Թույլ մի տվեք,որ ՃԱՆՃԸ ձեզ ԹԱՄԲԻՑ գցի ` Դեյլ Քառնեգի…
ԱՊՐԵՔ ԱՅՍՕՐՎԱ ՕՐՈՎ:
1871թ. մի գարնանը մի երտասարդ գրքում հանդիպեց մի արտահայտության `ընդամենը 21 բառ,որը վիթխարի ազդեցություն ունեցավ նրա հետագա ողջ կյանքի վրա: Մոնրեալի հիվանդանոցի բժիշկ –ուսանողը մտահոգված էր առաջիկա ավարտական քննություններով,ինչպես նաև այն բանով, թե ինչ է անելու ,որտեղ է սկսելու գործունեությունը,ինչպես է փող վաստակելու: 21 բառը,որ նա կարդաց 1871 թվականին, նրան օգնեց դառնալ իր սերնդի ամենշանավոր բժիշկը : Նա հիմնեց Ջոն Հոփքինսի անվան աշխարհահռչակ բժշկական կրթական հաստատությունը: Դարձավ թագավորական հրովարտակով նշանակված ուսուցչապետ և ամբիոն գլխավորեց Օքսֆորդի համալսարանում: Այսինքն ` արժանացավ մեծագույն պատվի ,որը կարող է վաստակել Անգլիայում բժշկությամբ զբաղվող մարդը: Երբ նա մահացավ ,լույս ընծայվեց նրա կյանքը նկարագրող 1466 էջ պարունակող երկու հատորանոց գիրք: Նրա անունը սըր ՈՒիլյամ Օսիեր էր: Ահա այն 21 բառը ,որ նա հանդիպել էր 1871 թվականի գարնանը ,21 բառ Թոմաս Քարլայլից.
<< ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸ ,ՈՉ ԹԵ ՏԵՍՆԵԼՆ Է ԱՅՆ ,ԻՆՉ ԳՏՆՎՈՒՄ Է ՄՇՈՒՇՎԱԾ ՀԵՌՎՈՒՄ,ԱՅԼ ԱՆԵԼԸ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐՈՆ ՁԵՌՔԻ ՏԱԿ Է>>:
42 տարի անց մի տաք գարնանային երեկո ,սըր ՈՒ. Օսիերը զրուցում էր Ելլի համալսարանի ուսանողների հետ: Եվ նրանց ասաց,որ մարդիկ սխալվում են ,երբ կարծում են ,թե ինքը ` 4 համալսարանների ուսուցչապետը և գրքերի հեղինակը , օժտված է << առանձնահատուկ որակի ուղեղով>>:Նա ասաց,որ իր մտերիմ ընկերները գիտեն ,որ ինքը սովորական ընդունակությունների տեր մարդ է: Դե ուրեմն , որն է նրա հաջողությւան գաղտնիքը:Սըր ՈՒ. Օսիերը պնդում էր ,որ հաջողության է հասել շնորհիվ << օրվա շրջանակներում>> ապրելու սկզբունքին: Ինչ նկատի ուներ սըր Օսիերին: Իր ելույթից մի քանի ամիս առաջ նա հատել էր Ատլանտյան օվկիանոսը մեծ հանրանավով , որի նավապետը կամրջակին կանգնած կարող էր կոճակի սեղմումով անջրանցիկ անջրպետներով իրարից բաժանել նավի տարբեր մասերը: << Ձեզանից յուրաքանչյուրը,- ասաց սըր Օսիերը , — ավելի բարձր կազմակերպվածություն ունի, քան այդ հանրանավը , և նախատեսված է ավելի երկարատև նավարկման համար: Ես հորդորում եմ , որ սովորոնք ապրել < < ԱՅՍՕՐՎԱ ՕՐՈՎ>> , որպեսզի ապահովենք նավարկության ավելի մեծ անվտանգություն: Բարձրացեք կամրջակին, սեղմեք կոճակը և ունկ դրեք ,թե երկաթե դռները ինչպես են շրղկոցով փակում ձեր անցյալը ` արդեն մեռած երեկվա օրերը: Սեղմեք մյուս կոճակը և երկաթե վարագույրով շրղկոցով փակեք ապագան ` տակավին չծնված վաղվա օրերը: Դրանով ձեր անվտանգությունն ապահովված է :Շրղկոցով փակեք ան ցյալը: Անցյալին թույլ տվեք թաղել ինքն իրեն: Պատնեշվեք վաղվա օրերից, որոնք դյուրացրել են շատերի ճանապարհն ի մահ : Վավա հոգսերի բեռը ` բազմապատկվելով երեկվա և այսօրվա կրելիքի հետ , ճզմում է նույնիսկ ամենաուժեղներին: Փակեք ապագան նույնքան ամուր, որքան որ անցյալը: Ապագան այսօր է կերտվում : Հենց այսօր է փրկության օրը: Ապագայի համար անհանգստացող մարդուն հետապնդում են ընկճվածությունն ու մտահոգվածությունը: Նույն օրվա շրջանակներում ապրելու սովորույթ մշակեք : Միթե սըր Օսիերը նկատի ուներ , թե պետք չէ նախապատրաստվել վաղվա օրվան : Բնավ ոչ: Նա շարունակեց իր ուղերձը` ասելով,որ վաղվանը նախապատրաստվելու լավագույն եղանակը ամբողջ մտավոր ուժը , ամբողջ ոգևորությունը կենտրոնացնելն է այսօրվա գործերը լավագույնս կատարելու վրա: Ապագային լավ նախապատրաստվելուն միակ հնարավոր ուղին սա է: Սըր Օսիերը Եյլի համալսարանի ուսանողներին հորդորեց օրը սկսել աղոթքով `<< Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր…>>
ԱՀԱ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԸ ,ՈՐ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
Եթե ուզում եք ազատվել դրանից , ապա արեք այն ինչ արել է սըր ՈՒիլյամ Օսիերը: Փորձեք ձեզ տալ հետևյալ հարցերն ու գրառեք պատասխանները.
1. Արդյո ՞ք հաճախակի եմ անհանգստանում ապագայի համար, արդյո ՞ք կախարդական վարդաստան չեմ երազում հեռվում ` հորիզոնից անդին:
2. Արդյո ՞ք ժամանակ առ ժամանակ չեմ թունավորում ներկան անցյալում կատարվածով ,որին վերադարձ չկա:
3. Արդյո ՞ք առավոտյան արթնանում եմ << օրվա օձիքից բռնելու>> ,այդ 24 ժամվա ընթացքում առավելագույն հնարավորն անելու մտադրությամբ:
4. Արդյո ՞ք կարող եմ ինձ ավելի լավ զգալ ` ապրելով մեկ օրվա գործերով:
5. Երբ եմ սկսելու կատարել այս կանոնը: Հաջորդ շաբաթի ՞ց:Վա ՞ղը: Այսօ ՞ր:
Հ.Գ: Հատվածը վերցված է Դեյլ Քառնեգիի << Ինչպես հաղթահարել անհանգստությունը եվ ապրել երջանիկ>> գրքից,որը կարող եք գտնել Արարատի մարզային գրադարանի ընթերցասրահում: