Հետաքրքիր փաստ «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի մասին

Կյանքը փորձում էր նրան ծնկի բերել, բայց նրա երևակայությունը սահմանները նրան թևեր տվեցին:

Այսօր յուրաքանչյուր րոպե աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր մարդիկ սկսում են կարդալ ժամանակի ամենահայտնի գրքաշարերից մեկը՝ «Հարի Փոթերը»: Փոթերի հրաշքներով լի աշխարհի մասին մարդկանց իր յուրահատուկ ձևով պատմել  է բրիտանացի հեղինակ Ջոան Ռոուլինգը, որը ծնվել է 1965թ.-ի հուլիսի 31-ին: Բայց նա միակ հոբելյարը չէ այդ օրը. հեղինակը իր ծննդյան օրը կիսում է աշխարհահռչակ կախարդի, իր ստեղծած կերպարի՝ Հարի Փոթերի հետ: Քանի որ VNews-ն արդեն կիսվել է Փոթերին ու նրա հրաշքներով լի աշխարհին վերաբերող փաստերով, այսօր ներկայացնում ենք փաստեր այդ ամենը ստեղծած Ռոուլինգի մասին, ում երևակայության սահմանները երբեք չես կարող գուշակել:

1. Հեղինակի ծնողները հանդիպել են “King’s Cross”  կայարանում, որտեղից ամեն տարի Հարի Փոթերն անցնում է կախարդական աշխարհ ու ճանապարհվում Հոգվարթս:

2. Ջոան Ռոուլինգը սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակում: Նա առաջին անգամ գիրք է հեղինակել 1971թ.-ին՝ 6 տարեկան հասակում:

3. Վինթերբորնում ապրելու տարիներին, նա ընկերացել է մի քույր ու եղբոր հետ, որոնց ազգանունը Փոթեր էր:

4. Նա մոլի ընթերցասեր է ու Հերմայոնեի կերպարը հիմնված է հենց իր վրա:

5. Ռոուլինգը Հարի Փոթերի գաղափարները գրել է 1990թ.-ին Լոնդոն ուղևորվող գնացքում՝ անձեռոցիկի

6. Նա տառապում է անքնությամբ, ինչն էլ օգնում է նրան գիշերներն արթուն մնալ ու ստեղծագործել:

7. Նախքան «Հարի Փոթերի» հրատարակվելը, Ռոուլինգը միայնակ մայր էր, որն ապրում էր իր քրոջ հետ: Նա 12 անգամ դիմել է տարբեր հրատարակչությունների, որպեսզի օգնեն տպագրել գիրքը, բայց 12 անգամ էլ մերժվել է: Այնուհետև մի փոքր հրատարակչություն՝ “Bloomsbury”-ն համաձայնել է հրատարակել այն, բայց սահմանափակ թվով՝ 1.000 օրինակ:  Նրանք չէին էլ կարող մտածել, որ գրքաշարը կդառնա պատմության ընթացքում ամենաշատ վաճառված գիրքը. ընդամնենը 5 տարվա ընթացքում Ռոուլինգը անգործունակ միայնակ մորից վերածվել է միլիոնատիրոջ:

8. «Քուիդիչ» խաղի համար հարմար անվանում գտնելու համար, Ռոուլինգը 5 տետր է օգտագործել, որոնց մեջ գրել է «Ք» տառով սկսվող հարյուրավոր բառեր:

9. Նրա շնորհիվ «Քուիդիչն» այսօր իրական խաղ է դարձել: Մի շարք համալսարաններ «Քուիդիչի»  թիմեր ունեն, ու նույնիսկ գոյություն ունի «Քուդիչի» աշխարհի գավաթ առաջնություն, սակայն, ցավոք սրտի, այդ խաղի ժամանակ ցախավելով թռչել չես կարող:

9. Հեղինակը քննություն է հանձնել Օքսֆորդի համալսարան ընդունվելու համար, բայց չի ընդունվել:

10.  Նա խոստովանել է, որ չի կարդացել «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը, քանի որ խմբագրին խոստացել էր, որ անգամ չի մոտենա այդ գրքին:

11. 2012թ.-ին Ռոուլինգը հրատարակել է իր առաջին գիրքը մեծահասակների համար: Դրա անվանումն էր
“Պատահական թափուր պաշտոնը» (“The Casual Vacancy”): Սրա հիման վրա 2015թ.-ին HBO և BBC հեռուստաալիքները ցուցադրել են 3 սերիայից բաղկացած մինի-հեռուստասերիալ:

12. 2013թ.-ին Ռոուլինգը նաև հեղինակել է մի հետաքննական նովել, որը ստորագրել է որպես «Ռոբերտ Գալբրեիթ»:

13. Հարցին, թե որոնք են իր հեղինակած ամենասիրելի գրքերը, նա պատասխանում է. «Իմ սիրտը բաժանված է 3 մասին. «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը», «Հարի Փոթերն ու մահվան պարգևները» և «Պատահական թափուր պաշտոնը»:

14. Ռոուլինգը 2-րդ անգամ ամուսնացել է 2001թ.-ին ու ամուսնության հարսանեկան զգոստ գնելու համար ստիպված է եղել ծպտվել, որպեսզի իրեն դրսում չճանաչեն:

15. Այսօր Ռոուլինգն ունի 3 երեխա՝ Ջեսիկա (առաջին ամուսնությունից), Դեյվիդ ու Մակքենզի:

16. Իր բարեգործական գործունեությունների համար, 2015թ.-ին հեղինակը պարգևատրվել է «Բրիտանիայի կարմիր խաչ» մրցանակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով