ԾԱՂՐԱԾՈՒՆ` աշունը սրտում.ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ…
Նա ապրեց ընդամենը 37 տարի, երկար փնտրեց ինքն իրեն ու գտավ, երբ արդեն 22 ամյա էր, մեկ ու կես տասնամյակ հուզեց, մեկ ու կես տասնամյակ զվարճացրեց: Սիրեց ու լքվեց, սիրեց ու թողեց: Նա Լեոնիդ Ենգիբարյանն է՝ հանճարեղ ու նուրբ հոգին:
<<Ծնողներս ոչ մի առնչություն չեն ունեցել արվեստի հետ ,այդ պատճառով նրանց ավագ որդին դարձել է նկարիչ, միջնեկը ` Հրաչյան`թատերական ռեժիսոր և գրող, կրտսերը` այսինքն` ես` մինչև այսօր չի կարողանում որոշել,թե ինչ է դառնալու:
Մարդը շատ հաճախ երազում է ձեռք բերել հատկապես այն,ինչ չունի:Մեր ընտանիքում իմ մանուկ ժամանակ ,երբ բոլորս միասին էինք ապրում ,ես բոլորից առանձնանում էի հումորի բացարձակ բացակայությամբ ,ինչն էլ հետագայում անդրադարձավ մասնագիտությանս ընտրության վրա : Երկարատև տառապանքներից հետո ընդունվեցի կրկեսային ուսումնարանի ծաղրածուական արվեստի բաժինը…Անցան տարիներ… Եկավ մորս համար երջանիկ օրը,վերջապես արեցի նրա համար գլխավորը,բերեցի այն ,ինչին մայրս երկար տարիներ էր սպասել…
Մայրս կանգնած էր բակում,երբ պար գալով մոտեցա ,կատակով նետեցի մուգ կարմրավուն գրքույկը. – Բռնի՛ր,մայրի՛կ:Վե՛րջ:-Եվ փախա:-Շուտով կգա՜ մ:
Մայրս սրբեց ձեռքերը ,բացեց ավարտական վկայականը և արցունքները հոսեցին: Նստարանին նստած մորաքույրս տեղից բարձրացավ.
-Ի՞ նչ է պատահել:
-Ծաղրածու,-կարդաց մայրս դողացող շուրթերով:
Իսկ մորաքույրս,գրկելով նրան ասաց.
-Դե՜ ,ի՞ նչ ես տխրում գուցե դա էլ է մասնագիտություն …>>:
Ըստ ` <<Ծաղրածուն աշունը սրտում>> գրքի