Աշխատանքային այց Արարատի մարզային գրադարան.

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային գրադարանի Օտարալեզու գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Հարությունյանը, Հայերեն գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնի վարիչ Հերմինե Կավեյանը և Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը աշխատանքային այցով եղան Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում։
Նպատակը՝ մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցներին Հայաստանի համահավաք գրացուցակի նոր հնարավորություններին, դրա կարգավորումներին ծանոթացնելն ու գրականության մուտքագրման նոր առանձնահատկությունները ներկայացնելն էր։
Ներկայացվեց Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները, դրանցից օգտվելու հնարավորությունները։ Աշխատակիցները ծանոթացան ՀԱԳ կայքում հասանելի նորաստեղծ՝ «Համաշխարհային գրականությունը ՀԱԳ-ում» էլեկտրոնային շտեմարանին, որն արդեն ընդգրկում է 8 հավաքածու, ինչպես նաև «Գիտական տեղեկատվական շտեմարան»-ին , «Ռուսալեզու շտեմարաններ»-ին , «Մուտքը Էլեկտրոնային գիտական ընթերցասրահից»  և այլ։
Աշխատակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացած նաև ՀԱԳ կայքում վերջին մեկ տարում հրապարակվող «Նոր գրքեր/համալրումներ» բաժնին, որն օգնում է ընթերցողներին ուղղորդելու հարցում։
Սեմինարն անցկացվեց տեսական և գործնական փուլերով։ Համահավաք գրացուցակում մուտքագրում կատարող աշխատակիցներին հատկապես հետաքրքրում էին էլեկտրոնային քարտագրման, առարկայական խորագրերի, հեղինակավոր գրառումների և գրադարանային դասակարգման հետ կապված մի շարք հարցեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով