Մթնշաղում ապրող մագը / ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ

Ռեյ Բրեդբերին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 22-ին[20] ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում[21] Մարի Էսթեր Մոբերգի և Լեոնարդ Սփոլդինգ Բրեդբերիի ընտանիքում[22][23]։ Երկրորդ անունը՝ Դուգլաս, նա ստացել է ի պատիվ հայտնի դերասան Դուգլաս Ֆերբենկսի [23]։ Բրեդբերիների ընտանիքում լեգենդ է եղել, թե 1692 թվականի հայտնի «Վհուկների որսի» ժամանակ խարույկի վրա այրվել է Բրեդբերիի տատիկը՝ Մերի Բրեդբերին[24]։ Մանուկ հասակում Ուոկիգանում Բրեդբերին շրջապատված է եղել մեծ ընտանիքով։ Երբ նա փոքր էր, նրա մորաքույրը հեքիաթներ էր կարդում, որոնք հիմք են հանդիսացել գրողի աշխատանքների համար։ Բրեդբերին իր գեղարվեստական գործերում իր հարազատ Ուոկիգանը դարձնում է «Կանաչ քաղաք»[25]։

1926-1927 և 1932-1933 թվականներին, երբ նրանց հայրը աշխատանք էր փնտրում, Բրեդբերիի ընտանիքը ապրում էր Տուքսոնում, իսկ ընթացքում վերադառնում էին Ուոկիգան։ Նրանք վերջնական բնակություն հաստատեցին Լոս Անջելեսում 1934 թվականին, երբ Բրեդբերին 14 տարեկան էր։ Նրանց գրպանում կար ընդամենը 40 դոլար, որը բավականացրեց տան վարձի համար։ Դրանից հետո Բրեդբերիի հայրը աշխատանք գտավ կաբելային ընկերությունում, որտեղ նա սարքում էր մետաղալեր՝ շաբաթական 14 դոլարով։ Սա նշանակում էր, որ նրանք կարող էին մնալ, և Բրեդբերին՝ ով այդքան հասցրել էր սիրել Հոլիվուդը, շատ ուրախ էր։

Բրեդբերին հաճախում էր Լոս Անջելեսի ավագ դպրոցը և շատ ակտիվ դրսևորում էր իրեն դրամայի խմբակում։ Նա հաճախ գլաչմշկում էր Հոլիվուդով, որպեսզի հանդիպի հայտնի աստղերի։ Տաղանդավոր մարդկանցից նա հանդիպել էր Ռեյ Հերրիհոուսենին և ռադիոյի աստղ Ջորջ Բըրնսին։ Բրեդբերին առաջին աշխատավարձը ստացել է 14 տարեկանում՝ իր կատակներից մեկը Ջորջ Բըրնսին վաճառելու համար, որը պետք է օգտագործվեր «Բըրնս և Ալլեն» ռադիո հաղորդման ժամանակ:

Իր երիտասարդության տարիներին Բրեդբերին ակտիվ ընթերցող ու գրող էր և արդեն վաղ տարիքում գիտեր, որ իր կյանքը կապելու է արվեստի հետ։ Նա սկսեց գրել իր պատմությունները 11 տարեկանում (1931), Մեծագույն ճգնաժամի ժամանակ։

Նա անցկացրել է իր պատանեկությունը Ոիոկեգանի Կարնեգի գրադարանում ՝ կարդալով այնպիսի հեղինակների ինչպիսիք են ՝ Հ․Գ․ Ուելսը, Ջուլես Վեռնը և Էդգար Ալլան Պոն։ 12 տարեկանում Բրեդբերին սկսեց գրել ավանդական սարսափ պատմություններ և նա ասում էր, որ մինչև 18 տարեկանը փորձել է նմանակել Փոնին։ Բացի կոմիքսներից, նա սիրում էր Էդգար Րայս Բուռռոին, ում գործերից առանձնացնում էր «Մարսի հզոր զինվորին» ստեղծագործությունը։ Այս ստեղծագործությունն այնքան էր տպավորել Ռեյին, որ 12 տարեկանում նա գրեց իր սեփական շարունակությունը։ Բրեդբերին նաև մուլտիպլիկատոր էր և սիրում էր նկարել։ Նա գրել է նաև Տարզանի մասին։ Բրեդբերին լսում էր Չանդու Մագի հաղորդումը ռադիոյով և ամեն գիշեր նստում և հիշելով գրում էր իր լսած տեքստը։

Իր պատանեկության տարիներին նա հաճախ այցելում էր իր ընկեր և ուսուցիչ Բոբ Օլսենին Բեվերլի Հիլսում։ Բոբի հետ կիսվում էր իր մտքերով և պլաններով։ 1936 թվականին Հոլիվուդի օգտագործված գրքերի գրախանութում նա տեսավ Լոս Անջելեսի գիտաֆանատաստիկայի սիրահար խմբակի հանդիպման հայտարարությունը։ Նա անհամբեր սպասում էր իր հետ նույն հետաքրքրությունը կիսող մարդկանց հետ հանդիպմանը[31]։

17 տարեկանում Բրեդբերին կարդում էր պատմություններ, որոնք հրատարակվում էին «Ապշեցուցիչ գիտաֆանտաստիկա» ամսագրում։ Հատկապես կարդում էր Ռոբերտ Ա․ Հեինլեինի, Արթուր Ս․ Կլարկի և Տեոդոր Ստուրգյոնի պատմվածքները ՝ որպես իր համար գիտաֆանտաստիկայի հիմք։ Նա Վերնի մասին ասում էր․ « Մարդ արարածը շատ տարօրինակ իրավիճակում է, շատ տարօրնակ աշխարհում, և նա հավատում է, որ մենք կարող ենք հաղթել, եթե բարոյապես վարվենք»։ Բրեդբերին ընդունում է, որ 20 տարեկանից դադարեցրել է գիտաֆանտաստիկա կարդալը և սկսել է ուսումնասիրել Ալեքսանդր Պոպին և պոետ Ջոն Դոննին։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո նա հանդիպեց Ռոբերտ Հեյնլինին, ում մասին ասում էր․ «Նա շատ ճանաչված էր, նա գրում էր մարդասիրական գիտաֆանտաստիկա, ինչը ինձ ոգեշնչեց լինել մարդ մեքենայի փոխարեն:

Բրեդբերիի առաջին հրատարակված պատմվածքը «Հոլլերբոքենի երկընտրանքը» ստեղծագործությունն էր, որը հայտնվել էր Ֆորրեստ Ջ․ Աքերմանի «Հունվար 1939» համարում։ 1939 թվականի հուլիսին Աքերմանը 19 տարեկան Բրեդբերիին տվեց գումար, որպեսզի նա գնա Նյու Յորք, որտեղ պետք է անցկացվեր աշխարհի առաջին գիտաֆանտաստիկայի համագումարը։ Բրեդբերին գրեց չորս ամենագլխավոր հարցերը, որոնցից յուրաքանչյուրը սահմանափակված էր 100 կրկնօրինակով։ 1940-1947 ընկած ժամանակահատվածում նա օգնում էր Ռոբ Վագների ֆիլմային ամսագրին[34]։

Բրեդբերին հանգիստ կարող էր սկսել իր կարիերան գրականության մեջ, երբ իր վատ տեսողության պատճառով ազատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց։ Բրեդբերին շատ ոգեշնչված էր գիտաֆանտաստիկայի հերոսներից, ինչպիսիք էին Ֆլեշ Գորդոնը և Բաք Ռոջերսը։ Նա սկսեց հրատարակել իր գիտաֆանտաստիկ պատմվածքները 1938 թվականին։ Ֆորրեստ Ջ․ Աքերմանը հրավիրել էր Բրեդբերիին Լոս Անջելեսի գիտաֆանտաստիկ հավաքույթին, ում այդ ժամանակ հանդիպել էր Լոս Անջելեսի Քլիֆտոն սրճարանում։ Այստեղ նա հանդիպեց Ռոբերտ Հեյնլիին, Ֆրեդրիկ Բրաունին, Լեյ Բրաքեթին, Ջեք Ուիլլիամսոնին և այլ գրողների[35]։

1939 թվականին Բրեդբերին միացավ «Լարային ՈՒիլշեիր» դերասանների խմբակին, որտեղ նա գրել և խաղացել է մի քանի ներկայացումներում։ Դա «այնքան վատ էր» ըստ Բրեդբերիի, որ նա գրեթե երկու տասնամյակ դադարեց սցենարներ գրելը։ Բրեդբերիի առաջին վճարովի գործը եղել է «Ճոճանակը», որը նա գրել է Հենրի Հեսսի հետ։ Այն հրատարակվել է «Գիտական Հիանալի Պատմվածքներ» ամսագրում, որի համար վաստակել է 15 դոլար։

Բրեդբերին վաճառեց իր առաջին «Գետը» պատմվածքը 13.75 դոլարով և դարձավ լիարժեք գրող 24 տարեկանում։ Նրա առաջին պատմվածքների ժողովածուն ՝ «Մութ կարնավալը», հրատարակվեց «Արխամ» հրատարակչության կողմից, որի տնօրենն էր Ոուգըստ Դերլեթը։ Երբ ՈՒիլլ Քափին ուսումնասիրում էր այս գործը, նա ասաց որ Բրեդբերին «շատ հարմար է ընդհանուր առմամբ» և զգաց, որ նա կդառնա Ջոն Կոլլիերի մակարդակի գրող։

Երբ ՈՒեիրդ Թեյլսը մերժեց Բրեդբերիին, նա ուղարկեց «Վերադարձը» Թրուման Քափոթին, ում շնորհիվ հետագայում այն հրատարակվեց։ 1947 թվականին այս գործը արժանացել է Օ․ Հենրիի պատմվածքների համար տրվող մրցանակի։

Կալիֆորնիայի գրադարանում ՝ վարձով տրվող գրամեքենաների սենյակում, Բրեդբերին գրեց իր ամենահաջողակ գործերից մեկը ՝ «Հրշեջը», որի երկարությունը 25,000 բառ էր։ Հետո այն հրատարակվել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» անվան տակ։ Այս գիրքը գրելը արժեցավ 9.80 դոլար ՝ գրամեքենաների սենյակի կես ժամը 10 ցենտ արժողությամբ։ Բրեդբերիի և Բրիտանացի գրող Քրիստոֆեր Իշերվուդի հանդիպումը ճակատագրական էր, քանի որ նրա «Մարսյան քրոնիկոնը» պատմվածքը արժանացավ շատ հարգված քննադատի կարծիքի:

 

րեդբերին ամուսնացած է եղել Մարգերիդ Բրեդբերիի (Հունվարի16, 1922 – Նոյեմբերի 24, 2003) հետ 1947 թվականից մինչև կնոջ մահը։ Նրանք ունեին չորս երեխա ՝ Սյուզան, Ռամոնա, Բետտինա և Ալեքսանդրա։ Բրեդբերին երբեք չի ստացել վարորդական իրավունք և հույսը դնում էր իր հեծանիվի վրա։ Բրեդբերիի 56-ամյա կինը եղել է նրա կյանքի միակ կինը։

Նրա ծնողները եկեղեցի չէին գնում։ Հասուն տարիքում Բրեդբերին որոշել էր առաջնորդվել արեևելյան և արևմտյան հավատքներով։ Նա հավատում էր, որ Աստվածն է տվել իրեն իր գրելու տաղանդը։

Չարլզ Ադամսը Բրեդբերիի լավ ընկերն էր, ով նկարազարդել էր Բրեդբերիի առաջին պատմվածքները Էլլիոտներ ընտանիքի մասին։ Ընտանիք, որը նման էր Ադամսի ընտանիքին և ապրում էր Իլինոյսում։ Նրանց մասին առաջին պատմվածքը եղել է «Վերադարձը», որը հրատարակվել է 1946 թվականին։ Բրեդբերին և Ադամսը պլանավորում էին համագործակցել և ստեղծել նրանց ընտանիքի ամբողջ պատմությունը, սակայն նրանք գնացին տարբեր ճանապարհներով, և այդ գործը չստացվեց։ 2001 թվականի հոկտեմբերին Բրեդբերին հրատարակեց ընտանիքի մասին գրված բոլոր պատմվածքները մեկ գրքում, որի վրա Ադամս ընտանիքի նկարազարդումն էր։

Ռեյ Հարրիհոուսենը նույնպես Բրեդբերիի մտերիմ ընկերներից էր ։ Բրեդբերին պատմում էր, որ նրանք առաջին անգամ հանդիպել են երբ 18 տարեկան էին։ Նրանց սերը գիտաֆանտաստիկայի և Քինգ Քոնգի հանդեպ հանդիսացավ նրանց ընկերության սկիզբը, որը ձգվեց ավելի քան 70 տարի։

Հետագայում Բրեդբերին կորցրել էր ընկերներին, սակայն Ջեն Ռոդենբերիի մահը շատ մեծ ազդեցություն էր թողել նրա վրա։ Նրանք ընկերներ են եղել ավելի քանի երեք տասնամյակ, մինչև Ռոդենբերին խնդրեց Բրեդբերիին գրել «Աստղային չվերթ» ստեղծագործությունը, սակայն Ռեյը ադպես էլ չգրեց։ Նա ասում էր, որ երբեք չի կարողացել վերցնել ուրիշների մտքերը և աշխատել դրանց վրա։

1999 թվականի կաթվածի պատճառով Բրեդբերին ստիպված էր շարժվել սայլակով։ Սակայն Բրեդբերին շարունակում էր գրել, նույնիսկ գրել էր «Նյու Յորքեր» հոդվածը, որը իր գրելու ոգեշնչման մասին էր։ Այս հոդվածը հրատարակվեց Բրեդբերիի մահից մեկ շաբաթ առաջ։

Բրեդբերին ընտրել էր հուղարկավորության վայրը՝ Վեսթվուդի հուշահամալիրը։ Տապանաքարի վրա պետք է գրված լիներ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի հեղինակը»։ 2015 թվականի փետրվարի 6-ին «The New York Times» ամսագիրը հայտնեց, որ այն տունը, որտեղ ապրել և ստեղծագործել է Ռեյ Բրեդբերին, քանդվել է ճարտարապետ Թոմ Մեյնի կողմից։

Մահ

Ray Bradbury’s headstone in May 2012 prior to his death
Բրեդբերին մահացել է երկարատև հիվանդությունից 2012 թվականի հունիսի 5-ին, Լոս Անջելեսում։ Բրեդբերիի ցանկությամբ իր սեփական գրադարանը փոխանցվել է Ուոկեգանի գրադարան, որտեղ նա շատ ժամանակ է անցկացրել։

«The New York Times» ամսագիրը Բրեդբերիի մասին գրել է ․ «Այն գրողը, ով պատասխանատու է գիտաֆանտաստիկան գրականություն բերելու համար»։ Բրեդբերիի թոռը ՝ Դեննի Կարապետյանը, ասել է , որ Բրեդբերիի գործերը ազդեցություն են ունեցել բազմաթիվ գրողների, գիտնականների և ուսուցիչների վրա, և այդ պատմությունները լսելը շատ հուզիչ է։                       «The Washington Post» ամսագիրը նշում է, որ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքում Բրեդբերին արդեն կանխատեսել էր ժամանակակից տեխնոլոգիայի զարգացումը։ Նա խոսում էր բլութութով ականջակալների և արհեստական ինտելեկտի մասին։

2012 թվականի հունիսի 6-ին Բարակ Օբաման ասել է․

«Բազմաթիվ ամերիկացիների համար Ռեյ Բրեդբերիի մահվան մասին լուրը տարավ դեպի մեր մտքում ունեցած իր ստեղծագործությունների պատկերները, որոնք տպավորվել են մեր մեջ շատ վաղ տարիքից։ Նրա թողած գրական ժառանգությունը փոխել է մեր մշակույթը և ընդլայնել է մեր աշխարհը։ Բայց Ռեյը հասկանում էր, որ մենք կարող ենք օգտագործել մեր երևակայությունը ավելի լավ հասկանալու համար։ Անշուշտ, Ռեյը շարունակելու է իր գործերով ոգեշնչել սերունդներին։ Մեր աղոթքները և մտքերը իր ընտանիքի և ընկերների հետ են»։

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ասել է․ «Բրեդբերին եղել է իմ կարիերայի մուսան։ Գիտաֆանտաստկայի և ֆենթըզիի աշխարհում նա անմահ է»։ Գրող Նեյլ Գայմանը զգում էր, որ աշխարհի լանդշաֆտը կնվազեր, եթե մենք չունենաինք նրան։ Հեղինակ Սթիվեն Քինգը ասել է․ «Ռեյ Բրեդբերին գրել է հիանալի նովելներ և երեք հարյուր պատմվածքներ։ Վերջիններից մեկն էր «Ամպրոպի ձայնը»։ Այն ձայնը, որ ես հիմա լսում եմ ՝ բարձր ոտնաձայներով հեռանալու ձայնն է։ Բայց նովելներն ու պատմածքները մնում են, մնում են իրենց տարօրինակ գեղեցկությամբ»։

