ԿԻԼԻԿԻԱ. ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԵՐԿԻՐ…

Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի մանրանկարում…

Հայ ժողովրդի պատմության ընթացքում բացառիկ դեր է խաղացել Կիլիկիայի հայկական պետականությունը, որը ստեղծվել և գոյատևել է Միջերկրական ծովի ափին, Փոքր Ասիայի հարավ-արևելքում, 1080 թվականից 1375-ը: Մինչև 1198 թվականն այն եղել է Մեծ իշխանապետություն, այնուհետև՝ թագավորություն:
Ներկայացնենք մի բացառիկ մանրանկար, որը պատկերում է Կիլիկիայի Հայկական թագավորության զինանշանը: Այն տեղ է գտել պորտուգալական «Զինանշանների գիրք» (“Livro do Armeiro-Mor”) 1509 թվականին ստեղծված ձեռագիր մատյանի 19-րդ էջում: Մանրանկարի ստորին մասում առկա է «Հայաստանի թագավորություն» (“Rei d Ermenia”) մակագրությունը:

 

«Զինանշանների գրքում», որը 16-րդ դարի առաջին կեսի հերալդիկայի հանրագիտարան է համարվում, ներկայացված են Եվրոպայի և հարակից տարածքների թագավորական, իշխանական, նահանգային և տարբեր այլ զինանշաններ: 161 էջից բաղկացած պորտուգալական միջնադարյան մանրանկարչության այդ գլուխգործոցը պահվում է Լիսաբոնում՝ Պոլտուգալիայի ազգային արխիվում:
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կիլիկիան կարևորագույն դեր խաղաց հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ առաջին հերթին հայկական պետականության պահպանման առումով: Կիլիկյան Հայաստանը եղել է տարածաշրջանի կայացած պետությունների շարքում, հավասարը՝ հավասարի հետ հարաբերվելով եվրոպական երկրների հետ, և իր պետական կարգը գերազանցապես ձևավորել այդ պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ:

Հոդվածը վերցված է ` https://armeniasputnik.am/armenia/20170218/6451779/kilikia-zinanshan-manrankar.html կայքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով