Թվային գրագիտությունը ՄԱՐԶԵՐՈՒՄ.
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կամակերպության գործունեության առարկան և նպատակն է խթանել և աջակցել ինտերնետի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում՝ ի շահ հայաստանյան հասարակության։ Կազմակերպությունը հետևում է համաշխարհային Ինտերնետ հասարակությանը (Internet Society) և նրանց կողմից տրամադրված դրամաշնորհների միջոցով իրականացնում բազմաթիվ ծրագրեր։
Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի պատմությունը սկսվել է 2007 թվականից, երբ հայկական Ինտերնետ Ռեգիստրը («Ինտերնետ հանրություն» ՀԿ) դիմել էր համաշխարհային Ինտերնետ հասարակությանը մասնաճյուղ դառնալու համար և ճանաչվել էր այդպիսին: Այդ ժամանակից այն կազմել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի մի մասը: Կիսելով համաշխարհային Ինտերնետ հասարակության առաքելությունն ու տեսլականը՝ Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը իրականացրել է Հայաստանում Ինտերնետի զարգացմանը խթանող ծրագրեր:
2017 թ.-ին համաշխարհային Ինտերնետ հասարակությունը փոփոխություն մտցրեց իր մասնաճյուղերի նկատմամբ իրավահարաբերությունների մեջ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն առաջացավ հայկական մասնաճյուղը դարձնել որպես առանձին կազմակերպություն՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպություն, ինչը տեղի ունեցավ 2018 թ. մայիսին:
2007-2017 թթ․․ ընթացքում կազմակերպությունը՝
Իրականացրել է հետևյալ նախագծերը Ինտերնետ հասարակության ֆինանսավորմամբ.
- Համակարգիչներ և ծառայություններ գյուղական գրադարանների համար
- Կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց Ինտերնետային հասանելիության կենտրոն
- Կույրերի հայկական միության համար Ինտերնետ ռադիոյի ստեղծում (Վերջին ծրագիրը արժանացել է Հեռահաղորդակցության համաշխարհային կազմակերպության մրցանակին):
Մասնակցել է.
- Ինտերնետ հասարակության 25-ամյակի տոնակատարությանը
- Chapterthon 2017
- Chapterthon 2018
- 2015, 2016, 2017 ազգային «Ինտերնետ Կառավարման համաժողովի» կազմակերպմանը
- 2013 INET Հայաստան կոնֆերանսին
Աջակցել է Ինտերնետ հասարակության հետևյալ նախագծերի կազմակերպմանը.
- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում հիմնադրել է Կոնտենտի ստեղծման կենտրոն
- Հայկական ակադեմիական (հետազոտական) ցանցի IPv6 պատրաստվածության արդիականացում
- «Armenian Internet Exchange»-ի մեկնարկում
Համատեղ ֆինանսավորել է.
- «Հեռաբժշկության և էլեկտրոնային առողջության մասին առաջին հայկական միջազգային համաժողովը «ARMTELEMED. Ճանապարհ դեպի ապագան»
- ArmNet կոնֆերանսներ: ArmNetAwards. Լավագույն հայկական կայքեր:
Այս անգամ կազմակերպությունը սկսում է «Թվային գրագիտություն մարզերում» խորագրով դասընթաց։ Այն նախատեսված է անցկացնել Հայաստանի 6 մարզերում։
Արարատի մարզում ծրագիրը կիրականացվի Արարատի մարզային գրադարանում(ք.Արտաշատ,Օգոստոսի 23 /21)՝ 2 փուլով՝