Մատենագիտություն

Bradbury’s “The Golden Apples of the Sun” was published in the November 1953 issue of Planet Stories.
Բրեդբերին գրել է 27 նովելներ և ավելի քան 600 կարճ պատմվածքներ։ Իր գործերից 8 միլիոն կրկնօրինակ, որոնք թարգմանվել են 36 լեզուներով, վաճառվել են ամբողջ աշխարհում:

Մրցանակներ

Ռեյ Բրեդբերիի գերազանց սցենար գրելու համար մրցանակը տրվել է «Ամերիկայի գիտաֆանտաստիկ և ֆենթըզի գրողներ» ընկերության կողմից։ Այն ներկայացվել է վեց մարդկանց չորս առիթներով 1992-2009 թվականներին։ 2010 թվականի սկզբին Ռեյ Բրեդբերիի մրցանակը «Տարբերվող դրամատիկ ներկայացման» համար ներկայացված էր «Նեբուլա» մրցանակաբաշխությանը։ Սակայն Բրեդբերիի մրցանակը փոխարինվեց «Նեբուլա մրցանակ լավագույն սցենարի համար»։

  • 1971 թվականին Ապոլլո տիեզերագնացների կողմից մի ազդեցիկ խառնարան անվանվել էր «Խատուտիկի խառնարան»։ Այն Բրեդբերիի «Խատուտիկի գինի» նովելի պատվին էր։
  • 1984 թվականին «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» համար ստացել է «Պրոմեթեուսի» մրցանակ։
  • Ռեյ Բրեդբերիի այգին կառուցվել է ՈՒոկիգանում 1990 թվականին։ Նա ներկա էր ժապավենը կտրելու արարողությանը։ Այգում կան այնպիսի տեսարաններ, որոնք Բրեդբերին նկարագրել է «Խատուտիկի գինի» նովելում, հատկապես «113 ատիճանները»։ 2009 թվականին արվեստագետ Մայքլ Պավելիի նախագծված վահանակը նույնպես տեղադրվել է այգում։ Վահանակը մանրամասնում է Ռեյ Բրեդբերիի պատմությունը[92]։
  • 1992 թվականին հայտնաբերված աստերոիդը անվանվել է «9766 Բրեդբերի»։
  • 1994 թվականին նա ստացավ «Փեգգի Հելմերիչի յուրահատուկ հեղինակի» մրցանակին, որը ամեն տարի ներկայացվում է Թուլսա գրադարանի կողմից։
  • 1994 թվականին «Հելոուինի ծառը» սցենարի համար նա հաղթել է «Էմմի» մրցանակ։
  • 2000 թվականին Ազգային գրքերի հիմնադրամի կողմից նա շնորհվել է «Ամերիկան գրականության նշանավոր ազդեցության» մեդալի[93]։
  • 2012 թվականի ապրիլի 1-ին շարժական նկարների ճյուղում իր ազդեցության համար նա ստացել է աստղ Հոլիվուդի հայտնի աստղերի կողքին[94]։
  • 2003 թվականին Վուդբուրի համալսարանի կողմից նա ստացել է պատավոր դոկտորի կոչում։ Այնտեղ նա մինչև մահը, ամեն տարի ներկայացրել է «Ռեյ Բրեդբերիի ստեղծագործական» մրցանակը[94]։
  • 2004 թվականի նոյեմբերի 17-ին Բրեդբերին ստացել է «Արվեստի ազգային» մեդալ, որը ներկայացրել են Ջորջ Բուշը և Լաուրա Բուշը[95]։
  • 2005 թվականին, Լոս ԱնջելեսումԻռլանդիայի ազգային համալսարանի կողմից նա ստացել է իրավագիտության ասպարեզում դոկտորի կոչում։
  • 2007 թվականի ապրիլի 14-ին Բրեդբերին ստացավ «պարոն Արթուր Քլարկի» հատուկ մրցանակ[96]։
  • 2009 թվականին Չիկագոյի Կոլումբի քոլեջի կողմից Բրեդբերին ստացել է պատվավոր դոկտորի կոչում[97]։
  • 2012 թվականի դեկտեմբերի 6-ին, Լոս Անջելեսի 5-րդ և Ֆլաուերս փողոցների խաչմերուկը անվանել են իր պատվին[98][98][99][100]։
  • 2013 թվականի փետրվարի 24-ին ստացել է «85-րդ Ակադեմիայի» մրցանակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով