Journée internationale du rire. Ծիծաղի օր

Ծիծաղի օրն ընդունված է կատակով միմյանց սիրով ծաղրել։ Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով (April Fool’s Day կամ All Fool’s Day), Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ:                                                                                                      Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային  գիշերահավասարի և Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի   չարություններով, ուրախ խաղերով: Տոնի ավանդույթը կա նաև այսօր՝ պատճառը բնությունն է, քանի որ մարդիկ եղանակի գարնանային քմահաճույքները փորձում էին  սիրաշահել կատակներով ու խաղերով:Մեկ այլ,  Ծիծաղի օրվա առաջացման նույնպես տարածում ստացած տարբերակը կապված է Գրիգորիանական օրացույցին անցման հետ, որը կատարել է Հռոմի Պապ Գրիգորը 1582 թ.: Բանն այն է, որ Նոր տարին միջին դարերում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ  մարտի վերջին, մինչև 1563-1564 թթ. Կարլ Տասերորդը  (King Charles IX) Ֆրանսիայում բարեփոխման ենթարկեց օրացույցը: Այդ պատճառով Նոր տարվա շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում ապրիլի 1-ին:Հին ժամանակներում նաև ընդունված էր զվարճանալ նոր տարվա տոներին: Բայց, չնայած օրացույցում կատարված փոփոխություններին, որոշ պահպանողական տրամադրված մարդիկ (հնարավոր է պարզապես անտեղյակ) շարունակում էին տոնել նոր տարվա շաբաթը հին ոճով: Մյուսներն ուրախանում և կատակով ծաղրում էին նրանց, «հիմար» նվերներ էին մատուցում և անվանում ապրիլյան հիմարներ (April’s Fools): Հենց այդպես էլ ծագել է այսպես կոչված «Ծիծաղի օրը»:XVIII դարում այդ ուրախ տոնը  լայնորեն հայտնի դարձավ: Անգլիացիները, շոտլանդացիները և ֆրանսիացիները այն տարածեցին իրենց ամերիկյան գաղութներում: Ծիծաղի օրն ընդունված էր կատակով ծաղրել միմյանց, ինչպես նաև միմյանց անիմաստ հանձնարարություններ տալ, օրինակ. գտնել և բերել քաղցր  քացախ:Ապրիլյան կատակները չտեսնված տարատեսակ են և գրավում են ինչպես մարդկանց այն շերտերը, ով կատակում է, այնպես էլ նրանց, ում ծաղրում են: Ապրիլյան ամենահայտնի կատակներn արդեն դասակարգվել են բոլոր ժամանակների 100 ապրիլյան կատակների ցանկում (The Top 100 April Fool’s Day Hoaxes of All Time), որոնց թվում Պիզայի աշտարակի ընկնելը, ֆոտոռեպորտաժ թռչող պինգվինների մասին, ՆԼՕ-ի վայրէջքը Լոնդոնում, անցումը ժամանակի չափման տասնորդական համակարգին, Պի թվի փոփոխությունը 3.14-ց 3.0-ի և այլն:

Հայտնի կատակներ

  • Տասնորդական ժամանակ․ տարածված կատակ՝ հիմնված նրա վրա, որ ժամանակը պաշտոնապես փոխարինում են տասնորդականով:
  • Էփլը գնել է Բիթլզը․ երաժշտական որոշ լրագրողներ լուրեր են տարածել, որոնք երաժշտական միջավայրում շրջանառվում են առ այսօր:
  • 1915 թվականի ապրիլի 1-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի վճռորոշ պահին, գերմանական ճամբարի վրա հայտնվել է բրիտանական ինքնաթիռ և ցած նետել հսկայական ռումբ։ Գերմանացիները փախուստի են դիմել, սակայն պայթյուն չի եղել։ Ռումբի վրա գրված էր «Շնորհավոր ապրիլի մեկ» մակագրությունը:
  • 1957 թվականին «BBC» ընկերությունն Իտալիայում հրապարակել է մակարոնի չտեսնված առատության մասին ռեպորտաժ։ Ընկերությունն ստացել է բազմաթիվ պատասխան նամակներ. ինչ-որ մեկը զարմացել է, որ մակարոնն աճում է ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց, ինչ-որ մեկը խնդրել է տնկիներ ուղարկել, և միայն քչերն են մի փոքր շփոթվածություն արտահայտել, քանի որ մինչ այժմ նրանք վստահ էին, որ մակարոնը պատրաստված է ալյուրից։
  • «Taco Liberty Bell»․ 1996 թվականին «Taco Bell» ընկերությունը հայտարարել է, որ գնել է Ազատության զանգը՝ երկրի ազգային պարտքը կրճատելու համար, և այն վերանվանվել է «Տակո Ազատության զանգ» (անգլ.՝ The Taco Liberty Bell
  • Վոփփեր ձախլիկների համար․ 1998 թվականին Բուրգեր Քինգը հաղորդել է, որ հորինել է «Ձախակողմյան եղջերու», որը հատուկ նախատեսված է ձախլիկների համար: Նույն օրը շատ մարդիկ, գալով իրենց հաստատություններ, աջլիկների համար «հին» աշխատող էին խնդրում:
  • Ապրիլի 1-ին ՎԿ սոցիալական ցանցում անցում է կատարվել նախառեֆորմյան ուղղագրությանը։ Միևնույն ժամանակ տերմինաբանությունը նույնպես հարմարեցվում է համապատասխան դարաշրջանին, օրինակ՝ տեքստային հաղորդագրությունների փոխարեն հայտնվում են նամակներ։
  • 2013 թվականին Գուգլ ընկերությունն ապշեցրել է օգտվողներին՝ գործարկելով իր «Google Nose» ծառայությունը, որն իբր թե կարող է հոտ հանձնել անմիջապես այն սարքին, որով աշխատում է օգտագործողը: Գովազդային հոլովակը նույնիսկ հայտնվել է ընկերության պաշտոնական յություբյան ալիքում։ Որպեսզի հասկանային, թե իրենց խաղարկում էին, թե ոչ, անհրաժեշտ էր սեղմել «Օգնություն» կոճակը, և էջի վերջին արտահայտությունը կհայտներ․ «Շնորհավոր ապրիլի մեկ»[10]։
  • Ապրիլի 1-ին առցանց համակարգչային խաղերում երբեմն ներմուծվում են խաղի անսովոր ռեժիմներ (օրինակներ՝ World of Tanks, World of Warships, War Thunder)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով