Զորավարական արվեստի հանճարը ՝ ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ
1796թ. մարտի 2-ին Բոնապարտը նշանակվեց Իտալիա արշավող բանակի հրամանատար: Մարտի 8-ին նա գրանցեց իր ամուսնությունը Ժոզեֆինա Բոհարնեի հետ,իսկ երեք օր հետո արդեն սլանում էր դեպի հարավ` դեպի Իտալիա: Իր տարած բազում հաղթանակներից և Եվրոպայի մեծ մասը նվաճելուց հետո ` 1804թ. Նապոլեոնը հռչակվեց Ֆրանսիայի կայսր: Նրա գրաված տարածքներն այնքան շատ էին, որ դրանք ղեկավարելը և հնազանդության մեջ պահելը գրեթե անհնարին էր :
1812թ. հունիսի 24-ի առավոտյան Նապոլեոնի բանակը մտավ Ռուսական կայսրության տարածք: Հունիսի 23-ին Նապոլեոնի հետ պատահեց մի դեպք ,որն ինքնին աննշան էր , հետևանքներ չունեցավ,բայց ուշադրություն գրավեց: Կեսօրին կայսրը ձիով անցնում էր գետից ոչ հեռու ընկած գոտին: Նա ուշադրությամբ զննում էր գետի հոսանքը ,դիմացի ափը ` կարծես աչքաչափով որոշելով գետի լայնությունը: Շքախումբը,որը գնում էր զգալի հեռավորության վրա,հանկարծ նկատեց ,որ կայսրը,որը վստահորեն նստած էր թամբին,վայր ընկավ: Բոլորը վազեցին նրա մոտ :Ամբողջ մարմնով Նապոլեոնը փռված էր խոտի վրա: Ինչ էր պատահել ?: Ավելի ուշ պարզվեց,որ ձիու առջևից նապաստակ էր դուրս թռել ,ձին վախից ծառս էր եղել,և ձիավորը ,որը չէր սպասում ձիու այդ անսպասելի ցատկին ,թամբից ընկել էր ցած: Այդ աննշան դեպքը նույնիսկ արժանի չէր լինի ուշադրության ,եթե Նապոլեոնի ու նրա բարձրաստիճան հրամանատարների կողմից չընկալվեր որպես վատ նախանշան: Սնահավատ կորսիկացու տրամադրությունն ընկավ :Հետագա ժամերի ընթացում նա լուռ էր ,մռայլ,հարցերին գրեթե չէր պատասխանում :Այդ դեպքը նրան հոգեկան հավասարակշռությունից դուրս բերեց: Բայց շուտով անհետաձգելի հոգսերը ցրեցին նրա մռայլ մտորումները: