ԱՊՐԻԼ ամսվա ամենաշատ ընթերցված գրքերը .

Նարինե Աբգարյան ՍԻՄՈՆ ՝

Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ:

Սա է պատճառը, որ թաղմանը հանդիպում են նրա սիրելի կանայք՝ պճնված Սև-Մուշեղանց Սոֆյան, Ամերիկայից որդիների ուղարկած հագուստով Թևոսանց Էլիզան, քիթը տնկած Բոչկանց Սուսաննան, դստերը Ռուսաստանում բարեհաջող ամուսնացրած Որբևայրի Սիլվան և, իհարկե, Սիմոնի օրինական կինը՝ Մելանյան, որը տարիներ շարունակ համբերատար դիմացել էր ամուսնու սիրառատ բնավորությանը:

Այս բոլոր կանայք շատ տարբեր են, բայց շուտով պարզ է դառնում, որ նրանցավելի շատ բան է միավորում, քան ուղղակի նույն տղամարդուն սիրելը, և որ յուրաքանչյուրի համար Սիմոնի հետ հանդիպումը բախտորոշ է եղել:

Հեղինակ     Նարինե Աբգարյան

Օրիգինալ    անուն   Симон

Հրատարակչություն  Newmag

Կազմ  Կոշտ

Տարեթիվ  2021

Էջեր   380

Ֆորմատ 145×223 մմ

ISBN  978-9939-884-29-5

Լեզու Հայերեն

 

Ջոջո Մոյես ԱՍՏՂԵՐ ՆՎԻՐՈՂԸ ՝

 

«Աստղեր նվիրողը». Անգլիայի իր միապաղաղ կյանքից ախուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։

Հեղինակ  Ջոջո Մոյես

Թարգմանություն  Ռուզաննա Սուքիասյան

Հրատարակչություն   Զանգակ

Կազմ  Կոշտ

Տարեթիվ  2022

Էջեր  368

Ֆորմատ  160×245 մմ

ISBN  978-9939-68-953-1

Լեզու  Հայերեն

Դավիթ Սամվելյան ՀԱՅԵԼԱՊԱՏՈՒՄ

 

Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։

Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ,
որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից
ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։

Հեղինակ         Դավիթ Սամվելյան
Հրատարակչություն   Էդիթ Պրինտ
Կազմ             Փափուկ
Տարեթիվ     2021
Էջեր               128
Ֆորմատ       125×200 մմ
ISBN              978-9939-75-653-0
Լեզու              Հայերեն

Ալեքս Մայքլիդիս  ԿՈՒՅՍԵՐԸ

 

«Կուսերը». Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:

Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:

Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային:

Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով:

Հեղինակ                          Ալեքս Մայքլիդիս
Օրիգինալ անուն          The Maidens
Հրատարակչություն    Newmag
Կազմ                                Կոշտ
Տարեթիվ                         2021
Էջեր                                 448
Ֆորմատ                         145×223 մմ
ISBN                                 978-9939-884-33-2
Ռոբին Շարմա   ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԸ 5-Ի ԱԿՈՒՄԲ
Մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների՝ նկարիչ և բիզնես-լեդիի օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Հեղինակ                         Ռոբին Շարմա
Էջերի քանակ                 496
Կազմ                                Կոշտ
Լեզու                                Հայերեն
Տարի                                2021
Հրատարակչություն   Բուկինսիտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։