Հայրենապաշտ բանաստեղծուհին. ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ 103

«Չլի­ներ ծո­վը, եր­կն­քի պատ­կե­րը երկ­րի վրա չէր լի­նի, չլի­ներ քո պո­ե­զիան՝ շատ խա­վար կլի­ներ մեր եր­կի­րը»,-
Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի մա­սին ասել է Ավե­տիք Իսա­հա­կյա­նը:
Բա­նաս­տեղ­ծու­հի, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, հրա­պա­րա­կա­խոս, ՀՀ ԳԱԱ ակա­դե­մի­կոս, ԽՍՀՄ Պե­տա­կան մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր   գոր­ծիչ Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի 
պո­ե­զի­ա­յին բնո­րոշ են ազ­գա­յին նկա­րագ­րի շեշտ­վա­ծու­թյունն ու քա­ղա­քա­ցի­ա­կան խի­զա­խու­թյու­նը:
Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նը 1941 թ-ին ավար­տել է Երևանի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նը, 1950 թ-ին՝ Մոսկ­վա­յի Մաք­սիմ Գոր­կու ան­վան գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տի բարձ­րա­գույն դա­սըն­թաց­նե­րը: Վաղ տա­րի­քից տպա­գրել է բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ «Կանչ» թեր­թում: 1944 թ-ին հրա­տա­րա­կել է «Եր­կու զրույց», 1945 թ-ին՝  «Օրե­րի հետ» բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը: Նրա պո­ե­զի­ա­յի գլխա­վոր թե­մա­ներն են հայ­րե­նի­քը և սե­րը: «Զանգ­վի ափին» (1947 թ.), «Այս իմ եր­կիրն է» (1949 թ.), «Իմ հա­րա­զատ­նե­րը» (1951 թ.), «Սրտա­բաց զրույց» (1955 թ.), «Բա­րի երթ» (1957 թ.), «Դե­պի խոր­քը լե­ռան» (1972 թ.) ժո­ղո­վա­ծու­նե­րում, «Մտո­րում­ներ ճա­նա­պար­հի կե­սին» (1961 թ.) պո­ե­մում անդ­րա­դար­ձել է հայ ժո­ղովր­դի սխրանք­նե­րով ու ող­բեր­գու­թյուն­նե­րով լի ճա­կա­տա­գրին, մտո­րել նրա ներ­կա­յի ու գա­լի­քի մա­սին: Կա­պու­տի­կյա­նի և՜ պո­ե­զի­ա­յում, և՜ հրա­պա­րա­կա­խո­սա­կան գոր­ծե­րում Հա­յաս­տա­նը հայ ժո­ղովր­դի հա­րատևող գո­յու­թյան խորհր­դան­շանն է. 
 
Կա հին մի հող, որ աշ­խար­հում
Հա­յաս­տան են ասում:
 
Կա­պու­տի­կյա­նը հա­վա­տում էր հայ ժո­ղովր­դի հա­վեր­ժու­թյա­նը, նրա ներ­քին մեծ ու­ժին, ոգո­րում­նե­րին ու մա­քա­ռում­նե­րին: Հա­յաս­տան աշ­խար­հը նա սի­րել է ոչ «հան­դարտ սի­րով», այլ «ցա­վոտ ու ցա­վա­խառն, մե՜րթ խռո­վե­լով, մե՜րթ հաշտ­վե­լով».
 
Եր­կիր Հա­յաս­տան, 
Դու դժվար իմ սեր, իմ սուրբ 
կապ ու գիր:
 
Կա­պու­տի­կյա­նի սի­րո քնա­րեր­գու­թյու­նը, ծնվե­լով անձ­նա­կան տա­ռա­պան­քից, ընդ­հան­րա­նա­լով հա­սել է համամարդ­կա­յին զգաց­մուն­քի մարմ­նա­վոր­ման: Ան­կեղ­ծու­թյամբ շնչող նրա սի­րա­յին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում սի­րո բերկ­րանքն ու տագ­նապն են, կա­րո­տի կանչն ու հու­սա­հա­տու­թյու­նը, տա­ռա­պանքն ու վիշ­տը («Հայ­նե­ա­կան եր­գեր», 1966 թ., «Երգ եր­գոց», 1970 թ., «Լի­լիթ», 1981 թ., «Ձմեռ է գա­լիս», 1983 թ.):
Կա­պու­տի­կյա­նը խո­րա­պես մտա­հոգ­վել է Սփյուռ­քի ճա­կա­տագ­րով, հա­յա­պահ­պա­նու­թյան խնդրով: 1962–63 թթ-ին և 1973 թ-ին այ­ցե­լել է սփյուռ­քա­հայ  գաղ­թա­վայ­րեր, գրել «Քա­րա­վան­նե­րը դեռ քայ­լում են» (1964 թ.),  «Խճա­ն­կար հո­գու և քար­տե­զի գույ­նե­րից» (1976 թ.), «Քա­րա­վան­նե­րը հե­ռա­նում են» (1999 թ.), «Իմ կա­ծա­նը աշ­խար­հի ճա­նա­պարհ­նե­րին» (2002 թ.) ու­ղեգ­րու­թյուն­նե­րը, որ­տեղ անդ­րա­դար­ձել է սփյուռ­քա­հա­յի հոգ­սե­րով ու փոր­ձու­թյուն­նե­րով լի ճա­կա­տա­գրին: Նա հա­յու­թյանն ու­ծա­ցու­մից փրկե­լու մի­ակ երաշ­խի­քը հա­մա­րել է Հա­յաս­տա­նը: Կա­պու­տի­կյա­նի ու­ղե­գրու­թյուն­նե­րը մե­ծա­պես նպաս­տել են սփյուռ­քա­հա­յու­թյան մի­աս­նու­թյա­նը, ներ­քին հոգևոր կա­պե­րի պահ­պան­մանն ու զար­գաց­մա­նը:
Կա­պու­տի­կյա­նին մշտա­պես հու­զել են ժա­մա­նա­կաշր­ջա­նի հրա­տապ ու կա­րևոր հար­ցե­րը: Հրա­պա­րա­կա­խո­սա­կան եր­կե­րում ար­տա­ցո­լել է ար­ցա­խա­հա­յու­թյան ազա­տագ­րա­կան պայ­քա­րը, հայ ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ու ան­կա­խու­թյան խնդիր­նե­րը («Իմ ժա­մա­նա­կը: Հրա­պա­րա­կագ­րու­թյուն և ու­ղեգ­րու­թյուն», 1979 թ., «Էջեր փակ գզրոց­նե­րից», 1997 թ., «Վեր­ջին զան­գը», 2006 թ.):  
Կա­պու­տի­կյա­նը հրա­տա­րա­կել է նաև ման­կա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, որոնք ամ­փո­փել է «Փոք­րի՜կ Արա, ակա՜նջ արա» (1950 թ.), «Մեր Լա­լի­կը, սի­րու­նի­կը» (1952 թ.), «Տա­նը, բա­կում, փո­ղո­ցում» (1953 թ.), «Մի տա­րով էլ մե­ծա­ցանք» (1958 թ.), «Ծաղ­կա­նոց» (1984 թ.), «Եր­կու քույ­րիկ, եր­կու ու­լիկ» (1988 թ.) և այլ ժո­ղո­վա­ծու­նե­րում: Գրել է նաև դրա­մա­ներ՝ «Կռո՜ւնկ, ուս­տի կու­գաս» (1961 թ.), «Եվ դո՞ւ, Բրու­տո՜ս» (1976 թ.), թարգ­մա­նել ռուս բա­նաս­տեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից: Նրա գոր­ծե­րից թարգ­մա­նել են բազ­մա­թիվ լե­զու­նե­րով:
Կա­պու­տի­կյա­նի անու­նով Երևա­նում կոչ­վել են դպրոց և փո­ղոց, 2009 թ-ին բաց­վել է նրա տուն-­թան­գա­րա­նը:
Լսի՜ր, որ­դի՜ս, պատ­գամ 
որ­պես,
Սի­րող քո մոր խոս­քը 
սրտանց,
Այ­սօր­վա­նից հանձ­նում 
եմ քեզ
Հա­յոց լե­զուն 
հա­զա­րա­գանձ:
Սիլ­վա Կա­պու­տի­կյան
Զրույցներ.
Մի անգամ Սիլվա Կապուտիկյանի հետ հարցազրույցի ժամանակ թղթակիցը կատակով հարցնում է.

— Տիկին Սիլվա, ինչքան կցանկանայիք վաստակել, որ բավարարված լինեիք:

— Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով:

Բանաստեղծություններ.

 

«Դու հեռացար..»

Բայց ես գիտեմ, ես գիտեմ,
Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա…
Հազար աչքեր հուրհրան քո առաջին’
Ես կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ով էլ խոսի’քեզ հետ իմ ձայնը կգա
Իմ շշունջը կփարվի քո ականջին:
Էլեկտրավառ փողոցներով, երբ քայլես’
Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ.
Ծառերի թավ թավիշները դիպչեն քեզ’
Հոգնած դեմքդ կշոյեն իմ քնքշությյամբ:
Տուն կգաս նորից, քո գրքերի մեջ սուզվես
Թղթերիդ մեջ ես կերևամ վերստին,
Ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրթին,
Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս:
Լուսամուտդ փակես’մրրիկ կլինեմ,
Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյակդ ու աշխարհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթերդ, կյանքդ, հոգիդ…

«Արևի սերը»

Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր
Աղջիկ էր ջահել — վարսքով ոսկևոր
Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն
Սիրում եր հուրհեր Արև պատանուն
Բայց դե Արևի սիրտը բարձրագահ
Գերված էր սիրով Երկիր-աղջկա,
Երկիր-աղջկա, որ կյանք էր անշեջ
Որ հզոր հողի բույր ուներ իր մեջ…
Մռայլվեց լուսնի ճակատը լուսե
ՈՒ լույս մի գիշեր — արցունքը աչքին
Թողեց նա բյուրեղ դղյակն իր անգին
Եվ առած աստղանց զորքը անհամար,
Բռնեց տիեզերքի ճամփաներն անծայր
Որ գերի առնի Արև-սիրածին
ՈՒ խլի Երկրի գրկից հողածին…
…ՈՒ օրեր անցան, անցան տարիներ,
Ջահել լուսինը դարձավ ալեհեր,
Ոսկի մազերին ցուրտ ձմեռ իջավ
Դեմքը խորշոմեց, հայածքը շիջավ,
Բայծ մինչև օրս էլ անքուն ու աննինջ —
Առած աստղերի շքախումբը ջինջ —
Մերժված կնոջ խանդով մոլեգին —
Դեռ հետևում է նա արեգակին…
Եվ երբ հուսահատ նա այգեբացին —
Հավաքած աստղանց զորքերը կրկին —
Գնում է նորից սերն ին փնտրելու
Անամպ տիեզերքի ծայրերում հեռու, —
Ելնում է Արև-տղան ամրակամ
ՈՒ գրկում նորից Երկիր-աղջկան
Երկիր աղջկան, որ կյանք է անշեջ
Եվ հզոր հողի բույր ունի իր մեջ…

«Որոնում»

Ուզում էի դուրս չգալ այս իրիկուն,
Մնալ մենակ, մնալ իմ մեջ ու ինձ հետ.
Բայց ինքս ինձ նորի՛ց գտա փողոցում,
Նորի՛ց դրսում, նորի՛ց սիրող, նորի՜ց խենթ…
Քե՜զ եմ փնտրում: Թեև չկա՜ս, դու չկա՜ս,
Բայց դո՛ւ ես այս փողոցներով ինձ տանում.
Քեզնո՛վ է լի սիրտ ս, շուրջս ու ճամփաս,
Քեզնո՛վ է լի ամեն հայացք ու անուն:
Մայթին ընկած սլացիկ շուքը ծառի
Կիսալույսում ինձ քո ստվերն է թվում.
Բարձրահասակ մեկը գալիս է հեռվից՝
Ինձ թվում է, թե այդ դո՜ւ ես երևում:
Իմ ետևից քո ոտնաձայնն է ասես,
Ետ եմ դառնում՝ օտար դեմք է նայում ինձ.
Մեկը խոսեց, թվաց քո ձա՜յնն է անտես,
Թվաց դո՛ւ ես ելնում դեմի անկյունից…
Ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ,
Փողոցներով ելնում եմ վեր, իջնում ցած,
Ես խենթորեն խմբերի՜ն եմ խառնվում,
Ես կարոտից խեղդվո՜ւմ եմ խենթացած:
Ո՛ւր էլ լինես, ինչքան լինես դու հեռվում,
Հիմա իմ դեմ կհայտնվե՛ս դու սակայն.
Ում որ այսպես որոնո՜ւմ են աշխարհում,
Նա պիտի գա՛ անպայման:

«Սիրտ, մի՛ սպասիր»

Սիրտ, մի՛ սպասիր, իզուր մի՛ հուսա,
Իմ շրթունքները՝ սովոր ճշմարտին,
Զղջումի խոսքեր երբեք չեն շրշա
Ու ետ չեն կանչի նրան վերստին։

Այրվի՜ր ինքդ քեզ, ծխա՜ քո վերքով,
Ես հպարտ կապրեմ աշխարհի վրա…
Թող կուրծքս լցվի՜ բոց ու կրակով.
Միայն աչքերիս մեջ ծուխը չերևա.

«Ոչ մեր սիրելն էր նման սիրելու, Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ»

Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի երգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։
Լսափողերի մետաղյա խորքում
Խոնավ ձայներով սիրտ էր թրթռում.
Չորացրած ծաղիկ չմնա՜ց գրքում,
Նամակ չմնա՜ց դեղնած թղթերում։
Պողոտաների խռիվ մայթերին
Երկու զույգ ոտքեր քայլեցին տրտում,
Անցան, գնացին՝ չմտած մի տուն,
Ասֆալտի վրա հետքեր չթողին…
Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի ե՜րգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով