ԱՏՈՒՄ ԵՄ ՍևԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ- Շիրվանզադե
Ինչպես էր Շիրվանզադեն աշխատում:Մի առանձին թերթիկի վրա գրում էր նախադասությունը,ապա կարդում և եթե անհրաժեշտ էր գտնում փոփոխում էր գրածը: Մի տեղ բառ ջնջում ,մի այլ տեղ ավելացնում, ուղղածն արտագրում էր մի այլ թերթիկի վրա,իսկ նախորդը գցում զամբյուղ: Եվ այդպես իրար ետևից զամբյուղ էին նետվում բոլոր թերթիկները,մինչև որ նախադասությունը,շարունակ արտագրվելով,ստանում էր նրա ուզուծ ձևը:Այդ դեպքում միայն նա արդեն վերջնավարիանտը մաքրագրում էր տետրի մեջ և նույն քրտնաջան աշխատանքը կատարում մյուս նախադասությունը գրելիս,նորից առանձին թերթիկների վրա ,որոնց տեղն ի վերջո դարձյալ զամբյուղն էր: Մի օր ասացի ,թե ավելի լավ չէր լինի,եթե չոչնչացներ այդ թերթիկները:
— Իսկ ինչի՞ համար:
-Ապագա ուսումնասիրությունների:
-Այդ ուսումնասիրությունները ոչ ոքի պետք չեն : Թող գրածի մասին դատեն,ինչպես որ կա,իսկ թե ինչպե՞ ս եմ գրել,ի՞ նչ եմ ջնջել կամ ի՞ նչ ավելացրել,ում է հակավոր: Ոչ ոքի : Մարդիկ իրենց համար զբաղմունք են ստեղծում: Խոսում էր գրգռված ,կարծես ինչ որ մեկին նկատի ունենալով ,ու թեև ինձ էր ասում,բայց վիճում էր նրա հետ: Հետո մեղմացավ.
— Տանել չեմ կարող սևագրություն: Ասում էր ու ոչնչացնում բոլոր սևագրությունները և այդպիսով համարյա թե ոչ մի հետք չթողնելով իր ստեղծագործական տքի ընթացքն ուսումնասիրելու համար: