Հայտարարվում է «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
• Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:
• Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
• Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
- հայտերի ընդունում,
- հայտերի քննարկում և գնահատում,
- արդյունքների ամփոփում,
- մրցանակների հանձնում:
• Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
1. «Լավագույն համայնքային գրադարան»,
2. «Լավագույն մարզային գրադարան»,
3. «Լավագույն նորարար գրադարան»,
4. «Լավագույն գիտակրթական գրադարան»,
5. «Լավագույն մասնագիտական գրադարան»:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել lavaguyngradaran@gmail.com հասցեին մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ: