…Ապրիր այնպես, ասես երկիրը դրախտ է ՝ Մարկ Տվեն.

Մի անգամ Էռնեստ Հեմինգուեյն ասել է, որ ժամանակակից ամերիկյան գրականությունն առաջացել է մեկ գրքից՝ «Հեքլբեր Ֆիննի արկածներից».

Մարկ Տվեն (անգլ.՝ Mark Twain, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս, անգլ.՝ Samuel Langhorne Clemensնոյեմբերի 301835 ՖլորիդաՄիսսուրիԱՄՆ — ապրիլի 211910ՌեդինգԿոնեկտիկուտԱՄՆ), ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885)[6]. վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի:

Մարկ Տվենը մեծացել է Միսսուրի նահանգի Հանիբալ քաղաքում, որը հետագայում պատկերել է «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերում։ Ծառայել է որպես տպագրիչի աշակերտ, ապա աշխատել է որպես գրաշար՝ գրելով հոդվածներ իր ավագ եղբոր՝ Օրայոն Քլեմենսի թերթի համար։ Հետագայում դարձել է լոցման Միսիսիպի գետով նավարկող նավի վրա, ապա մեկնել է արևմուտք՝ Նևադա՝ Օրայոնի մոտ։ Նա հումորով է պատմել հանքարդյունաբերության բնագավառում իր անհաջող փորձի մասին՝ հանդես գալով որպես լրագրող Վիրջինիա Սիթիի Territorial Enterprise թերթի համար։ 1865 թվականին հրատարակված «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» (անգլ.՝ «The Celebrated Jumping Frog of Calaveras County») հումորային պատմվածքի համար հիմք է ծառայել պատմությունը, որ նա լսել էր Կալիֆոռնիայի Էնջելս Քեմփում (անգլ.՝ Angels Camp)՝ Angels հյուրանոցում, որտեղ նա որոշ ժամանակ աշխատել է որպես հանքափոր։ Պատմվածքն արժանացել է համաշխարհային ուշադրության և թարգմանվել ֆրանսերեն։ Մարկ Տվենի սրամտությունն ու սատիրան, որոնք իրենց արտացոլումն էին գտնում նրա արձակ ստեղծագործություններում ու խոսքում, արժանացել են քննադատների ու շրջապատի մարդկանց գովասանքին։ Նրա ընկերների շարքում էին նախագահներ, արտիստներ, արդյունաբերողներ և եվրոպական թագավորական ընտանիքների անդամներ։

Մարկ Տվենը մեծ գումարներ էր վաստակում իր երկերի ու դասախոսությունների շնորհիվ, սակայն նա ներդրումներ էր կատարում այնպիսի ձեռնարկություններում, որոնք անհաջողություն էին կրում՝ կորցնելով մեծ գումարներ. մասնավորապես հայտնի է Paige Compositor մեխանիկական տողաշար մեքենայի անհաջողությունը, որի պատճառը նրա բարդությունն ու անճշտությունն էր։ Այդ անհաջողությունների պատճառով Մարկ Տվենը ստիպված է եղել հայտարարվել սնանկ, սակայն ֆինանսական խնդիրները հաղթահարել կարողացել է միայն Հենրի Հաթլիստոն Ռոջերսի օգնության շնորհիվ։ Նա նախընտրել է վճարել սնանկությունից առաջ ունեցած իր բոլոր պարտքերը, թեև իրավաբանական առումով նման պարտավորություն չի ունեցել։

Մարկ Տվենը ծնվել է Հալլեյի գիսաստղի հայտնվելուց կարճ ժամանակ հետո և կանխատեսել է, որ «կհեռանա նրա հետ միասին»․ նա մահացել է գիսաստղի վերադառնալուց մեկ օր հետո։ Մարկ Տվենին համարել են իր երկրի խոշորագույն երգիծաբան, իսկ Վիլյամ Ֆոլքները նրան կոչել է «ամերիկյան գրականության հայր»:

Հետաքրքիր դրվագներ Մարկ Տվենի կյանքից

1. Եթե մարդը ստեղծեր մարդուն, նա կամաչեր իր արած աշխատանքի համար:
2. Բարությունը դա այն է ինչը լսում է խուլը և տեսնում է կույրը:

3. Մի խաբիր և ստիպված չես լինի ասածներդ հիշել:
4. Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա մեր կորստի համար:
5. Ծանոթ ճշմարտությունը տհաճ է:

6. Չկա ավելի հեշտ բան, քան ծխելը թողնելը: Ես արդեն 30 անգամ թողել եմ:
7. Խոսքերը ծուխ են, հաջողությունը’ պատահականություն: Միակը, որ վստահելի է երկրի վրա’ անորոշությունն է:

8. Գոյություն ունի ստելու 3 տեսակ. սուտը, լկտի սուտը և վիճակագրությունը:
9. Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ — սա է իդեալական
կյանքը:
10. Մարդը միակ կենդանին է, ով կարող է կարմրել և գիտի դրա պատճառը:
11. 6000 տարի առաջ օպտիմիստն ու հիմարը հոմանիշներ չէին:
12. Եթե ցանկությունը սպանելը և հնարավորությունը սպանելը միշտ համընկնեին, մեզ բոլորիս կախաղաններ էին սպասվելու:

13. Սուգը կարելի է տանել միայնության մեջ, բայց որպեսզի լիարժեք ընկալես ուրախությունը, պետք է կիսես այն այլ մարդու հետ:
14. Երբ չգիտես, թե ինչ ասես, ասա ճիշտը
Մի օր Մարկ Տվենը ժամանեց մի փոքրիկ քաղաք և որոշեց մինչև դասախոսություն կարդալը գնալ սափրվողի մոտ.
-Ձեզ դու՞ր է գալիս մեր քաղաքը,-հարցրեց սափրողը
-Այո, հրաշալի վայր է,- պատասխանեց Մարկ Տվենը:

-Դուք գալու համար լավ ժամանակ եք ընտրել,- շարունակեց սափրողը,- Մարկ Տվենը այսօր երեկոյան դասախոսություն է կարդալու: Դուք գալու՞ եք:
-Կարծում եմ՝ այո,- պատասխանեց գրողը
-Կարողացե՞լ եք տոմս ճարել
-Դեռ ոչ
-Բայց բոլոր տոմսերը վաճառված են: Դուք ստիպված կանգնելու եք
-Ինչպիսի դժբախտություն,- հառաչեց Մարկ Տվենը,- ես միշտ ստիպված եմ կանգնել, երբ այդ մարդը դասախոսություն է կարդում
***

Մի անգամ Մարկ Տվենը գնացքով ճամփորդում էր Ֆրանսիայում: Նա գնում էր Փարիզի մոտ գտնվող մի փոքր քաղաք: Շատ ուշ էր: Նա շատ հոգնած էր և ցանկանում էր քնել: Նա տոմսավաճառին խնդրեց իրեն արթնացնել երբ հասնեն այդ քաղաք և գնաց քնելու:
Վաղ առավոտյան երբ նա արթնացավ, գնացքը արդեն Փարիզում էր:
Մարկ Տվենը շատ էր բարկացել: Նա գնաց տոմսավաճառի մոտ և բղավեց.
-Ես քեզ խնդրել էի ինձ արթնացնել: Ինչու՞ չես արթնացրել: Ես շատ զայրացած եմ քեզ վրա:
Տոմսավաճառը մի պահ նրան նայեց և ասաց.
-Դուք հնարավոր է շատ բարկացած լինեք, բայց ոչ այնքան շատ, որքան այն ամերիկացին ու ես գնացքից իջեցրի ձեր փոխարեն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով