Ունենա՞լ, թե՞ լինել .ԷՐԻԽ ՖՐՈՄ
Էրիխ Ֆրոմմը ծնվել է հրեական ընտանիքում 1900 թվականին։ Նրա պապը և նախապապը եղել են ռաբբիներ (հրեական քահանաներ), հայրը զբաղվել է առևտրով՝ միաժամանակ պահպանելով կրոնական սովորույթներն ընտանիքում։ Կրթություն է ստացել Հեյդելբերգյան համալսարանում՝ մասնագիտանալով սոցիոլոգիայի և հոգեբանության ոլորտներում։ Ուսանել է Մաքս Վեբերի, Կառլ Յասպերսի և Գ. Ռիկերտի մոտ, խորապես ուսումնասիրել է Զիգմունդ Ֆրոյդ և Կառլ Մարքսի ուսմունքները։ 1925 թվականին դարձել է կիրարկող հոգեվերլուծող։
1932 թվականին կազմակերպել է լայն սոցիալական խմբերի վարքի անգիտակցական դրդապատճառներին վերաբերող հետազոտություն։ Արդյունքում եկել է այն եզրակացության, որ գերմանական հասարակությունը ցույց չի տալու դիմադրություն ֆաշիստական ռեժիմին։ 1933 թվականին Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Ֆրոմմը (Ֆրանկֆուրտյան դպրոցի այլ ներկայացուցիչների պես) հեռացել է Գերմանիայից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Այնտեղ նա գրել է իրեն լայն ճանաչում բերած ուսումնասիրությունների մեծ մասը։ 1941 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Փախուստ ազատությունից», որտեղ մերկացվում էին ֆաշիզմի տարբեր վերափոխված տեսակները։ Ամերիկայում հրատարակված նրա մյուս գրքերից են. «Մարդը իր համար» (1947 թ.), «Հեքիաթներ, լեգենդներ և երազատեսություն» (1951 թ.), «Առողջ հասարակություն» (1955 թ.), «Սիրելու արվեստը» (1956 թ.), «Ունենա՞լ, թե՞ լինել» (1976 թ.) և շատ ուրիշներ։
Ներկայացնում ենք գերմանացի ականավոր փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմի մտքերի փոքրիկ հավաքածուն։
1. Մարդու գլխավոր կենսական խնդիրն ինքն իրեն կյանք տալն է, դառնալ այն մարդը, որի պոտենցիալն ինքն ունի: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղն իր սեփական անձն է:
2. Մենք պարտավոր չենք ոչ ոքի բացատրություններ ու հաշվետվություններ տալ, քանի դեռ մեր գործողությունները ցավ չեն պատճառում, կամ ոտնձգություն չեն համարվում այլոց նկատմամբ: Որքան կյանքեր են կործանվել բացատրվելու այդ անհրաժեշտությամբ, որը սովորաբար ենթադրում է, որ ձեզ հասկանան, այսինքն՝ արդարացնեն:
Թող մարդիկ ձեր մասին դատեն ձեր արարքներով, իսկ դրանց միջոցով էլ՝ ձեր իրական մտադրությունները հասկանան, բայց իմացեք, որ ազատ մարդն ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին, խելքին, գիտակցությանը ու այն քչերին, ովքեր բացատրություններ պահանջելու իրավունք ունեն:
4. Մարդու նպատակն է՝ մնալ այնպիսին, ինչպիսին որ կա, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը սեփական անձի համար մարդ մնալն է: Ոչ թե ինքնամեկուսացումը, ոչ թե ինքն իր անձը չսիրելը, այլ սերը սեփական անձի նկատմամբ, ոչ թե անհատականությունից հեռանալը, այլ սեփական մարդկային ես-ի հաստատումը: Ահա հումանիստական էթիկայի իսկական բարձրագույն արժեքները:
5. Կյանքն այլ իմաստ չունի, քան այն, ինչը մարդը տալիս է նրան՝ բացահայտելով իր ողջ ուժերը, ապրելով արդյունավետ, բեղմնավոր կյանքով:
