ԽՆԿՈ ԱՊԵՐ.առակներ

Աթաբեկ Խնկոյանը     ծնվել է 1870 թվականին Լոռու մարզի Ղարաբոյա գյուղում: Իմիջիայլոց, այժմ այդ գյուղը կրում է Խնկոյան անունը: Նախնական կրթությունը Խնկո Ապերը ստացել է հենց ծննդավայրում, հետո Ալեքսանդրապոլի՝ նույն Գյումրիի, քաղաքային դպրոցում: Իսկ կրթություն ստանալուց հետո՝ 1890-ից, ամբողջ 20 տարի նա աշխատել է որպես ուսուցիչ:Ինչպես Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը,այնպես էլ Աթաբեկ Խնկոյանը համարվում է մեր մանկական լավագույն գրողներից: Նրա մանկական՝ նմանը չունեցող բանաստեղծություններից են՝ «Գիրք», «Այգի», «Լուսին», «Ծիծեռնակին», «Գարուն», «Մեղու», «Ձմեռ պապի», «Աղվեսն ու Արջը», «Ցորնատերն ու Ջաղացպանը», «Գյուղացին ու Արջը» և այլն: Իսկ արձակներից՝ «Խուլի այծերը», «Իմ բալիկը», «Գալոյի Աղվեսը» և այլն:Սակայն Խնկոյանը մեր գրականության մեջ ավելի հայտնի է որպես տաղանդավոր առակագիր: Բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր ու խորիմաստ առակները: Բացի հեղինակային ստեղծագործություններից Խնկո Ապերն ունի նաև փոխադրություններ՝ մեծ մասամբ ռուս հռչակավոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ «Կարիճն ու գորտը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը», «Վատ ընկեր», «Կկուն ու աքլորը», «Գայլն ու գառը», «Աղվեսն ու խաղողը» և այլն:Աթաբեկ Խնկոյանն իր ողջ կյանքը նվիրեց գրականությանն ու մանուկներին: Նա մահացավ 65 տարեկան հասակում՝ 1935 թվականին, Երևանում: 

Վատ ընկերը

Մի անգամ առյուծ արքան մռնչում է կողի ցավից: Գազանները ամեն կողմից գալիս են հիվանդին տեսակցելու: Նրանց մեջ չկա աղվեսը: Մեկն էլ մի պառավ գայլ է, որն ասում է. – Արքա, ախր ի՞նչկա, որ աղվեսը` քեզ չի հարգել ու չի եկել:

Արքան հրամայում է, որ իր մոտ բերեն ըմբոստին: Հինգ-վեց գազան արքայի մոտ են բերում աղվեսին: Աղվեսն ասում է.

— Տեր վեհափառ, որ լսեցի` դու հիվանդ ես, ինձ հո գիտես, հա էստեղ, հա էնտեղ, վերջը գտա ցավիդ դեղը: Գայլի մորթին մուշտակ սարքի, միսը` եփի, խմի տաք-տաք: Հենց որ կքրտնես, կանցնի կողիդ ցավը:

Իսկույն գետնին դրին գայլին: Արքան հագավ գայլի կաշին: Միսը կերավ նախաճաշին: Կողըքրտնեց: Դողը անցավ:

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում: Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել: Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը, որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով