Փաստեր Ֆրանց Կաֆկայի մասին…
Ծագումով հրեա, Ավստրիայում ծնված և գերմաներենով ստեղծագործող Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883 թ. հուլիսի 3-ին: Նա իր 40-ամյա կյանքում հասցրել է ստեղծել այնպիսի գրականություն, որը շարունակում է զարմացնել, ներշնչել, ազդել, տպավորել և քննարկվել անդադար:
Նրա մասին մի շարք տեղեկություններ ենք հավաքել, որոնք գուցե օգնեն գրողին և նրա ստեղծագործությունները մի փոքր ավելի լավ ճանաչել:
1. Փոքրուց Կաֆկան շատ ինքնամփոփ ու չշփվող է եղել և չափազանց բարդույթավորված ու դեպրեսիվ, անինքնավստահ, նյարդային: Դրա պատճառներից մեկն էլ նրա ազգությունն էր. նա հրեա էր ավստրացիների մեջ և խոսում էր գերմաներեն չեխերի շրջանում: «Ամեն բան, ինչը գրականության հետ կապ չունի, ես ատում եմ: Ես չեմ սիրում հյուր գնալ: Բոլոր տեսակի զրույցներն իմ մտքերը դարձնում են անկարևոր, անլուրջ, անիսկական»:
2. Կաֆկայի բոլոր ներքին խնդիրների ամենամեծ պատճառը հոր բռնակալ, դաժան բնավորությունն է եղել: «Քո պատճառով ես կորցրել եմ ինքս իմ հանդեպ հավատս, փոխարենը՝ ձեռք եմ բերել մեղքի անսահման մեծ զգացում», – գրում է նա հորը: «Այն [գրականությունը] հատուկ ձգձգված հրեաժեշտն էր քեզ հետ»:
3. Ծնողները նրան պարտադրում էին իրավաբան դառնալ, նա ուզում էր միայն գրականությամբ զբաղվեր: Այդուհանդերձ Կաֆկան 1906 թ. ավարտում է Փարիզի համալսարանի իրավանաբության ֆակուլտետը: Իր օրագրում նա գրում է. «Դա ինձ համար անտանելի երկվության կյանք է, որից միայն մի ելք կա՝ խելագարություն»:
4. Կաֆկան բուսակեր է եղել:
5. Նա որոշ շրջան աշխատել է դժբախտ պատահարների ապահովագրությամբ զբաղվող ընկերությունում:
6. Ընտանեկան բարդ հարաբերությունների, նյարդային բնավորության, դեպրեսիաների մշտական առկայության պատճառով Կաֆկան իր սեփական ընտանիքը չի կարողացել կառուցել: Նա բազմիցս սիրահարվել է, նշանադրվել մի քանի անգամ, ապա խզել կապերը ընտրյալների հետ:
7. Կաֆկան միայն մի քանի պատմվածք է տպագրել կենդանության օրոք:
8. Նրա «Ամերիկա», «Գործընթաց» և «Ամրոց» վեպերն այդպես էլ անավարտ են մնացել:
9. Ինքը՝ գրողը, վստահ էր, որ մինչև 40 տարեկան չի ապրի՝ թույլ առողջության պատճառով:
10. Նա ծնվել և մահացել է նույն ամսաթվին՝ 3 (ծնվել է հուլիսի 3-ին, մահացել՝ հունիսի 3-ին):