արդեն երկու շաբաթ է քնում եմ :Ասել եմ ,որ յուրաքանչյուր անգամ ընթերցելիս նկատի ունենա ,որ ես շուտ եմ հոգնում և մեծ հատվածներ չընթերցի:Այսպիսով երկարաձգում եմ քնելու ժամանակը…
-Դերո,ինչպես անենք ,որ ես էլ օգտվեմ այդ դեղամիջոցից,-հարցնում է Իսահակյանը,-գուցե իրեն ասես,որ այնքան ես գովել իր վեպն ինձ մոտ,որ վառել ես իմ հետաքրքրությունը,ես էլ ցանկություն ունեմ լսելու նրա վեպի ընթերցանությունը…
— Մինչև լրիվ չընթերցի ինձ մոտ ,ես այդ բանը անել չեմ կարող…
— Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր,որ վեպի ընթերցումն ավարտի…
-Առնվազն մեկ ամիս,Ավո…
-Չէ ,ես այդքան սպասել չեմ կարող,դու մի երկու շաբաթ ,որ ընդմիջում անես,ես երկու շաբաթ կքնեմ և ջղերս մի քիչ կարգի կբերեմ…
-Չէ,Ավո,ուզած-չուզած պիտի սպասես,այդ միջոցում ես բավական չափով կկազդուրվեմ,կհանգստանամ,հետո դու կսկսես քո բուժումը…
-Լսիր,տո թազա մեռել ,տո սատանա,էդպես է՞ քո ընկերությունը,-ասում է Իսահակյանը,բարձրացնելով գավազանը:
-Ամա՜նն, վարպետներն իրարա ծեծում են ,-բղավում է գործերի կառավարիչ Հեղինե Շիրազյանը և ընդունարան է վազում երկու-երեք հոգի:
Իհարկե ծեծ կամ քաշքշուկ չէր եղել , և ըստ Ռաֆայել Արամյանի տեղեկատվության ,80-ամյա ծերունիները հևում և փչում էին վիրավորանքից:
Անցան ամիսներ ,խնդրո առարկան ՝ Ս…ի գիրքը լույս տեսավ և անմիջապես հետևեց Դեր. Դեմիրճյանի դրական հոդվածը ,որը գրական աշխարհն ընդունեց թերահավատորեն: Եվ հարցրեցին նրան.
-Ընկեր Դեմիրճյան ,այդ գիրքը չարժեր քո խրախուսանքին:
Ժպտաց դեմիրճյանական մարմրող խորամանկ ժպիտով.
-Գիտե՜մ,գիտե՜մ,բայց ես,ես … ՊԱՐՏՔԵՐՍ ՄԱՐԵՑԻ…