ԴԱՐ.ՀՈՂ.ՍԵՐ…
Գևորգ Էմին գրական կեղծանունով հայտնի սիրված բանաստեղծը, իրական անվամբ՝ Կառլեն Մուրադյան, մեծացել է Աշտարակում՝ ուսուցչի և այգեպանի ընտանիքում: Իր գրական անվան մասին Էմինը գրել է. «Մինչև առաջին գրքիս լույս ընծայումը մամուլում տպագրված գործերիս տակ ստորագրում էի Կարլեն Մուրադյան: Իսկական անունս Գևորգ է, որը 1930թ. «կարմիր կնունք» էին արել և դարձրել Կարլեն: Քանի որ այդ ժամանակ մոդա էր գրական կեղծանունը` Գևորգը վերականգնեցի, և սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավել ինձ ասում էին «Գևորգ Սևանի» և ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գևորգ Սևակ և գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»: Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում և թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում և Էմին… Գևորգ Էմին… Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք և տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստորագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նաղաշավիղը»` Գևորգ Էմին ստորագրությամբ»:
- Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով՝ աշխարհի բոլոր մարդկանց համար։ ԳևՈՐԳ ԷՄԻՆ
- Նախաշավիղ (երգերի գիրք), Երևան, 1940, 66 էջ։
- Խաղաղության ծխամորճը (բանաստեղծություններ), Երևան, 1942, 24 էջ։
- Նորք (բանաստեղծություններ), Երևան, 1946, 176 էջ։
- Նոր ճանապարհ (բանաստեղծություններ), Երևան, 1949, 122 էջ։
- Շաքե (պոեմ), Երևան, 1949, 35 էջ։
- Շաքե (պոեմ), Երևան, 1951, 44 էջ։
- Սարյակները, Երևան, 1952, 16 էջ։
- Խոսիր, Հայաստան, Երևան, 1952, 140 էջ։
- Նոր ճանապարհ (բանաստեղծություններ), Երևան, 1953, 144 էջ։
- Որոնումներ (բանաստեղծություններ), Երևան, 1955, 204 էջ։
- Բալլադներ և պոեմներ, Երևան, 1955, 64 էջ։
- Երևանի լույսերը (ակնարկներ), Երևան, 1957, 176 էջ։
- Մինչև այսօր (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, 1959, 392 էջ։
- Երկու ճամփա, Երևան, 1962, 320 էջ։
- Յոթ երգ, Երևան, 1962, 112 էջ։
- Շաքե (պոեմ), Երևան, 1965, 27 էջ։
- Այս տարիքում (բանաստեղծություններ), Երևան, 1968, 548 էջ։
- Հայկական սիմֆոնիա, Երևան, 1969, 28 էջ։
- Մեր այբուբենը, Երևան, 1970, 10 էջ։
- Բալլադ ձկնորսի մասին, Երևան, 1970, 20 էջ։
- Գիրք հայրենաշունչ, Երևան, 1970, 37 էջ։
- Քսաներորդ դար (բանաստեղծություններ), Երևան, 1970, 112 էջ։
- Յոթ երգ Հայաստանի մասին։ Գիրք հայրենաշունչ, Երևան, 1974, 304 էջ։
- Սասունցիների պարը, Երևան, 1975, 20 էջ։
- Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 1 (բանաստեղծություններ), Երևան, 1975, 460 էջ։
- Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 2 (բանաստեղծություններ և թարգմանություններ), Երևան, 1977, 428 էջ։
- Սասունցիների պարը, Երևան, 1978, 24 էջ։
- Ճամփաբաժան, Երևան, 1979, 272 էջ։
- Ա՜խ, այս Մասիսը, Երևան, 1980, 156 էջ։
- Հավերժի ճամփորդը, Երևան, 1980, 32 էջ։
- Յոթ երգ Հայաստանի մասին։ Գիրք հայրենաշունչ (Վիպակ-էսսե), Երևան, 1981, 462 էջ։
- Բալլադ ձկնորսի մասին, Երևան, 1984, 20 էջ։
- Մաշտոցից մինչև մեր օրերը (մտորումներ հայ գրականության մասին), Երևան, 1984, 400 էջ։
- Գիրք թարգմանությանց, Երևան, 1984, 552 էջ։
- Զինվորի օրագրից (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 1985, 144 էջ։
- Հավերժի ճամփորդը (բանաստեղծություններ և արձակ էջեր), Երևան, 1985, 112 էջ։
- Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1. Բանաստեղծություններ։ Բալլադներ։ Դանթեական ափեր, Երևան, 1985, 384 էջ։
- Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 2. Բանաստեղծություններ։ Փոխադրություններ։ Թարգմանություններ, Երևան, 1985, 320 էջ։
- Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 3. Յոթ երգ Հայաստանի մասին։ Ակնարկներ։ Դիմանկարներ։ Էսսեներ։ Հուշեր, 1986, 752 էջ։
- Հավերժի ճամբորդը (էսսե), Երևան, 1987, 112 էջ:
- Ելք Եգիպտոսից, Երևան, 1989, 320 էջ:
- Ես հայ եմ, Երևան, 1997, 176 էջ:
- Շատ չեղա՞վ, Աստված, Հալէպ, 1997, 254 էջ:
Հետաքրքիր էր👍
Heteqrqir er