Առաջին մարդը տիեզերքում.ՅՈՒՐԻ ԳԱԳԱՐԻՆ
Ծնվել է գյուղացու ընտանիքում 1934թ. մարտի 9-ին։ 1951թ. գերազանց ավարտել է արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955թ.-ին` Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։
1957թ.-ին ավարտել է Վալերի Չկալովի անվան օդաչուների I ռազմաավիացիոն ուսումնարանը և ծառայել Կարմիր դրոշի շքանշանակիր հարավային տորմիղի ոչնչացնող ավիացիայի բաժանմունքում։ 1960թ.-ին Գագարինը՝ որպես ամենատաղանդավոր օդաչուներից մեկը, ընդունվեց տիեզերագնացների խումբ։
1968թ.-ին գերազանց ավարտեց Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհում առաջինը թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը։
Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։
Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ մեկտեղ կատարում էր մեծ հասարական-քաղաքական աշխատանք։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VI և VII գումարումների պատգամավոր էր, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ էր։
1961 թվականի ապրիլի 12-ին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով թռիչք է կատարել «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից և առաջին անգամ աշխարհում կատարել է ուղեծրային թռիչք ամբողջ Երկիր մոլորակի շուրջը։ Տիեզերական շուրջերկրյա ճանապարհորդային տարածությունը տևել է մոտ 2 ժամ։
Խորհրդային միությունում տոնը սահմանվել է ԽՍՀՄ միության բարձրագույն նախագահության հրամանով, 1962 թվականի ապրիլի 9-ին։ Տոնվում է Տիեզերագնացության օրը անունով։ Այդ տոնը սահմանվել է ԽՍՀՄ-ի երկրորդ օդաչու-տիեզերագնացի` Գերման Տիտովի առաջարկով. վերջինս դիմել ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե համապատասխան առաջարկով 1962 թվականի մարտի 26-ին։
Հենց այդ նույն օրը նշվում է Օդագնացության և տիեզերագնացության համաշխարհային օրը` համաձայն Ընդհանուր միջազգային օդագնացության ֆեդերացիայի 61-րդ արձանագրության, որը նշվել է 1968 թվականի նոյեմբերից` Միջազգային օդագնացության ֆեդերացիայի միության որոշումով, ընդունվել է 1969 թվականի ապրիլի 30-ին ԽՍՀՄ օդագնացության սպորտի ֆեդերացիայի առաջարկով։
Ռուսաստանի Դաշնությունում Տիեզերագնացության օրը նշվել է 1995 թվականի մարտի 13-ից` «Ռուսաստանի զինվորական փառքի և հիշարժան օրերի մասին» № 32-ФЗ Դաշնային օրենքների 1.1 հոդվածի համապատասխան։ Որպես կանոն, գլխավոր միջոցառումները տոնի տոնակատարության շրջանակներրում անց են կացվում Մոսկվայում. Մոսկվայի մոլորակադիտարանում անց են կացվում էքսկուրսիաներ, իսկ Տիեզերագնացության թանգարանում պատրաստում են հատուկ նախագծեր, դասախոսություններ և հանդիպումներ։ Ռուսհամագործակցության ներկայացուցիչները 80 երկրներում Տիեզերագնացության օրը կազմակերպում են «Մերոնք տիեզերքում» նախագիծը, որը ներառում է կազմակերպչական միջոցառումներ և մրցույթներ։ Նախագիծը անց է կացվում «Ռոսկոսմոսի», Յուրի Գագարինի ընտանիքի անդամների և Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ;
Դեպի տիեզերք կատարված առաջին թռիչքից ուղիղ քսան տարի անց, 1981 թվականի ապրիլի 12-ի թռիչքը ղեկավարել է ամերիկյան «Սփեյս Շաթլ» ընկերությունը։
Երկու իրադարձությունների պատվին էլ աշխարհի շատ քաղաքներում 2001 թվականից անց էր կացվում «Յուրայի գիշեր» միջոցառումը։ Կազմակերպիչն է Տիեզերական սերնդի խորհրդակցական խորհուրդ ոչ կառավարական կազմակերպությունը, որը միավորում է աշխարհի ավելի քան 60 երկրներ։