6. Եթե մարդը կարող է ապրել ոչ պարտադրված, ոչ ավտոմատիկորեն, այլ սպոնտան, վայրկյանից բխող որոշումներով, ապա նա գիտակցում է իրեն՝ որպես ակտիվ արվեստագետ, ու հասկանում է, որ կյանքում միայն մեկ իմաստ կա, և դա հենց կյանքն է:
7. Մենք այն ենք, ինչ մեր մասին ներշնչել ենք մենք, և այն, ինչ մեր մասին ներշնչել են ուրիշները:
8. Երջանկությունն ինչ-որ աստվածային շնորհ չէ, այլ ձեռքբերում, որին մարդը հասնում է իր ներքին արդյունավետությամբ:
9. Մարդու համար ամեն ինչ կարևոր է, բացառությամբ իր սեփական կյանքի և ապրելու արվեստի:
10. Ամեն բան խորը ընկալող մարդն ի վիճակի չէ ձեռնպահ մնալ կյանքի անդառնալի ողբերգությունների պատճառով ունեցած խորը տխրությունից: Ե՛վ ուրախությունը, և՛ տխրությունը կյանքով լեցուն, զգայուն մարդու անխուսափելի ապրումներն են:
11. Շատ մարդկանց դժբախտ ճակատագիրն իրենց չկատարած ընտրության արդյունքն է: Նրանք ոչ կենդանի են, ոչ մեռած: Կյանքը բեռ է դառնում, անարժեք զբաղմունք, իսկ գործերը՝ սոսկ կենցաղի տառապանքից ստվերների թագավորությունում պաշտպանվելու միջոց:
12. Կենդանի լինել հասկացությունը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ հասկացություն է: Գոյություն ունենալը նույն բանն է, ինչ օրգանիզմի յուրահատուկ ուժերի բացահայտումը: Պոտենցիալ ուժերի արդիականացումը բոլոր օրգանիզմներին ի ծնե տրված հատկությունն է: Այդ պատճառով էլ մարդու պոտենցիալի բացահայտումն իր բնույթի օրենքներին համապատասխան հարկ է դիտարկել՝ որպես մարդկային կյանքի նպատակ:
13. Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող փրկել իր մերձավորին՝ նրա փոխարեն ընտրություն կատարելով: Այն ամենը, ինչով մի մարդը կարող է օգնել մյուսին, նրան ճշմարիտ կերպով ու սիրով, բայց առանց սենտիմենտի ու պատրանքների՝ այլընտրանքի գոյության մասին տեղեկացնելն է:
14. Կյանքը մարդու առջև պարադոքսային խնդիրներ է դնում: Մի կողմից՝ իրականացնել սեփական անհատականությունը, մյուս կողմից՝ գերազանցել այն և անցնել ունիվերսալության աստիճանին: Միայն բազմակողմանիորեն զարգացած մարդը կարող է վեր կանգնել իր սեփական ես-ից:
15. Եթե մանկական սերը ելնում է «ես սիրում եմ, որովհետև սիրված եմ» սկզբունքից, ապա հասուն սերը ելնում է «ես սիրում եմ, որովհետև սիրում եմ» սկզբունքից: Ոչ հասուն սերը գոռում է՝ «ես քեզ սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ», իսկ հասուն սերը՝ «ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»:
16. Միմյանց հանդեպ ինքնամոռաց խանգարումը սիրո ուժի ապացույց չէ, այլ սոսկ դրան նախորդած անչափելի միայնության վկայություն:
17. Եթե մարդը սեր է զգում տիրելու սկզբունքով, դա նշանակում է, որ նա ձգտում է իր սիրո առարկային զրկել ազատությունից և վերահսկողության տակ պահել: Այդպիսի սերը կյանք չի պարգևում, այլ ճնշում է, կործանում, խեղդում, սպանում այն:
18. Մարդկանց մեծ մասը վստահ է, որ սերը կախված է սիրո առարկայից, այլ ոչ թե՝ սիրելու իր սեփական ունակությունից: Նրանք նույնիսկ վստահ են, որ, եթե իրենք, բացի սիրելիից, ուրիշ ոչ ոքի չեն սիրում, ուրեմն իրենց սերն այդ մարդու նկատմամբ այդքան ուժեղ է: Սա մոլորություն է:
Սա նման է այն մարդու վիճակին, ով ուզում է նկարել, բայց փոխանակ նկարել սովորի՝ պնդում է, որ պարզապես հարմար բնապատկեր է պետք գտնել, ու, երբ այն գտնվի, ինքը հիանալի կնկարի, ընդ որում, դա տեղի կունենա ինքնաբերաբար: Բայց եթե ես իսկապես սիրում եմ ինչ-որ մեկի, ես սիրում եմ բոլորին, սիրում եմ աշխարհը, կյանքը:
Եթե ես ինչ-որ մեկի ասում եմ, որ սիրում եմ, ապա պետք է ի վիճակի լինեմ ասել, որ սիրում եմ նրա մեջ ամեն ինչ, որ նրա շնորհիվ ես սիրում եմ ողջ աշխարհն ու ինքս ինձ:
19. Երեխայի բնավորությունը ծնողների բնավորությունների քանդակն է: Այն զարգանում է՝ որպես նրանց բնավորությունների պատասխան:
20. Եթե մարդն ունակ է սիրել լիարժեք կերպով, նա կարող է սիրել նաև ինքն իրեն, իսկ եթե նա ունակ է սիրել միայն ուրիշներին, նա չի կարող սիրել ընդհանրապես:
21. Ընդունված է համարել, որ սիրահարվածությունն արդեն սիրո գագաթնակետն է՝ այն դեպքում, երբ իրականում դա սիրո սկիզբն է: Ընդունված է համարել, որ սերը 2 մարդու կախարդական տարվածությունն է միմյանցով, ինչ-որ ինքնաբերաբար կատարվող մի բան:
Այո, միայնությունն ու սեքսուալ ցանկությունները սիրահարվածությունն ավելի թեթև մի բան են դարձնում, և այստեղ կախարդական ոչինչ չկա, սակայն սա այն հաջողությունն է, որն անցնում է նույնքան արագ, որքան որ եկել է: Պատահաբար սիրելիներ չեն դառնում: Սիրելու քո սեփական ունակությունը սեր է հարուցում՝ այնպես, ինչպես հետաքրքրվածությունն է մարդուն հետաքրքիր դարձնում:
22. Արարել չկարողացող մարդն ուզում է քանդել:
23. Որքան էլ որ տարօրինակ է, սակայն միայնակ լինելու կարողությունը սիրել կարողանալու պայմաններից է:
24. Որքան որ կարևոր է խուսափել դատարկ խոսակցություններից, այնքան էլ կարևոր է խուսափել վատ շրջապատից: Ես նկատի չունեմ միայն արատավոր մարդկանց, այլ նաև զոմբի հասարակությանը, ում հոգին մեռած է, չնայած, որ մարմինը կենդանի է: Նրանք դատարկ մտքեր ունեցող ու փուչ բառեր արտաբերող մարդիկ են, մարդիկ, որոնք չեն խոսում, այլ շաղակրատում են, չեն մտածում, այլ տարատեսակ կարծիքներ են արտահայտում:
25. Ցանկացած մարդու մեջ պետք է գտնես ինքդ քեզ, այլ ոչ թե քեզ կորցնես նրա մեջ:
26. Եթե ուրիշները չեն հասկանում մեր վարքագիծը, հետո՞ ինչ: Նրանց՝ մեր՝ ամեն բան իրենց ուզածով անելու ցանկությունը մեզ թելադրելու փորձ է: Եթե նրանց աչքերում մենք այդպիսով ապասոցիալական անձինք ենք թվում, թող որ այդպես լինի: Դա մեզ չպետք է անհանգստացնի: Ամենից շատ նրանց վիրավորում է մեր ազատությունն ու մեր խիզախությունը՝ լինել այնպիսին, ինչպիսին որ կանք:
27. Մեր բարոյական խնդիրը մարդու անտարբերությունն է սեփական անձի նկատմամբ:
28. Մարդն իր սեփական կյանքի կենտրոնն ու նպատակն է: Սեփական անձի զարգացումը, ողջ ներքին պոտենցիալի իրացումը բարձրագույն նպատակ է, որը պարզապես չի կարող փոխվել կամ կախված լինել այլ՝ իբրև թե, ավելի բարձր նպատակներից: